Copy SMS

Հետիոտների որակավորում...(ի օգուտ վարորդների)


Տեսնենք,թե ինչպիսին են լինում հետիոտները`ըստ վարորդների...)))
Ըստ վարորդների հետիոտները լինում են 2 տեսակ`խորամանկ ու մեռած:

Հետիոտների որակավորում...(ի օգուտ վարորդների) - հետաքրքիր, հումոր, հումորային, ճանապարհ, վարորդ



Նախ տանք ընդհանուր հետիոտն բառի սահմանումը.
Սահմ.`հետիոտնը դա մի էակ է,ում ոտքերը չեն գերազանցում 4-ը և ով գտնվում է երթևեկության կանոններից դուրս:
Հետիոտնը 2 տեսակի է լինում`անվտանգ (հետիոտն,որը գտնվում է գետնանցումում,կիրթ է,վախեցած է) և ոչ անվտանգ...
Ոչ անվտանգները լինում են մի քանի տեսակի...
1.Ցնդած տոտա...
Նկարագրությունը`
Կանանց մի տեսակ`հաճախ 1 կամ մի քանի պայուսակներով:Անցնում է փողոցը արագ,հաստատուն արագությամբ առանց նայելու ոչ աջ,ոչ ձախ և ոչ էլ նույնիսկ առաջ:Հանդիպում են ամենուր:

Պայքարելու միջոցներ`չկա….

2.Թոշակառու

Նկարագրությունը`

Անցնում է ուղիղ հետագծով`մտքում,երբեմն քթի տակ հայհոյելով կառավարությանը:

Պայքարելու միջոցներ`

Տեսնելու դեպքում կանգնել և ճանապարհ տալ,քանի որ սովորեցնել կանոններին արդեն ուշ է,իսկ մեքենայի տակ գցելը`անիմաստ:

3.Ալկաշ անցորդ

Նկարագրությունը`

Հիմնականում արական սեռի է:Քայլում է`տարօրինակ հետագիծ թողնելով,ինչու չէ նաև նյութական: Նա չի ենթարկվում երթևեկության կանոններին,ավելին`նա ինքն իրեն չի ենթարկվում:

Պայքարելու միջոցներ`

Արագությունը փոքրացնել և դանդաղ նրան շրջանցել`պահելով մաքսիմալ հեռավորությունը`քանի որ նա իր կարծիքով այդ պահին ամենակարող է:

4.Երեխաներ

Նկարագրություն`

Հիմնականում փողոցը վազում են`անցնելու փոխարեն`3-5 հոգով:Ինքնապաշտպանական բնազդը,վախը ոստիկանությունից և արարքի վտանգավոր լինելու գիտակցումը բացակայում է:

Պայքարելու միջոցներ`չկա:

5.ճանապարհային ոստիկանություն`

Նկարագրություն`

Նրանք գտնվում են երթևեկության կանոններից դուրս:Մտածում են,թե կատարում են կարևոր աշխատանք,բայց դա իրականությանը չի համապատասխանում,որն էլ թույլ է տալիս դասակարգել նրանց հետիոտների շարքը:

Պայքարելու միջոցներ`

Լինել սթափ,ունենալ բոլոր փաստաթղթերը,հետևել կանոններին:

6.Սիրուն աղջիկներ

Նկարագրությունը`

Քայլում են մի գծով,հպարտ,երբեմն ծիծաղելով`աչքերը փակած:Վստահ են,որ գեղեցիկ են ու նրանց գեղեցկությունը կստիպի կանգնել կամայական վարորդի:

Պայքարելու միջոցներ`

Նա կանգ չի առնելու,հետևաբար ճանապարհը զիջել:

23

12

2873

  • Alla
    2010-10-30 16:28:14
    Աաաաաաաաաա……ես ինձ համարյա չգտա,Տինգ,բա մենք,որի մեջ ենք???? (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • Arpi
    2010-10-30 16:29:27
    Սպանեց ՏԻնգ ]:) ]:) ]:) "հետիոտնը դա մի էակ է,ում ոտքերը չեն գերազանցում 4-ը " ու ցնդած տոտան բացեց ... ]:) ]:) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • Tinga
    2010-10-30 16:30:54
    Ալ ջան 6-ի,4-ի և ինչու չէ 3-ի........ (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • Arpi
    2010-10-30 16:32:05
    ]:) ]:) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • Alla
    2010-10-30 16:36:28
    Աաաաաաաաաա…մեռաաաաաա…. (լավ) (լավ) (լավ) ]:) ]:) ]:) Հետիոտներ,նրանք ովքեր փողոցն անցնում են քիթը ցցած,բայց իրականում ոտերը դողումա վախից…. (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) Ես չեմ հասկանում ինչու չեն օգտվում անցումներից?????? ;) (ախ) (ախ) (ախ)
  • Arpi
    2010-10-30 16:38:06
    ԻՆչպես կասեր իմ սիրելի Ալլան "Ախր սենց կարճա, հասմել նայի համարյա մեքենա չկա" ]:) ]:)
  • Tinga
    2010-10-30 16:39:10
    Ալ ջան եսիմ..պիտի որ դու դրա մասին գիրք գրած լինեիր "Ինչպես ընկերուհիներին համոզել,որ շրջանցեն անցումներն ու գետնանցումները..." վերնագրով...... ]:) ]:) ]:)
  • Tinga
    2010-10-30 16:40:07
    Հա Արփ ջան...իմ բախտակից ընկերուհի..... ]:) ]:)
  • Alla
    2010-10-30 16:42:38
    Էդ ումից եք սովորել սուտ խոսալ… (ախ) (ախ) (ախ) .ՕՕՕՕ~~~~~,Ես անցումով չանցնեմ,Ախր սիրտս կպայթի…. (խփո) ուղղակի հազար եմ ասել Էդ նշանը ասումա,ով որ այսենց շտանգիստի նմանա ,թող չանցնի (խփո) (խփո) (խփո)
  • Tinga
    2010-10-30 16:47:29
    Ճակատագիր....ստիպիր Ալլային դառնալ հոգով օրինապահ...... (խոնարհվել) (խոնարհվել) Ալ չես վախենում,որ մի քիչ էլ մեծանաս էն 1 տեսակի պատվավոր անդամ ես դառնալու....??? (խփո) ]:) ]:) ]:)
  • Alla
    2010-10-30 16:55:28
    և Ճակատագիրն ասեց վեևից . -Ալլան մեր մարդն է երկրի վրա,նրան ամեն ինչ կարելի է…. O:) O:) Չէ,Տինգ,ես ավելի շուտ 1-ից կդառնամ ,2-րդի դեպքում ինձ կսպանեմ,համ էլ,Դուք էլ եք ինձ նման դարձել,ինչ մի սաղ վրես եք գցում… :P :P :P
  • Arsen
    2010-10-30 18:20:39
    եթե էս պոստից հետո պակասեն էս դասերի հետիոտները ուրեմ սաղ մեղավորը դու էիր ;) շատ լավն էին (լավ) (ժպիտ) (ժպիտ)