Copy SMS

Սարսափ ֆիլմեր

Գիտնականները  պարզել  են,  թե  ինչու  են  սարսափ  ֆիլմերը  վախ  առաջացնում  այդ  դիտողների  մոտ։  Հետազոտողների  կարծիքով՝  այդ  ազդեցությունն  առաջին  հերթին  կապված  է  ֆիլմի  կերպարների  կողմից  արձակվող  ձայների  հետ։  Հետազոտության  արդյունքները  հրապարակվել  են  Biology  Letters  ամսագրում,  որի համառոտ  բովանդակությունը  ներկայացնում  է  Science  News  պարբերականը։  Գիտնականներն  ուսումնասիրել  են  տարբեր  ժանրերի  հարյուրավոր  կինոժապավեններ  և  պարզել,  որ  սարսափ  ֆիլմերում  ժամանակի  մեկ  միավորին  բաժին  է  ընկնում  բացականչությունների  ու  գոռոցների  ավելի  մեծ  քանակություն, քան  այլ  ժանրերի  կինոնկարներում։  Երբ  ձայներն  անսպասելիորեն  են  արձակվում,  հանդիսատեսը  չի  կարողանում  անտեսել  դրանք,  ինչի  հետևանքով  հայտնվում է  դրանց  առավելագույն  ազդեցության  տակ։
Սարսափ  ֆիլմեր - կինո, ֆիլմ, սարսափելի

Սարսափ  ֆիլմեր - կինո, ֆիլմ, սարսափելի
Սարսափ  ֆիլմեր - կինո, ֆիլմ, սարսափելի

Սարսափ  ֆիլմեր - կինո, ֆիլմ, սարսափելի


Սարսափ  ֆիլմեր - կինո, ֆիլմ, սարսափելի
Սարսափ  ֆիլմեր - կինո, ֆիլմ, սարսափելի
Սարսափ  ֆիլմեր - կինո, ֆիլմ, սարսափելի
Սարսափ  ֆիլմեր - կինո, ֆիլմ, սարսափելի
13

12

11433

  • Tinga
    2010-08-12 17:31:51
    Օրինակ ես.. հիմա էդքան չէ,բայց մի ամիս առաջ համարյա ամեն օր`բնականաբար իրիկոււնը,նայում էի...ու հանգիստ քնում....Աչքիս իմ հետ մի բան էն չի......... (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) Օրինակ նույն էս "Ուրիշները" կամ " Զանգ" -ը թեթև ֆիլմեր են: Իսկ վամպիռների մասին ֆիլմերը կարաս նայես ու խնդաս......... (ախ)
  • Arevik
    2010-08-12 17:49:53
    Տինգա ջան ես էլ չեմ վախենում, ու հետո սրանք թեթև ֆիլմեր են, խոսքը ահավոր վախենալու ֆիլմերի մասին է: Բայց փոքր ժամանակ ինձ համար ամենավախենալու ֆիլմը այս վերջին ֆիլմն էր: :) :)
  • Tinga
    2010-08-12 18:01:21
    Դրա մենակ էտ մասնա,որ կարար ազդեր..մեկ էլ ինչ-որ ջրհորի պահ կար.... տասնյակ ֆիլմեր եմ նայել..ու ոչ մի էֆեկտ.... Ասում են մի հատ նոր ֆիլմա դուրս եկել,որ մարդուն նստացնում են ինչ-որ փակ սենյակում ու եթե մինչև վերջ կարողանա դիտել...ինչ որ գումար են տալիս..... Էտ ֆիլմը դիտելուց կեսից վատանում են.... Կարելիա նայել.... (ժպիտ) (ժպիտ)
  • narek
    2010-08-12 18:07:25
    Չեմ սիրում սարսափ ֆիլմեր: Տենց բաներ պետք ա նայել երբ որ կողտ աղջիկ կա որ ամենավախենալու պահին մի հատ ԲՈ անես ու բացի)))
  • Tinga
    2010-08-12 18:09:04
    (լավ) (լավ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • DIan
    2010-08-12 18:56:24
    phoonk 2 , էս ֆիլմի համար են մրցանակ տալիս
  • Tinga
    2010-08-12 19:07:21
    Մեռսի Dlan-ին ֆիլմի վերնագիրը ասելու համար... :) Գնամ նայեմ... (լուսնաքայլ) (լուսնաքայլ) :)
  • հովո
    2010-08-12 20:01:46
    11 հազար դոլլար են տալի ետքանի համար հասնես ամերիկա????
  • Tinga
    2010-08-12 20:11:13
    Չէ հա...ինչ Ամերիկա....տնային պայմաններում.... մի քիչ առաջ դրվագներ նայեցի..վերջներ....մեռնեմ էլ էտ կինոն պիտի նայեմ... (ախ) (ախ)
  • Հռիփսիմե Հակոբյան
    2010-10-24 19:49:31
    Ես որ սարսափների համար գժվում եմ :"Աբիտել զլան" ով ա նայե? գժվելու բան ա (ժպիտ) (խոնարհվել) (ուռա) (ուռա) (ուռա) : Բայց կինոների ազդեցության տակ շատ երկար եմ մնում : Վերգի համար ասեմ սիրում եմ Վամպիռներին: O:) O:) O:)
  • Հռիփսիմե Հակոբյան
    2010-10-24 19:59:40
    Ես ինքս սարսափ դրվագներ շատ եմ սիրում օրինակ "Судний дЬен"Ֆիլմում սիրում եմ, որ զինվորին կրակի վրա խորովում են ու ուտում : :) Խորհուրդ եմ տալի նայել նրանց ովքեր իսկականից սարսափներ են սիրում (վայքո) Դա նայելուց հետո 1 օր հաց չեմ կերե : :'( :'( :'( :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P
  • NELUSH
    2010-12-24 13:03:43
    ընտիր նկարներ են, ես գժվում եմ սարսափ կինոների համար ]:) ]:) ]:) (ուրախ) (ուրախ) (ուռա) (ուռա) Ադմին. NELUSH ջան մեկնաբանությունները միայն հայերեն տառերով ենք թողնում ;)