Copy SMS

Կախվա՞ծ է արդյոք տրամադրությունը գույներից

Կախվա՞ծ է արդյոք տրամադրությունը գույներից - հետաքրքիր, ինֆորմացիա, գույներ, բացահայտում


Հավանաբար շատերդ լսած կլինեք նմանօրինակ արտահայտություններ. "Նայել վարդագույն ակնոցներով" կամ "Նրա աչքին ամեն ինչ սև սպիտակ է երևում": Դա ընդհանրապես չի նշանակում, որ մարդիկ, ովքեր թեթև են վերաբերվում կյանքին իսկապես վարդագույն ակնոցներով են նայում, իսկ մռայլ մարդկանց մոտ աչքերը հատուկ ձևով է կառուցված: Այս արտահայտությունները ավելի ճիշտ խոսում են այն մասին,որ տրամադրությունը և գույները կապված են միմյանց հետ:
Պարզվում է ,որ դեռ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ գույնը մոգական ուժ ունի: Այդ ժամանակվանից գիտնականները բազում "մոգական"  փորձեր են արել, որոնք հաստատել են այդ երկուսի կապը փաստերով `այն որ գույնը ազդում է մարդու տրամադրության վրա, ավելին, զգացմունքների և անգամ մտքերի վրա:
Կախվա՞ծ է արդյոք տրամադրությունը գույներից - հետաքրքիր, ինֆորմացիա, գույներ, բացահայտում
Ամեն գույն մարդու ուղեղում որոշակի ռեակցիա է առաջացնում.երկնագույնը մարդու վրա շատ դրական է ազդում և նրան հանգստի և բավարարվածության զգացողություն է տալիս: Մուգ երկնագույնը ` անվտանգաության զգացողություն: Նման ռեակցիա է առաջացնում նաև կանաչավուն երկնագույնը:
Եթե մարդը շատ լարված է և նույնիսկ ագրեսիվ է տրամադրված`բավական է նրան տեղավորել վարդագույն պաստառներով սենյակում և նա մի անգամից հանգստանում է, նույնիսկ քնում: Նշվում է,որ այդ փորձերի ժամանակ, ում վրա որ ազդել են վարդագույն գույնով նկատվել է նաև մկանային թուլացում: Սակայն,բավական է փոխել գույնը երկնագույնով և այդ թուլուցյունը միանգամից կորում է: Հետևաբար գույնը ոչ միայն տրամադրության վրա է ազդում այլ նաև ամբողջ մարդու օրգանիզմի վրա:
Փորձարկելով գունային խաղը կենդանիների վրա `նկատվել է ազդեցություն նրանց ընդհանուր չափսերի վրա,ազդեցություն անգամ բնութագրական գծերի վրա: Օր.` կանաչ գույնի տակ մեծացած մկները ավելի պասիվ էին,քան կարմիրի տակ մեծացածները:
Ամեն մարդ ունի իրեն հարազատ գույները և իմանալով արդեն այս մասին պետք է շատ ուշադիր լինել հագուստի գույների և նամանավանդ տան ներքին գույների ընտրության հարցում :
13

10

2229

  • Tinga
    2011-01-04 23:29:07
    Եղավ Արս ջան....սրանից հետո միայն վարդագույն ու երկնագույն..... (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • Arsen
      2011-01-04 23:34:28
      միքիչել մանուշակագույն ;) (ժպիտ)
      • Tinga
        2011-01-04 23:36:58
        Բա նարնջագույնը..... ;) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • Arsen
        2011-01-04 23:54:54
        կա միքիչ (ժպիտ) (խփո)
  • Stella
    2011-01-04 23:40:37
    Չգիտեմ ում մոտ վոնց, բայց իմ գույնը մոխրագույնն է
    • Arsen
      2011-01-04 23:51:57
      պոստի հետ կապ չունի պրոսը գիտեմ որ մոխրագույնը էլի դրական գույնա համարվում: Բանակում պատերը մոխրագույն են ներկում: Ինքը էլի նեյտրալ գույնա ու ավելորդ ագրեսիա չի առաջացնում զինվորների մոտ:
      • Stella
        2011-01-05 13:08:51
        Հետաքրքիր էր
  • Alla
    2011-01-05 00:39:42
    Վայ,եթե ես մի օր կարմիր չհագնեմ,կգժվեմ,սաաաաաաաաղ շորերս կարմիրա... (խփո)
    • Tinga
      2011-01-05 01:48:42
      Հավատում եմ.... ;) :)
  • Աստղ
    2011-01-05 09:48:30
    փիրուզագույն (խփո) ու բաց մանուշակագույն (խփո) (խփո)