Copy SMS

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել քաղցկեղի ծագման պատճառների վերաբերյալ...

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել քաղցկեղի ծագման պատճառների վերաբերյալ... - մարդ, գիտնականներ, բացահայտում
Բժիշկներն ու գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղը մարդու կողմից ստեղված եւ կյանքի քաղցրությունների կողմից խրախուսվող հիվանդություն է: Պարզվում է, որ քաղցկեղի ուռուցքները մինչեւ վերջերս շատ քիչ են հանդիպել մարդկանց օրգանիզմում: Գիտնականները քաղցկեղի առաջացման դրդապատճառները պարզելու համար ուսումնասիրել են մումիաների, եւ միայն մեկ դեպքում են հայտնաբերել դրա դրսեւորումները: Նույնիսկ նեանդերտալցիների հազարավոր ոսկերների ուսումնասիրության արդյունքում է միայն մի դեպք հայտնաբերվել:
Իսկ հին եգիպտական տեքստերում հիշատակվող հիվանդությունները, որոնք նման են եղել քաղցկեղի, իրականում բոր կամ վարիկոզ են եղել: Առաջին հիշատակումները կրծքի կամ այլ ուռուցքների հեռացման մասին հայտնվել են միայն 17-րդ դարում, սակայն կոնկրետ ուռուցքների տեսակների մասին հաշվետվությունները վերջին 200 տարվա ընթացքում են հայտնվել: «Արդյունաբերական միջավայրերում ապրող հասարակություններում քաղցկեղը մահերի երկրորդ պատճառն է` սրտանոթային հիվանդություններից հետո,- պատմում է պրոֆեսոր Ռոզալի Դեւիդը,- բայց բնական միջավայրում չկան գործոններ, որոնք կարող են քաղցկեղի պատճառ հանդիսանալ: Սա անտրոպոգեն բնության հիվանդություն է, որն առաջացել է առաջին հերթին շրջակա միջավայրի աղտոտվածության եւ մեր կենսակերպի ու դիետայի փոփոխությունների հետեւանքով»: :ogo:
6

3

3102

  • Arsen
    2010-10-17 23:18:07
    (օգո) (օգո) (օգո) անտանելիա գիտեմ, բայց նորագույ տեխնոլոգիաների արտանդրանքը շատ եմ սիրում է :(
  • Arpi
    2010-10-17 23:48:08
    Շատ հետաքրքիր էր Ռիմա ջան (օգո) :O :O (ժպիտ)
  • narek
    2010-10-18 15:56:36
    Շատ հետաքրքիր էր, բայց տրամաբանական էր (օգո)