Copy SMS

Բրիտանուհին նիհարել է 60կգ` դադարելով "կոլա" խմել

Բրիտանուհի Լիզա Մակկեյը նիհարել է 60 կգ այն ժամանակ, երբ դադարել է կոլա խմել: Աղջիկն օրական խմում էր 20 շիշ, որի պատճառով 24 տարեկանում արդեն կշռում էր 120 կգ: Նա տառապում էր շնչահեղձությունից, ինչպես նաև նա ստիպված էր լինում երկու տեղ պատվիրել ինքնաթիռում, երբ գնում էր հանգստանալու:

Բրիտանուհին նիհարել է 60կգ` դադարելով


Լիզան արել է ստամոքսի բանդաժավորում` նվազեցնելով դրա չափերը, որից հետո նա նաև որոշել է հրաժարվել կոլա խմելու սովորությունից: Ներկայումս նա 25 տարեկան է և արդեն նիհարել է 60 կգ:
Նախկին քաշի մասին աղջիկը սարսափով է հիշում ` համեմատելով իր կախվածությունը կոլայից ալկոհոլիզմի հետ: "Ես աշխատում էի գարեջրատներից մեկում և իմ աշխատավարձի մեծ մասը ծախսում էի ուտելիքի և կոլայի վրա: Ինչքան շատ գազավորված ըմպելիք էի խմում, այնքան ավելի էի սովածանում: Ես չէի հասկանում, որ դրա մեջ շատ շաքար կա, որը ինձ գիրացնում է":
Լիզայի խոսքերով` նա միշտ չէ, որ հագուստ է գտել իր չափսերով, իսկ մեկ անգամ լրջորեն իրեն նվաստացած է զգացել, երբ մնացել է մանկական թունելի մեջ` իր երեխայի հետ խաղալիս: Այժմ Լիզայի ծանոթները դժվարությամբ են նրան ճանաչում, քանի որ նա պարզապես այլ մարդ է դարձել: Ինքը Լիզան շատ ուրախ է, որ կարողացել է հաղթահարել այդ վատ սովորությունը: "Ես կարող եմ խաղալ իմ երեխաների հետ և ոչ մի տեղ չմնալ", - ասել է նա լրագրողներին:
Հիպնոսը օգնեց բրիտանուհուն 25 կիլոգրամով նիհարել
Բրիտանուհին 25 կիլոգրամ նիհարեց այն բանից հետո, երբ հիպնոսի միջոցով իրեն ներշնչեցին, որ նա ենթարկվել է ստամոքսի փոքրացման վիրահատության: Մինչ բուժումը նա կշռում էր 98 կիլոգրամ:
35-ամյա Մարիոն Կորնսը փորձում էր դեղորայքային պատրաստուկների, դիետաների, ինչպես նաև ֆիզիկական մարզումների միջոցով պայքարել ավելորդ քաշի դեմ: Սակայն նա ցանկալի արդյունքի չէր կարողանում հասնել: Կորնսը որոշեց դիմել Իսպանիայում գտնվող Elite Clinic կլինիկային: Նրա ընկերը այդ կլինիկայի մասնագետների օգնությամբ կարողացել էր ծխելը թողել:
Թերապևտի հետ խորհրդակցելուց հետո Կորնսը մասնակցեց հիպնոսի 5 սեանսի: Ներշնչումից առաջ նրան ցույց տվեցին ստամոքսի մի մոդել, որը փոքրանում էր բանդաժի օգնությամբ: Նաև բացատրեցին <> ազդեցությունը: Սեանսների ժամանակ հատուկ սարքերի օգնությամբ այնպիսի պատրանք էր ստեղծվում, որ կինը գտնվում է վիրահատարանում:
Հինգ այդպիսի <> հետո, կինը զգաց, որ այլևս չի կարողանում նախկինի չափ ուտել: Իր իսկ խոսքերով սննդի ավելորդ կտորը պարզապես <>: Այս ամենի արդյունքում նրա քաշը սկսեց նվազել, ինչպես նա կնիհարեր իրական վիրահատության դեպքում: Այժմ նա նիհարել է 25 կիլոգրամ: Բուժումը որևէ կողմնակի ազդեցություններ չի առաջացրել:
Ինչպես կինը պատմել է հարցազրույցի ժամանակ, նա ամենայն մանրամասնությամբ հիշում է <> ընթացքը:
20

9

4831

  • Tinga
    2010-10-18 20:15:06
    Իմ սիրած թեմանա.... (ժպիտ) (ժպիտ) շատ լավ պոստ էր.... (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (լավ) (լավ)
  • narek
    2010-10-18 21:02:22
    Հա ես էլ եմ դիետաի վրա նստած...սաղ օրը հաց եմ ուտում որ չաղանամ չի ստացվում :)
  • Arsen
    2010-10-18 21:13:54
    լավնա էլի կոլան (խփո) 20 շիշ լիմոնադ խմեիր օրեկան կմեռնեիր
  • Ալլա
    2010-10-18 21:44:01
    Ինչքն էլ վնասակար լինի մեկա խմելու ենք կոլա.....!!!!!!!!!!!!!!!! O:)
  • ԱՆԻ
    2011-05-07 19:17:55
    ահաաաաաաա,ուրեմն անցնեմ կոլաին որ չաղանամ (լավ) (գինի) (գինի) (գինի) (պաղպաղակ) (ժպիտ)
  • nata
    2011-05-23 21:40:59
    (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • Vladimir
    2011-06-18 08:23:36
    ՀԱԼԱԼԱ ՈՐ ՆԻՀԱՐԵԼԱ.....
  • ՆԵԼԼԻ
    2011-08-26 13:56:44
    ԿՈԼԱՆ ԲԱՑԻ ԳԻՐԱՑՆԵԼԸ ՆԱև ՔԱՅՔԱՅՈՒՄ Է ՍՏԱՄՈՔՍԸ
  • Sona
    2011-09-25 22:39:46
    Կոլան ոչ միայն գիրացնում է, այլև գիտնականների փորձերը ցույց են տվել ,որ մահացու վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար... (ոչոչ)