Copy SMS

Լավ է,վատ է,շատ վատ է...

Առանց մեկնաբանությունների...)))
1.Լավ է,որ կինդ զանգել է քեզ ու ասել,որ հղի է,վատ է,որ եռյակ է ունենալու,շատ վատ է,որ դու մի տարի է արտասահմանում էիր:
2.Լավ է,որ կինդ քո հետ չի խոսում,վատ է,որ ուզում է բաժանվել,շատ վատ է,որ կինդ փաստաբան է:

3.Լավ է,որ տղադ մեծանում է,վատ է,որ սիրավեպ է սկսել իրենից մեծ հարևանուհու հետ,շատ վատ է,որ դու էլ:
4.Լավ է,որ տղադ երկար ժամանակ է անցկացնում իր սենյակում:Վատ է,որ ժամերով բարձր խոսում է,շատ վատ է,որ ինքն իր հետ է խոսում:
5.Լավ է,որ ամուսինդ համաձայնվեց,որ երեխա ունենալ էլ պետք չէ,վատ է,որ փոշմանեց,շատ վատ է,որ նրան ընդդիմացավ 40 տարեկան ամենամեծ աղջիկդ:
6.Լավ է,որ ամուսինդ նորաձևությունից հասկանում է,վատ է,որ հայտնաբերում ես նրան քո շորերը փորձելիս,շատ վատ է,որ նրան ավելի է սազում:
7.Լավ է,որ քո տղան առաջին հանդիպմանն է,վատ է,որ տղամարդու հետ,շատ վատ է,որ քո մոտիկ ընկերոջ:
8.Լավ է,որ քո աղջիկը աշխատանք է գտել ուսումը ավարտելուց հետո,վատ է,որ նա մարմնավաճառ է,շատ վատ է,որ քեզնից շատ է աշխատավարձ ստանում:
9.Լավ է,որ դու բոլոր գրածների վրա խնդացիր,վատ է,եթե դու նման մարդկանց գիտես,շատ վատ է,եթե նրանցից մեկն ես:
Եթե լինեն նմանատիպ նոր մտքեր,ապա անպայման թողեք մեկնաբանության տեսքով: Շնորհակալություն...)))
17

6

2007

  • Arpi
    2010-10-07 21:26:57
    "Լավ է,որ ամուսինդ նորաձևությունից հասկանում է,վատ է,որ հայտնաբերում ես նրան քո շորերը փորձելիս,շատ վատ է,որ նրան ավելի է սազում" շատ լավն էր ... վերջն էին (լավ) (լավ) ]:) ]:) ]:)
  • Arsen
    2010-10-07 22:11:27
    լավա որ ուրախ ես, վատա որ շատես խմել, շատ վատա որ գիշերը լվացքես անելու (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) լավա որ ընկերներիդ մասին ես երգում, վատա որ քաղմասում ես երգում, շատ վատա որ ընգերներդ քեզնից լավ են երգում :) :) :)
  • Ալլա
    2010-10-07 22:45:55
    (լավ) (լավ) վերջն էր... (ուրախ) (ուրախ) (ուրախ) կարգին ուրախացա...
  • AG
    2010-10-08 10:23:13
    Լավ ա որ հանգիստ պառկած ես, վատ ա որ շտապ օգնության սայլակի վրա, ավելի վատ ա որ շտապ օգնությունը մորգ ա գնում...
  • Nana
    2010-10-08 12:47:23
    Լավ ա որ դու ուսանող ես, վատ ա որ լիկվիդ ես մնացել, ավելի վատա ա որ համալսարանից ես հեռացվել.... ;) Լավ ա որ վերջապես տուն ես գտել, վատ ա որ մի քիչ ցուրտ ա, ավելի վատ ա որ տունդ Թոխմախի գյոլում ա :(
  • Arevik
    2010-10-08 16:50:24
    Լավ է, որ copypaste ես այցելում, վատ է, որ դեռ գրանցված չես, շատ վատ է, որ գրանցվելուց հետո երբեք գաղտնաբառը չես հիշում :) :)