Copy SMS

Գուցե,գուցե… հաստատ`ակնհայտ…

Գուցե,գուցե… հաստատ`ակնհայտ… - պատմություն, այգի
Քայլում էի այգով ու հանկարծ նկատեցի,որ նստարաններից մեկին դրված է մի շատ գեղեցիկ,դեղին վարդ: Այդ վարդի թերթիկներից մի քանիսն արդեն պոկվել ու ընկել էին գետնին: Ինչ վարդ էր սա,ումն էր,ում համար էր`ոչինչ չգիտեի…

Գուցե մի տղա,այս վարդը ձեռքին,եկել էր այգի`իր սիրելիին հանդիպելու և գուցե շատ երկար սպասելուց հոգնած,վարդը թողել էր նստարանին ու գնացել էր: Ինչ իմանաս,գուցե սպասելու ընթացքում էլ սկսել էր քիչ-քիչ պոկել թերթիկները: Կամ էլ զայրացած քամին էր պոկել ու տարածել դրանք: Գուցե հանդիպումը լավ էլ կայացել էր,բայց անհաջող ավարտ էր ունեցել,աղջիկն էլ զայրացած`վարդը նետել էր նստարանին ու հեռացել էր: Կամ էլ նրանք այնքան էին տարված իրարով,որ գրկախառնված  գնացել են`խեղճ վարդին մենակ թողնելով նստարանին…
Ինչ էլ որ եղած լիներ,հաստատ չենք կարող իմանալ,միայն մի բան կա,որ հաստատ  գիտենք ու ակնհայտ տեսնում ենք`դեղին,գեղեցիկ վարդը միայնակ ու մոռացված,դրված է նստարանին…
15

9

2403

  • ARPINKA
    2010-12-08 00:28:25
    Կարող եք գուշակել այս հանելուկային պատմության գաղտնիքը… Արդյոք դեղին վարդը ձեզ ոչինչ չի ասում…..???????????
  • Samvel
    2010-12-08 00:49:08
    դեղինը ատելության խորհրդանիշն է...ևն...
  • ARPINKA
    2010-12-08 00:54:47
    և Ինչ??????????????
  • Arsen
    2010-12-08 09:27:39
    Տարբեր մշակույթներում դեղին գույնը տարբեր խորհրդանշում ունի: Օրինակ Ճապոնիայում դեղին գույնը - խորհրդանշում է լույսն ու արևը, և դեղին ծաղիկներ նվիրում են մարդկանց ում ցանկանում են լույս ու բարիք: բայց իմ կարծիքով էս պատմության հետ ճապոնացիք հաստատ կապ չունեն (ուրախ)
    • ARPINKA
      2010-12-09 01:35:09
      Ինչպես գիտեք դեղին վարդը բաժանման նշան կամ խորհրդանիշ է… Կարծում եմ տղան ի սկզբանե բաժանվելու նպատակով էր եկել հանդիպման…. (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
      • Arsen
        2010-12-09 09:47:14
        ետ իմ համար տարօրինակա, եթե մտադրություն կա բաժանվելու, իմաստը ոնա ծաղիկներ տանելու (ախ) (ախ)
      • ARPINKA
        2010-12-13 14:41:36
        Կարծում եմ անգամ բաժանվելուց լավ կլինի դիմացինի մոտ լավ տպավորություն և հիշողություններ թողնել…. ու դա անել ավելի նուրբ ձևով ու հանգիստ ձևով…. Ինչպես և արել էր մեր հերոսը…. O:) O:) O:)
  • Լիլիթ
    2010-12-21 18:37:12
    ետ նշանակումա վոր տղեն ւզեցելա բաժանվի աղչկանից քանի որ դեղին վարդերը ատելուտըան նշան է
  • Լիլիթ
    2010-12-21 18:51:16
    (լավ)