Copy SMS

Պատմության առաջին ֆիլմերը. Նորագույն արվեստի ծնունդը

Պատմության առաջին ֆիլմերը. Նորագույն արվեստի ծնունդը - կինո, ֆիլմ, պատմություն

Ֆիլմերի առաջին համընդհանուր ցուցադրումը տեղի ունեցավ 1895 թ. դեկտեմբերի 28-ին Փարիզում: Այս օրը պաշտոնապես համարվում է համաշխարհային կինոյի ծննդյան օր: Ցուցադրումը կազմակերպել էին Օգյուստ և Լյուի Լյումեռները, ովքեր հանդիսանում են կինոյի հիմնադիր-հայրերը, և ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖ սարքի գյուտարարները: Պատմության մեջ վավերացված առաջին տեսանյութը Լյումեր եղբայրները նկարել են իրենց պատկանող ֆաբրիկայի մուտքի դիմաց, նոր սարքի գյուտը ավարտելուց անմիջապես հետո:


"Բանվորների դուրս գալը Լյումերների ֆաբրիկայից"
?fs=1&hl=en_US">?fs=1&hl=en_US" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="480" height="385">

Ստեղծելով սարքը, եղբայները նույնիսկ չեն գիտակցել նրա լրջությունը, և չեն ել կանխատեսել, որ արվեստի նորագույն տեսակի հիմնքն են նրանք դնում: Լյուի Լյումեռը կարծել է, որ նրանք ստեղծել են մի խաղալիք, որը մոռացվելու է մեկ-երկու տարի հետո: Պատմության մեջ առաջին խաղարկային ֆիլմը նույնպես եղբայրների աշխատանքն է` "Թրջված ջրվորը"
"Թրջված ջրվորը"
?fs=1&hl=en_US">?fs=1&hl=en_US" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="480" height="385">

Կինոն ֆրանսիայում համարվում եր աղքատ խավի ժամանցի միջոց: Կինո էին այցելում ցածր խավի ներկայացուցիչները: Մտավորականությունը և հարուստ խավը հետաքրքրված էր թատրոնով, և կինո գնալը նրանց հարիր չեր:
Կինոյին ավելի լուրջ սկսեցին վերբերվել ԱՄՆ-ում, և կինոն սկսեց արագ տեմպերով զարգանալ: Ամերկյան առաջին ֆիլմն է  "Գնացքի մեծ կողոպուտը" (1903):
"Գնացքի մեծ կողոպուտը" (1903)
?fs=1&hl=en_US">?fs=1&hl=en_US" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="480" height="385">
7

3

8679

  • Tinga
    2010-11-04 16:34:26
    Ընտիր պոստ էր.... (լավ) (լավ) (լավ)
  • Arsen
    2010-11-04 17:09:51
    շատ հետաքրքիր էր Գոռ ջան: Ճիշտն ասած համաձայն եմ ֆրանսիացիների հետ այն առումով որ հեռուստացույցը պարզապես ցածր խավի ժամանցա նրանց կանտրոլի տակ պահելու միջոց, բայց լավ ֆիլմեր միշտ էլ կողմ եմ նայելուն ;) (լավ)
  • narek
    2010-11-04 17:53:18
    Կան մարդիկ ովքեր մարդկության պատմությունը բաժանում են ոչ թե Քրիստոսից առաջ և հետո, այլ տեսախցիկի ստեղծումից: