Copy SMS

Երկարամազ արարածը

Սա պատմություն է այն բանի մասին,  թե ինչպես տղամարդու միապաղաղ գոյության մեջ խուժեց կինը, որից հետո հենց ինքը  ԹԱԽԻԾԸ  դադարեց նրա համար գոյություն ունենալուց: Երկարամազ արարածը - հետաքրքիր, տղամարդ, պատմություն






Երկուշաբթի - Այս նոր Երկարամազ արարածը   ինձ ձանձրացնում է: Միշտ աչքիս առաջ ցցված է, կամ էլ հետևում  է ինձ : Դա ինձ դուր չի գալիս: Ես սովոր չեմ դրան:  Այսօր եղանակը մի քիչ մռայլ է. մտածում եմ` լավ կանձրևի և մենք մինչև ոսկորները կթրջվենք: Մե՞նք. որտեղի՞ց եմ վերցրել այս բառը.  հա~, հիշե~ցի. Նոր արարծն է օգտագործում դա:
Շաբաթ-  Նոր արարածը շատ է ուտում. էսպես մենք երկար չենք կարող, պտուղները չեն հերիքի: Կրկին մենք: Սա նրա խոսքն է, բայց այն հիմա նաև իմն է, ես դա ամեն պահ եմ լսում: Այսօր մառախուղ է, ես դուրս չեմ գալիս, Նոր արարծը այլ կերպ է վարվում: Նա դուրս է վազում ցանկացած եղանակի և ինձ մոտ է գալիս ցեխոտ ու կեղտոտ ոտքերով, և խոսում է, անդադար խոսում……… իսկ կար  ժամանակ երբ ես այնքան  հանգիստ էի ապրում:
Երկուշաբթի- Նոր արարածը պնդում է , որ իր անունը Եվա է: Դէ ինչ, դեմ չեմ: Նա ասում է, որ եթե ես ուզում եմ , որ ինքը ինձ մոտ գա, պետք է էդպես կանչեմ: Թող էդպես լինի, միայն թե ինձ հանգիստ թողնի:
10 տարի անց:  Այս տղաները……… Մենք խելքներս թռցրինք, երբ նրանք լույս աշխարհ եկան այդքան տարօրինակ տեսքով……մենք դեռ պատրաստ չէինք դրան, իսկ հիմա……. Հիմա մենք արդեն աղջիկներ էլ ունենք: Աբելը լավ տղա է, բայց Կայենի համար ավելի լավ կլիներ, եթե  նա արջ էլ մնար:
Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչքան եմ սխալվել Եվայի հարցում….: Կար ժամանակ, երբ մտածում էի, որ ՆԱ  չափազանց շատ է խոսում, բայց հիմա հասկանում եմ, որ  տխուր կլիներ, եթե այդ ձայնը ընդմիշտ կորեր իմ կյանքից:
Թող օրհնվի այն իմաստությունը , որ դարերով կապեց ինձ ՆՐԱՆ, թույլ տվեց զգալու ՆՐԱ  հոգու նրբությունն ու սրտի խորությունը : Լավ է ապրել դրախտից հեռու ՆՐԱ  հետ, քան դրախտում` առանց ՆՐԱ:


Եվայի գերեզմանի մոտ.
Ադամ`  Դրախտն այնտեղ էր,  որտեղ ՆԱ էր:


13

10

1975

  • Աստղ
    2010-12-13 20:30:05
    շաաատ հետաքրքիր էր :O շնորհավորում եմ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) «Դրախտն այնտեղ էր, որտեղ ՆԱ էր:»
  • Tinga
    2010-12-13 20:30:46
    Մագնոլա ջան բարի գալուստ.... (ժպիտ) (ժպիտ) Շնորհավորում եմ առաջին պոստիդ կապակցությամբ... (լավ) (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) Եվայի ցեղը լավնա էլի.... :)
    • magnolia
      2010-12-13 20:51:10
      Իսկ Եվայի ցեղի մասին խոսք չկա Տինգա ջան
      • Tinga
        2010-12-13 20:54:12
        Մագնոլա ջան..."Սա պատմություն է այն բանի մասին, թե ինչպես տղամարդու միապաղաղ գոյության մեջ խուժեց կինը, որից հետո հենց ինքը ԹԱԽԻԾԸ դադարեց նրա համար գոյություն ունենալուց:" բոլոր կանայք պատկանում են Եվայի ցեղին....դա նկատի ունեի ;) ;) (ժպիտ) (ժպիտ)
  • Arpi
    2010-12-13 20:34:41
    Իսկապես շատ գեղեցիկ էր և խորիմաստ ... "Դրախտն այնտեղ էր, որտեղ ՆԱ էր:" - իրական և անկեղծ սիրո սահմանումը : (լավ) (լավ) (ժպիտ)
  • magnolia
    2010-12-13 20:48:21
    Շնորհակալ եմ, սա շատ հայտնի ստեղծագործություն ա, Մարկ Տվենի Ադամի Օրագիրը, շատ հետաքրքիր ա, ով չի կարդացել խորհուրդ եմ տալիս կարդալ
  • magnolia
    2010-12-13 20:58:31
    Չէ , Տինգա ջան, դւ խոսք չկան հասկացի որպես խոսքերն ավելորդ են, ես ճիշտ էի հասկացել......
    • Tinga
      2010-12-13 21:01:23
      Վայ սխալ էի քեզ հասկացել.... (լուսնաքայլ) բայց դե ոչինչ մեկ-մեկ պատահումա... ;) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Alla
    2010-12-13 23:37:25
    Ընտիր էր ասված....Մի Խոսքով... (լավ) թե չլինի կինն ու գինին,էլ ինչ դրախտ աշխարհում... ]:) ]:) ]:)
  • Arsen
    2010-12-14 11:22:15
    Շատ լավ պոստ էր, ապրես magnolia ջան (լավ) (լավ) ես էլ եմ շնորհավորում առաջին պոստդ ;) (ժպիտ)