Copy SMS

Պատմություններ...

Խելացի է նա ով սովորում է ուրիշի սխալների վրա
Տղան փոքր էր ու սիրում էր հեքիաթներ,սակայն երբ մեծացավ տեսավ, որ կյանքը նման չի հեքիաթներին ու միշտ չէ, որ հաղթում է բարին:Տղան ուզում էր լացել,բայց հիշեց, որ տղաները չեն արտասվում`նրան այդպես էին դաստիարակել:
Տղան մի շուն ուներ. շատ եր սիրում իր շանը ու սերը փոխադարձ էր: Մի օր տղայի վրա հարձակվեց մի մեծ շուն,փոքրիկ շունը անձնուրաց պաշտպանեց իր տեր-ընկերոջը, նրանք երկուսով հաղթեցին մեծ շանը, բայց տղայի հարևանը ուղակի հաճույքի համար սպանեց շանը,նրա վրա կրակելով,
տղան ուզում եր արտասվել, բայց հիշեց, որ տղաները չեն արտասվում....
Տղան արդեն մեծ էր ու սիրահարվեց` երևի չկա բառ որով նա նկարագրեր այդ զգացմունքը առավել ևս, որ փոխադարձ էր, ասում են , երբ սիրահարվում ես քունդ չի տանում `տղայի քունն էլ գիշերները չէր տանում ու նման մի գիշեր նա պատուհանից դուրս եկավ ու գնաց սիրելիի տան կողմը, բայց երանի չգնար.նա ում սիրում էր ամբողջ հոգով այդ պահին ուրիշի գրկում էր համբուրվում էր ուրիշի հետ:
Տղան ուզում էր արտասվել, բայց հիշեց, որ տղաները չեն արտասվում....
Տղան ավարտեց դպրոցը,եկավ Երևան սովորելու ու կրկին սիրահարվեց:Երջանկության ութ ամիսներ անցկացրեց նա սիրելիի հետ:Ծննդյան օրը նրան նվիրեց 111 վարդեր` 100 սպիտակ ու 11 կարմիր մեջտեղում սրտաձև , բայց քննություններից հետո տղան մեկնեց գյուղ,իսկ աղջիկը պսակվեց ուրիշի հետ, երբ տղան վերադարձավ աղջիկն ուզեց բացատրել նրան , բայց տղան նրան երջանկություն ցանկացավ ու գնաց առանց ետ նայելու:
Տղան ուզում էր արտասվել, բայց հիշեց, որ տղաները չեն արտասվում ....
Տղան ընկավ կոմայի մեջ,դրանից հետո սկսեց աղջիկներից վրեժ լուծել `սիրահարվեցնում էր հետո դաժանաբար լքում ու ինչքան շատ ճանաչեց աղջիկներին այնքան ատեց նրանց սեռը
Տղան ուզում էր արտասվել, բայց միշտ հիշում էր, որ տղաները չեն արտասվում...
Տղան գիշերները մտնում էր ինտերնետ ցերեկները քնում:
Սկսեց ատել ամեն ինչ ,ատել ամենքին ,ատել ինքն իրեն:
Բայց մի օր հանդիպեց մի աղջկա`ինտրնետում ու այդ աղջիկը կարողացավ նրան հանել այդ վիճակից արդյունքում նա կրկին սիրահարվեց` ինտերնետի աղջկան չէ`ուրիշի...
էհ խեղճ տղա այդ աղջկան սիրահարվել էր նաև նրա ընկերը ու աղջիկն էլ սիրահարվել էր ընկերոջը
Տղան ուզում էր արտասվել, բայց էլ լացելու ուժ չուներ......
***
Խորտակման սկիզբը
Մայրաքաղաքի փողոցները լի էին մարդկանցով: Բոլորը շարժվում էին, շտապում...
Ցրված, հապճեպ քայլվածքով փողոցն ի վար իջնում էր մի աղջիկ՝ ծաղիկների փոքրիկ փունջը կրծքին սեղմած: Զգացվում էր՝ ցրված է, շփոթված, մոլոր... Հաճախ բախվում էր անցորդներին, խույս տալիս ավտոմեքենաներից:
Քայլում էր անվերջ փողոցն ի վար. թե ո՞ւր, ինքն էլ գուցե չգիտեր:
Իսկ շրջապատն անտարբեր էր. կույր, համր, լուռ...
Մեկը կարծես նկատեց աղջկան և իր շքեղ ավտոմեքենայով սկսեց հետևել նրան...
Աղջիկն, ասես, ձայն լսեց: Անտարբեր շրջվեց, հայացքի առաջ գծագրվեց ավտոմեքենայից իրեն նայող երիտասարդի կերպարանքը: Վերջինս արագորեն աչքերից վերցրեց մուգ ակնոցները: Եվս մեկ, երկու ակնթարթ, և աղջկա առջև հասակով մեկ կանգնեց ջինսե տաբատով, ժամանակակից սանրվածքով անծանոթը: Սիրունատես էր ու գրավիչ, բայց հայացքում հստակ ուրվագծվում էր ցոփ կյանքի ուրվականն ու նենգությունը:
Աղջիկն ակամա մնաց կանգնած: Սարսուռ զգաց, ծնկներն ասես թուլացան և ինչ-որ անորոշ, փշաքաղող զգացումներ, ինչպես շանթեղ հոսանք, անցան մարմնով: Ուզեց վազել, բայց ոտքերը կարծես թաղվել էին ասֆալտի մեջ... Եվ լուռ, անտարբեր ու սառնասիրտ հետևեց երիտասարդին: Վերջինս արդեն ղեկին էր՝ շքեղ ու գայթակղիչ... Իսկ մագնիտոֆոնը հանդարտ ձայնում էր արևկտյան ինչ-որ թեթև երաժշտություն....
Ավտոմեքենան պտտվեց ու սլացավ հակառակ ուղղությամբ: Երիտասարդի միտքն ակնհայտ էր: Դա զգում էր նաև աղջիկը, որը շփոթված ու տագնապահար, փափուկ նստոցին ընկղմված, չգիտես, լսո՞ւմ էր, թե՞ ոչ հրապուրիչ երաժշտությունը...
Կանգ առան գեղատեսիլ Սևանի ափին: Դուրս գալով, դեմքին զգալով սառն օդի թարմ շունչը՝ աղջիկը հասկացավ, որ արդեն ուշ է, որ ամեն բան մեկեն շուռ եկավ, փլվեց, ակնթարթորեն խորտակվեցին հույսերն ու երազները: Իր գիտակցած ու իմացած արժեքներն ու արժանիքներն էլ վայրկենաբար հօդս ցնդեցին: Փորձեց հեկեկալ, լացել բարձրաձայն, բայց հեղձուկը խեղդում էր կոկորդը...
Կյանքը միանգամից կորցրեց իր նախկին հմայքն ու հետաքրքրությունները: Գլխում շեշտակի խաչաձևվեցին ճակատագրական միջադեպի առիթն ու դրդապատճառները: Գնահատեց հետագա կյանքի ողջ բարդություններն ու դառնությունները... Ծանրություն զգաց, գլուխն ասես պտտվեց ու դանդաղ ծնկի իջավ ավազին...
Իսկ երիտասարդն արդեն անզուսպ էր ու անկասելի...
Մարգարտափայլ Սևանը շարունակում էր ալեկոծվել նույն հանդարտությամբ: Ալիքները հերթով գալիս, ափերից դեպի խորքերն էին տանում քրքիջ ու հեկեկոց, արտասուք ու ժպիտ:
Լճի ափին լուռ հեկեկում էր լքված աղջիկը:
Լճի երեսին մեղմ օրորվում էին ծաղիկները՝ կատարվածի ճշմարտության ու խաբեության անխոս վկաները...
Մայրաքաղաքի փողոցները ողողված էին մարդկանցով, ավտոմեքենաներով: Ամենուր եռուզեռ էր ու առևտուր... Յուրաքանչյուրն իր գործերով էր, իր հոգսերով...
Հ. Գ. Այս պատմությունը կարդացի ամսագրերից մեկում, ու որոշեցի տեղադրել այստեղ:
***
ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆ SMS-ՆԵՐ ԷՐ ՈՒՂԱՐԿՈՒՄ
Իրական պատմություն՝ իրական հետեւանքներով
Գայանե Սարգսյանն ուշագնաց եղավ, երբ ամուսնուց անցյալ տարվա մարտին առաջին անգամ ստացավ SMS հաղորդագրություն: Հաղորդագրությունն այսպիսի բովանդակություն ուներ. «Տեղ հասա: Ես լավ եմ»: Գ. Սարգսյանը ուշագնաց լինելու հիմքեր ուներ. ամուսինը՝ Սարոն, փետրվարին մահացել էր: Հետեւաբար, հանգուցյալը չէր կարող հաղորդակցվել:
Հանգուցյալ ամուսնու յոթի արարողությունը կատարել էին:
Ամուսինը մեծ շրջապատ ուներ, մտերիմ ընկերներ: Երբ սթափվեց, մտածեց՝ հավանաբար չար կատակ է: Սակայն չէր կարողանում հիշել գոնե մեկին, որի հետ Սարոն թշնամական հարաբերություններ ունենար: Ծանր զգացողությունն ուղեկցեց Գայանե Սարգսյանին մի քանի օր էլ: Հընթացս հիշեց, որ ամուսնու մտերիմ ընկերներից Արմեն Վարդանյանը Սարոյի հեռախոսը «հետը դրեց»: Արմենը հանգուցյալի ընկերների մոտ խոստացավ, որ լավ լուրեր կուղարկի: Ընկերների շրջապատում կային անունով մարդիկ, «հեղինակություններ», որոնք պնդեցին, թե այդպես ընդունված է, իրենց հարազատ ընկերը պիտի «ամեն լավ բան իմանա»: Գայանեն SMS-ներ ստացավ մի քանի անգամ էլ: «Lav em, kgrem», «Zbaxvac em, duq inch eq anum» բովանդակությամբ: Գ. Սարգսյանին այլ ելք չէր մնում, քան գնալ «ԱրմենՏելի» գրասենյակ: Նա պահանջեց իրեն զանգող հեռախոսահամարի վերծանումները: Գրասենյակն իր հերթին խնդրեց դիմումատուին՝ ներկայանալ անձնագրով: Գ. Սարգսյանը չէր ուզում ասել, որ հեռախոսահամարի տերն անձնագիր այլեւս չունի, որ նա բացակայում է առմիշտ:
Նա «ԱրմենՏելին» հայտնեց, որ որդին (մի կերպ ստեց- Ռ. Մ.) ուսման հետ կապված բացակայում է հանրապետությունից, եւ իրեն պետք է ճշտել նրա թողած հեռախոսապարտքը: Ապրիլին հանվեց ցուցակը: Պարզվեց, որ ամուսնու մահվանից հետո նրա հեռախոսահամարի պարտքը կազմել է 40 000 դրամ գումար: Գ. Սարգսյանը երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Նա խոսեց իրավաբանների հետ: Գտավ մի փաստաբան, որ նախկինում ոստիկանության քննիչ էր եղել: Փաստաբանին վստահեց «ամուսնու գործը»: Մայիսին մտերիմներով գերեզմանաթումբը քանդեցին: Գտան հեռախոսը: Այն տեղում էր, սակայն առանց քարտի: «Եթե հեռախոսը գողանալու համար շիրմաթումբն են «բարձրացրել», ապա ինչո՞ւ չեն տարել թանկարժեք հեռախոսը եւ նախընտրել են քարտը»,- հարցնում էր փաստաբանը: Պարզվեց, որ ընդհանրապես շիրիմին ձեռք չեն տվել: Ուրեմն, ո՞ւմ մոտ է քարտը կամ ինչպե՞ս է հայտնվել այն ուրիշի ձեռքում:
Օրեր առաջ Վրաստանից վերադարձավ Սարոյի ընկերը: Նա ասաց, որ հեռախոսը հանգուցյալի գրպանում հայտնվելուց հետո զանգում էր: Քարտն աննկատ հանել է եւ օգտագործել: Եվ պատահմամբ հաղորդագրություններ է ուղարկել ընկերոջ տուն:
4

5

2162

  • tinga
    2010-07-19 12:14:08
    Amalya ջան բոլորն էլ շատ լավն էին:Ինձ հատկապես 1-ը դուր եկավ: (լավ) (լավ) (լավ) Ինքդ էիր ստեղծագործել??? :)
  • Amalya
    2010-07-19 12:18:11
    1-ը ես էի ստեղծագործել,մնացածը չէ...
  • tinga
    2010-07-19 12:19:35
    Պարզա... :) Շատ հիանալի էր ստացվել..... (լավ) :)
  • Amalya
    2010-07-19 12:35:07
    Իսկ ես մտածում էի,որ լավ չի ստացվել...շնորհակալություն լավ գնահատականի համար ;)
  • Arsen
    2010-07-19 12:51:17
    շատ հավանեցի բոլորն էլ ապրես (լավ) (լավ)