Copy SMS

Մենակ հայերը...

Մենակ  հայերը  կարող  են...  (սա,  իհարկե,  ոչ  բոլորի  մասին  է)
Նախաճաշին,  ճաշին  և  ընթրիքին  ասեն  "հաց  ուտել":
Աղջկան  առաջարկություն  անելն  անվանեն  "մոտիկանալ":

Մենակ  հայերը... - հումոր, զվարճալի, հայեր, ԱՄՆ



Վախեցնելու  համար  ասել.  "Կարողա  ուզում  ես  սաղ  կյանքդ  ապառիկ  ապրես?
Դանակ-պատառաքաղով  միս  ուտողին  ասեն  Եվրոպացի:
Տուն-տեղ  վաճառեն,  շքեղ  մեքենա  գնեն  ու  բոլորին  ասեն.  "Մաշնեն  օջախա":

Մենակ  հայերը... - հումոր, զվարճալի, հայեր, ԱՄՆ


Ռեստորան  մտնեն  ու  սպասավորին  ասեն.  "Մի  հատ  տնական  կոֆե  դիր":
Պաղպաղակի  վաֆլուն  ասեն  հաց:
Մեքենայից  ու  աղջիկներից գաղափար  չունենան,  բայց  ամբողջ  օրը  դրանից  խոսեն:
Մի  քանի  տեղ  աշխատեն  ու  ասեն,  թե  գործ  չկա:
10000-անոցը  մանրելու  համար  մի  հատ  Taxi  ծամոն  գնեն:
Odnoklassniki-ի  իրենց  պրոֆիլի  էջին  ասեն  "իմ  սայթ":

Մենակ  հայերը... - հումոր, զվարճալի, հայեր, ԱՄՆԵվրոպատուհան  դնեն  ու  ցելոֆան  քաշեն,  որ  ձմռանը  տաք  լինի:


Արտասահման  գնալու  համար  ամուսնանան  ում  հետ  պատահի:
ԱՄՆ-ին  ասեն  Ամերիկա  և  այդ  երկրի  հետ  կապված  ցանկացած  խոսակցության  ժամանակ  ասեն.  "Ամերիկայում  ես   բարեկամներ  ունեմ,  գիտեմ  էլի  ինչ  եմ  ասում..."
ԱՄՆ-ում  հաստատվելուց  հետո  ամեն  ինչ  անեն,  որ  ուրիշներին,  հատկապես  իրենց  բարեկամներին  չթողնեն  այնտեղ  գնալ:
Եթե  ցանկանում  եք,  կարող  եք  լրացնել.......... Մենակ  հայերը... - հումոր, զվարճալի, հայեր, ԱՄՆՄենակ  հայերը... - հումոր, զվարճալի, հայեր, ԱՄՆՄենակ  հայերը... - հումոր, զվարճալի, հայեր, ԱՄՆ
16

11

3288

  • Միլենա
    2010-08-09 20:27:21
    Երբ,որ շամպունի տակ մի քիչ ա մնում ջուր են լցնում,փրփուր անում ու դրանով լողանում կամ էլ կանֆետի վազի տակ կարամել են լցնում,վրեն շոկոլադ...
  • hovows
    2010-08-09 21:45:00
    en danak pataraqax@ chishta!!!ba vor tenc picxca es utum???nenc en vret nayum voncor sax ashxari mexqer@ es em are!!!
  • hovows
    2010-08-09 21:48:02
    վայ կներեք մտքիցս թռել եր որ հայերեն պտի գրեմ :::ոնց ջնջեմ???
  • narek
    2010-08-09 21:55:03
    Հովո ջան չմտածես...առաջի անգամ կարելի ա ;)
  • narek
    2010-08-09 21:56:38
    Օդնոկլասսնիկի մասը շատ դուրս եկավ (ուրախ)
  • Arevik
    2010-08-10 12:02:30
    ]:) ]:) ]:) Լավն էր Միլենա ջան, շատ ճիշտ ես (լավ) (լավ) (լավ)
  • Arevik
    2010-08-10 12:03:10
    Հովո ջան պիցցայի պահը չհասկացա, ուզում ես ասել, որ պիցցան դանակ-պատառաքաղով ես ուտում?
  • hovows
    2010-08-10 13:17:41
    չե ուզում եմ ասեմ որ պիցցան որ դանակ պատառաքաղօվ եմ ւտւմ նենց են նայում վռես ոնցվոր աշխարի սաղ մեղքերը իմ ուսերինա
  • Arevik
    2010-08-10 22:23:52
    Հովո ջան բայց պիցցան իրկանում ձեռքերով են ուտում, ուղղակի Հայաստանում այդ գաղափարը դեռ չի ասոցացվել, իսկ ընդհանրապես դանակ-պատառաքաղով ուտելը կուլտուրայի նշան է: :) :) :)
  • hovows
    2010-08-11 02:07:42
    իրականւմ ինձ չի հետաքրքրւմ տե իրականւմ ոնց են պիցցա ուտում:::::ինձ հարմարա պատառաքաղով ուտել ուտում եմ
  • Arevik
    2010-08-11 11:33:49
    Հովո ջան քեզ ինչպես դուր է գալիս, այնպես էլ կեր, ես ուղղակի ասացի, որ պիցցա ուտելու ձևը դա է, երբեմն ես էլ ստիպված դանակ-պատառաքաղով եմ ուտում, որովհետև շաաաաաաաաաաաաաատերը չգիտեն ճիշտ ուտելու ձևը և սխալ են հասկանում (ախ) (ախ) (ախ) (ախ) (ոտում եմ նման իրավիճակները (լավչեմ) ) :