Copy SMS

ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ...

 ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ... - հետաքրքիր, պատմություններ, ստեղծագործություն
Լիալուսին է:Լուսնի սկավառակը դաջվել է կիսամութ երկնքի ֆոնին՝ որպես մի փոքրիկ պատուհան դեպի հեռավոր Տիեզերքը:Գիշերը սպիտակ է,լուսավոր:Կարծես Լուսինը փորձում է նմանվել Արևին, և ինչքան հնարավոր է,լուսավորում է Երկիրը:

 ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ... - հետաքրքիր, պատմություններ, ստեղծագործություն
Բարձս գրկած,կիսաթեք հենված մահճակալիս՝կիսափակ արցունքոտ աչքերով աղոտ մոմի լույսի տակ կարդում եմ հուշերիս տետրը:Սպիտակ էջի վրա սև տառերով գրված է «Բաժանում»:Ու սրտիս խուլ հեծկլտոցի պահին մի մոլորված արցունք թրջեց այդ բառը: Համր լռության գրկում՝ Լուսնի արծաթագույն շողերի ներքո,բացվեցին երկնքի շղարշ-վարագույրները:
 ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ... - հետաքրքիր, պատմություններ, ստեղծագործություն
Հեռանալուց հետո սկսեց ցուցադրվել վաղուց ապրված ու զգացված բաժանման տեսարանը:Հեռանալու պահին ձեռքդ վեր բարձրացրիր՝ իբրև հրաժեշտի ողջույն:Հայացքիդ խենթացած մի համբույրից զգացի,որ հեռանալով թողում ես մի տառապող սիրտ.ուզում էիր բան ասել,բայց լռեցիր,քանզի ասել էիր,որ կգաս:Հավատացի:Հավատում եմ մինչև այժմ,որովհետև…սիրում եմ:
 ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ... - հետաքրքիր, պատմություններ, ստեղծագործություն
Խեղդելով քո մեջ արցունքի տարափը՝սկսեցիր անհետանալ տարածության մեջ:Ցանկացա մի քանի քայլ անել…Վախվորած մի քանի քայլ արեցի,ձեռքերս երկարեցի՝ հասնելու համար քեզ,գրկելու ու մանկան պես հեկեկալու քո գրկում,ասելու համարոր չգնաս,մնաս ինձ մոտ:Սակայն ինչքան դեպի քեզ էի գալիս,այնքան ավելի ու ավելի արագ էիր հեռանում:
 ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ... - հետաքրքիր, պատմություններ, ստեղծագործություն
Հավատով սպասում եմ ու երբ պատուհանիս տակ կեսգիշերին մոլորված ճամփորդի ոտնաձայներ եմ լսում,հանկարծակի վեր եմ թռչում տեղից,հուզված,դողդոջուն ձեռքերով բացում եմ պատուհանը:Թվում է՝ դու ես հիմա կանգ կառնես,բայց քայլերն ինչպես մոտենում,այնպես էլ հեռանում են՝ պարուրելով սիրտս տաառապանքով ու ցավով:
 ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ... - հետաքրքիր, պատմություններ, ստեղծագործություն
…Հետո՝ խոր գիշերին,փակվում են վարագույրները,ու մի աներևույթ ձեռք վերջապես փակում է իմ արցունքոտ աչքերը:
 ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ... - հետաքրքիր, պատմություններ, ստեղծագործություն
Իսկ առավոտյան արթնանում եմ ու զննում իմ կողքին դրված հուշերիս տետրը,բացված «Բաժանում» էջով,ու այդ էջի վրա՝ մի մոլորված,չորացած արցունք:
 ԴՈՒ ԽՈՍՏԱՑԱՐ, ՈՐ ԿԳԱՍ... - հետաքրքիր, պատմություններ, ստեղծագործություն
22

16

5491

  • via
    2010-12-17 14:43:42
    իիիիիիիիի,ինձ ասեցիր լացացնում եմ,բա դու ինչի ես լացացնում,Բայց լավն էր շաատ O:)
    • ARPINKA
      2010-12-17 14:51:48
      O:) O:) O:) ես էլ որոշեցի քեզ լացացնել O:) O:) O:)
      • via
        2010-12-17 14:54:33
        քեզ էլ իմացանք,լՅՅՅՅՅավ Արփինկա ջան,եղավ-եղավ
      • ARPINKA
        2010-12-17 14:58:20
        եղավ-եղավ Via ջան (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) O:) O:) O:)
  • Անի Մալամյան
    2010-12-17 14:53:29
    Ինչ լավն էր,շնորհակալություն))))
    • ARPINKA
      2010-12-17 14:56:24
      Խնդրեմ O:) O:) O:)
  • via
    2010-12-17 15:15:02
    O:) O:) O:) O:)
  • sweet L
    2010-12-17 16:23:20
    Հեղինակը դու ես Արփինկա??? (լավ) հիանալի էր
  • Rima555
    2010-12-17 17:09:23
    :O WOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOW :O էս ինչ լավն էր Արփին ջան, դու պոետ ես (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ARPINKA
      2010-12-17 23:57:51
      O:) O:) O:)
  • ARPINKA
    2010-12-17 17:09:45
    շնորհակալություն O:) O:) O:) Հեղինակը ես չեմ O:) O:) O:)
  • sweet L
    2010-12-17 17:14:28
    Շատ լավն աաաա (լավ)
  • magnolia
    2010-12-17 18:40:59
    Ապրես Արփինկա ջան, լավ պոստ էր. նկարներն էլ լավ էին ընտրված (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ARPINKA
      2010-12-17 23:57:16
      անչափ շնորհակալ եմ ջանա O:) O:) O:)
  • Tinga
    2010-12-17 21:49:11
    Շատ լավն էր Արփինկա ջան..... (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) Էս սայտում քո ուրույն ոճը ունես...շատ սիրուն էր..... (լավ) (լավ)
    • ARPINKA
      2010-12-17 23:56:32
      O:) O:) O:) O:) O:) անչափ շնորհակալ եմ Tinga ջան O:) O:) O:) O:) O:)