Copy SMS

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը - հետաքրքիր, հարսանիք, հարս, ծաղիկներ, ընտրություն


Սպիտակ - Այս դասական գույնը խորհրդանշում է հարսնացուի անմեղությունն ու երիտասարդությունը:
Սպիտակ ծաղիկները փունջը դարձնում են պայծառ եւ լուսավոր: Սպիտակ լիլիաները` կույս Մարիամի անմեղության խորհրդանիշերը, լավագույն տարբերակներն են: Շատ հարմար են նաեւ սպիտակ վարդերը որպես սիրո բացատրություն: Գեղեցիկ է նաեւ փոքրիկ ծաղիկների համադրությունը:

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը - հետաքրքիր, հարսանիք, հարս, ծաղիկներ, ընտրություն


Մանուշակագույն - Այս գույնը համապատասխանում է ոչ բոլոր հարսերին: Մանուշակագույնը ճոխության եւ հասունության գույնն է: Այս առումով հատկապես գերադասելի են օրխիդեաները: Այս գույնը եւ այս ծաղիկները հարմար կլինեն, եթե զույգերը ամուսնանում են ոչ առաջին անգամ: Իսկ ավելի բաց երանգի քիչ քանակությամբ ծաղիկների ներկայությունը կզարդարի երկնագույն կամ վարդագույն երանգներով ծաղկեփունջը:

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը - հետաքրքիր, հարսանիք, հարս, ծաղիկներ, ընտրություն


Կանաչ - Այսպես թե այնպես այս գույնը առկա է ցանկացած փնջի մեջ, բայց քչերը գիտեն, որ այն կարող է լինել ծաղկեփնջի հիմնական գույնը: Եթե Ձեզ դուր են գալիս կանաչի բաց երանգները, կամ դուք կրելու եք կանաչագույն զգեստ, ապա կարող եք համարձակորեն կրել ծաղկեփունջ կանաչ վարդերից կամ մեխակներից: Նման ծաղկեփունջը կստեղծի թեթեւ գարնանային տրամադրություն, որը Ձեզ կուղեկցի ողջ օրվա ընթացքում:

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը - հետաքրքիր, հարսանիք, հարս, ծաղիկներ, ընտրություն


Կապույտ - Հարսանեկան ծաղկեփնջի մեջ կապույտի մուգ երանգները հազիվ թե տեղին լինեն, սակայն բաց երկնագույն երանգները փունջը կդարձնեն առավել նրբաճաշակ եւ օրիգինալ: Երկնագույն կամ վարդագույն բաղադրիչներով զգեստի հետ այսպիսի փունջը կդիտվի ուղղակի պերճաշուք: Ի դեպ, երկնագույն երանգները խորհրդանշում են հավատարմություն: Միայն չպետք է մոռանալ, որ կապույտը սառը գույն է:

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը - հետաքրքիր, հարսանիք, հարս, ծաղիկներ, ընտրություն


Դեղին - Տաք, արեւային այս գույնը կյանքի, լույսի եւ ամուսնության խորհրդանիշ է:

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը - հետաքրքիր, հարսանիք, հարս, ծաղիկներ, ընտրություն


Կարմիր - խորհրդանշում է սերը, կիրքը` հատկապես կարմիր վարդերը: Անկախ զգեստից կարմիր վարդերի փոքր փունջը գեղեցիկ կդիտվի հարսնացուի ձեռքերում:
Հարսանիքի ծաղիկները ընտրելիս կարելի է առաջնորդվել նաեւ Ձեր սեփական նախասիրությամբ: Սակայն կարեւոր է հիշել, որ ծաղկեփունջը հարսին պետք է նվիրի միայն եւ միայն փեսացուն: Այդպիսին է ավանդույթը:

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը - հետաքրքիր, հարսանիք, հարս, ծաղիկներ, ընտրություն


Ծաղիկների ընտրության գործում կարելի է առաջնորդվել նաեւ հորոսկոպով:








  • Խոյի համար գերդասելի են կարմիր վարդերն ու թրաշուշանները:


  • Ցուլերին` վարդագույն վարդերը, վարդագույն յասամանը:


  • Երկվորյակների համար ընդունելի են նարգիզները, մարգարիտկաները:


  • Խեցգետնին համապատասխանում են սպիտակ ծաղիկները, հասմիկները:


  • Առյուծի համար իդեալական են թրաշուշանները, մեծ վարդերը, քաջվարդերը:


  • Կույսին` մանուշակներ:


  • Կշեռքներին համապատասխանում են վարդագույն վարդերը, նաեւ մանուշակները:


  • Կարիճների համար գերդասելի են մեխակները, պիոնները, քրիզանթեմները:


  • Աղեղնավորին են կարմիր մեխակները, նարգիզները:


  • Այծեղջյուրի համար են սպիտակ մեխակները, կակաչները:


  • Ջրհոսին համապատասխանում են սպիտակ յասամանը, նարգիզները:




  • Ձկների համար հաճելի կլինեն հասմիկները, ջրաշուշանները:

    Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը - հետաքրքիր, հարսանիք, հարս, ծաղիկներ, ընտրություն





  • 27

    8

    11663

    • Alla
      2011-01-15 19:53:01
      մեխակները??? (ոչոչ) (լավչեմ)
      • Tinga
        2011-01-15 20:06:30
        Խի մեխակները??? (վայքո) բա կակաչները.... (ժպիտ) (ժպիտ)
    • Arpi
      2011-01-15 19:58:28
      Շաաատ հետաքրքր էր sweet L ջան .... (բռավո) (բռավո) (լավ) բայց դե կարծում եմ ամենակարևորը , որ հարսնացուի սրտով լինի ... ;) (լուսնաքայլ) (ժպիտ)
    • Tinga
      2011-01-15 20:07:43
      Շաաատ հետաքրքիր էր sweet L ջան..... (լավ) (լավ) :) :)
    • sweet L
      2011-01-15 20:17:23
      Մերսի երեխեք ջան, (գինի) ճիշտա ամենակարևորը , որ հարսնացուի սրտով լինի (ծաղիկ) O:)
    • ♥stella♥
      2011-01-15 21:03:07
      O:) Դեղին վարդերի փունջը շաաաաատ սիրուն էր... :) :) (ուռա) (ժպիտ)
    • Armine
      2011-01-15 22:12:42
      կարմիր վարդեր, այոոոոոո (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • GAYUSH...
      2011-01-17 12:45:20
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) իմ կարծիքով ավելի գեղեցիկ և համապատասխան են սպիտակ ծաղիկները (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) շատ լավ պոստ է... (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)