Copy SMS

Հրապարակվել են աշխարհի ամենաարագ մեքենայի լուսանկարները

Հրապարակվել են «մոլորակի ամենաարագընթաց մեքենայի»՝ SSC Ultimate Aero II-ի նկարները։ Սպորտային մեքենաներ արտադրող ամերիկյան Shelby Supercars–ը որոշել է թողարկել մեքենա, որը կլինի ավելի արագ, քան Bugatti Veyron–ը։

Հրապարակվել են աշխարհի ամենաարագ մեքենայի լուսանկարները - ամենա, մեքենա, աշխարհ, ավտոմեքենաներ

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ SSC-ն արտադրության էր թողել Ultimate Aero մոդելը, որը գերազանցել էր Bugatti Veyron-ի ռեկորդը. հավաքելով մինչև 412 կմ/ժ արագություն՝ Ultimate Aero-ն նախկին ռեկորդակրին գերազանցել էր 5 կմ/ժ-ով։

Հրապարակվել են աշխարհի ամենաարագ մեքենայի լուսանկարները - ամենա, մեքենա, աշխարհ, ավտոմեքենաներ


Սակայն երկու ամիս առաջ Veyron Super Sport–ի շնորհիվ ֆրանսիացիները ետ վերադարձրին ամենաարագի տիտղոսը՝ հասնելով 431 կմ/ժ արագության։ Ամերիկյան արտադրողը պնդում է, որ իրենց նոր մեքենայի մաքսիմալ արագությունը 443 կմ/ժ է, սակայն ֆրանսիացիների ռեկորդը պաշտոնապես դեռ չի գերազանցվել։

Հրապարակվել են աշխարհի ամենաարագ մեքենայի լուսանկարները - ամենա, մեքենա, աշխարհ, ավտոմեքենաներ


SSC Ultimate Aero II-ն օժտված է 6.8 լիտր ծավալ ունեցող V8 շարժիչով։ Հերթական «աշխարհի ամենաարագ մեքենայի» գինը կկազմի 970 հազար դոլար։
13

5

7704

  • Hovo
    2010-10-18 19:41:13
    բայց բուգգածին ետ վախտ սկի 2 տեղում ել չեր,ընդամենը 4 րդ
  • Hayk B.
    2010-10-18 21:51:06
    Ի դեպ դրա հզորությունը 1350 ձիաուժ է: Ի դեպ մի ուղղում Բուգատտին ոչ թե 431 այլ 434 կմ/ժ ի է հասել, իսկ ուլտիմատը դեռ հարց է կհասնի 443-ին թե չե՞: Եվ Վերջապես Koenigsegg-պատրաստվում է պրեմիերայի եվ չի թողնի որ սրանք խտխտան, այնպես որ աշխարհի ամենաարագընթաց սերաիական մեքենան Դեռ մնում է Bugatti Veyron 16.4 Super Sporty 1200 ձիաուժով, 434 կմ/ժ ով, եվ հրաշալի աերոդինամիկ դիզայնով
  • Arsen
    2010-10-18 22:20:49
    SSC Ultimate Aero 6.3 V8 մեքենան Chevrolet Supercharged V8 շարժիչով զարգացնում ` ոչ թե 434կմ/ժ այլ 436-կմ/ժ, իսկ 100կմ/ժ արագության հասնում է ընդամենը 2,78վ-ում:
  • Rima555
    2010-10-18 22:26:14
    Շատ լավ հասկանալիա (օգո) (օգո) (օգո)
  • Arevik
    2010-10-22 13:08:04
    Բան չհասկացա, մեքենաներից ու դրանց վերաբերող ոչ մի բանից գլուխ չեմ հանում :( :(