Copy SMS

Հետաքրքիր և զվարճալի պատմություն

Հովվին, որն իր ոչխարների հոտն էր արածացնում, մեքենայով մոտենում է ոմն մեկը և գլուխը պատուհանից դուրս հանելով՝ ասում.
- Եթե ես քեզ ասեմ, թե հոտիդ մեջ քանի ոչխար կա, այդ ոչխարներից մեկն ինձ կնվիրե՞ս:
Փոքր ինչ զարմացած հովիվը պատասխանում է.
- Իսկ ինչու՞ ոչ: Կնվիրեմ:
Այդ ժամանակ մարդը մեքենայի միջից հանում է իր ձեռքի համակարգիչը, միացնում է այն բջջային հեռախոսին, միանում է ինտերնետ կապին, մտնում ՆԱՍԱ-ի վեբ կայքը, ընտրում արբանյակային GPS կապը, որոշում գտնվելու վայրի ճիշտ կոորդինատները ու դրանք ուղարկում ՆԱՍԱ-ի մյուս արբանյակին: Սա կատարում է տեղայնքի լուսանկարում ու ստանում գերբարձր որակի լուսանկար: Հետո մարդը լուսանկարն ուղարկում է Համբուրգի լաբորատորիաներից մեկը, որտեղից քիչ անց ստանում է էլեկտրոնային նամակ, որով հաստատում է, որ լուսանկարը մշակվել է և ստացված արդյունքները պահվել են տվյալների բազայում: ODBC-ի միջոցով նա միանում է MS-SQL տվյալների բազային, պատճենում բոլոր տվյալները EXCEL-ի աղյուսակի մեջ ու սկսում է հաշվարկներ կատարել: Մի քանի րոպե անց ստանում է արդյունքը, որը իր գրպանի փոքրիկ գունավոր փրինտերով տպում է:
Վերջապես նա ասում է հովվին.
- Դու քո հոտում ունես 1586 ոչխար:
- Ճի՛շտ է: Հենց այդքան ոչխար էլ ունեմ: Դե ի՞նչ: Ընտրիր քո ուզած ոչխարը:
Մարդը ընտրում է մեկը և գցում ավտոմեքենայի թափքի մեջ:
Հանկարծ հովիվը ասում է.
- Լսիր, իսկ եթե ես գուշակեմ, թե դու ինչ մասնագիտությամբ ես աշխատում, վերցրածդ հետ կտա՞ս:
Մի քիչ մտածելուց հետո մարդ ասում է.
- Դե ի՞նչ, փորձի՛ր:
- Դու խորհրդատու ես աշխատում, - ասում է հովիվը:
- Սատանան տանի՛: Դու ճիշտ ես: Բայց ինչպե՞ս գլխի ընկար:
- Դա շատ հեշտ էր, - ասում է հովիվը, - դու եկար այստեղ, մինչդեռ քեզ ոչ մեկը չէր կանչել, ուզում ես վարձատրություն ստանալ այն պատասխանի համար, որը ես առանց քեզ էլ գիտեմ, պատասխանել այն հարցին, որը քեզ ոչ մեկը չի տվել: Ու դա դեռ քիչ է, դու իմ գործից բան չես հասկանում: Այնպես որ վերադարձրու իմ շանը:Հետաքրքիր և զվարճալի պատմություն - հետաքրքիր, շուն, ուրախ, պատմություն
16

8

9544

  • narek
    2010-07-17 14:26:18
    (ուրախ) (ուրախ) (ուրախ) Շատ լավն էր!!!
  • Arsen
    2010-07-17 14:52:32
    դաժե ապարանցի կարար լիներ (ուրախ) :)
  • Արևիկ
    2010-07-17 17:29:37
    ]:) ]:) ]:) ]:) Ապրես, շատ լավն էր: (լավ) (լավ) (լավ)
  • Sid
    2010-07-18 15:17:52
    Անահիտը նոր էր ընդունվել ինստիտուտ, և նրան բոլորովին դուր չէր գալիս իր նոր շրջապատը: Ամեն օր մի նոր պատճառ էր հնարում դասի չգնալու համար: Մի օր էլ դրսից կաղալով եկավ տուն և մորն ասաց, որ ոտքը ուժեղ ոլորել է, քայլել չի կարողանում, հետևաբար մյուս օրը դասի չի գնա: Մայրը լուռ համաձայնեց, բայց որպեսզի դստեր ոտքի ցավը հանգստացնեն, առաջարկեց բինտով կապել: Այդպես էլ արեցին: Գիշերը Արուսը (Արուսը Անահիտի մայրն է) կամաց մոտեցավ աղջկա անկողնուն, զգուշորեն մի կողմ քաշեց վերմակն ու մի ոտքից բինտն արձակելով շատ զգուշորեն կապեց մյուս ոտքին: Առավոտյան Անահիտը երբ արթնացավ, հիշում էր, որ ոտքը պետք է ցավեր, բայց ցավոք սրտի չէր հիշում, թե ո՞ր ոտքը: Նայելով բինտի փաթաթանին՝ անմիջապես հիշեց: Այդ ոտքի վրա կաղալով նա գնաց խոհանոց, որտեղ... նրան ժպտալով ու քթի տակ խնդմնդալով սպասում էին ընտանիքի բոլոր անդամները: (ժպիտ)
  • Arsen
    2010-07-18 15:40:00
    Sid ջան շատ լավն էին (լավ) (լավ) (լավ) ինձ մոտ նենց տպավորությունա որ քո ստեղծագործական միտկը կա պատմություններում... (ժպիտ)
  • Sid
    2010-07-18 16:49:00
    Բա ոնց..........էս երկրորդ,պատմությունը իրական պատմություն ա,պատահել ա իմ բարեկամուհու հետ (ժպիտ) (ժպիտ)
  • Arsen
    2010-07-18 17:28:41
    կարգին շուստրիա եղել :) ծնողներին մալադեց :)
  • Հերմինե
    2011-02-13 02:35:18
    (դեմք)