Հատուկ նորեկների համար` ինչպես պատրաստել գրառում
- Աջ մենյուից ընտրում ենք «Ավելացնել գրառում» հրահանգը:
- Վերնագրի մասում գրել վերնագիր(Վերնագիրը պետք է լինի կոնկրետ, արտահայտի գրառման ողջ բնույթը, լինի նյութին համապատասխան, վերնագրի միայն առաջին տառը պետք է լինի մեծատառով, եթե իհարկե գրառման երկրորդ բառը հատուկ անուն չէ):
- Վերնագրի անմիջապես ներքևում գտնվող պատուհանի մեջ գրել տեքստը, ներբեռնել նկարներ` համապատասխան պարտադիր կանոնների: (Նկարներ բեռնելու համար սեղմել վերնագրի ներքևում գտնվող ֆոտոխցիկի նշանը: Վիդեոներ տեղադրել հնարավոր է միայն յութուբից` պարզապես յութուբի լինքը գրառման մեջ քոփի անելու միջոցով):
- Նկարները, տեքստերը կամ վիդեոները տեղադրելուց հետո անհրաժեշտ է լրացնել տեգերը` ամենաներքևում գտնվող բաժինը: Տեգերը գրառումը նկարագրող բառեր են, որոնք պետք է անջատվեն ստորակետներով:
- Տեգերից հետո գրառումը պետք է դասակարգել ըստ բաժինների: Անհրաժեշտ է ընտրել գրառմանը համապատասխան բաժինները` նշելով դրանք: Բաժինների թիվը չպետք է գերազանցի 4-ը:
- Բաժինների վերևում գտնվող հրահանգից նշել «Հրապարակված» բառը և պահպանել: