Copy SMS

Աստված Սեր է!!!


Աստված Սեր է!!! - Սեր, խոսքեր, սիրել, Աստված
Ավետարան ըստ Հովհաննեսի.
1.Նոր պատվիրան եմ ձեզ տալիս՝ Սիրեցեք իրար։ Ինչպես Ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեցեք իրար:(գլուխ 13, 34)

2.Ինչպես Հայրն Ինձ սիրեց Ես էլ ձեզ սիրեցի, մնացեք Իմ սիրո մեջ։ Եթե Իմ պատվիրանները պահեք, կմնաք Իմ սիրո մեջ, ինչպես որ Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ։ Սրանք ասացի ձեզ, որ Իմ ուրախությունը ձեր մեջ լինի և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Սա է իմ պատվիրանը, որ իրար սիրեք, ինչպես Ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան եթե մեկն իր Կյանքը դնում է իր բարեկամների համար:(գլուխ 15, 9-13)
3.Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է. և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է:(գլուխ 4, 7-8)
4.Աստված սեր է և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ:(գլուխ 4, 16)
5.Եթե մեկն ասի, թե՝ սիրում եմ Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա սիրում է նաև իր եղբորը:(գլուխ 4, 20– 21)
6.Եթե մեկը կամենում է Իմ ետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի և գա Իմ ետևից, որովհետև, ով որ կամենա իր անձը փրկել՝ այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը Ինձ համար կորցնի՝ այն պիտի փրկի։ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ տուժի...(գլուխ 9, 23-25)
Աստված Սեր է!!! - Սեր, խոսքեր, սիրել, Աստված
Ավետարան ըստ Մատթեոսի.
Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. <<Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն>>։ Իսկ Ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությու՛ն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ Երկնքում է, քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա։ Եթե սիրեք նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ հեթանոսներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում, չէ՞ որ հեթանոսներն ու մեղավորները նույնն են անում։ Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես և ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ:(գլուխ 5, 43-48)
Պողոս առաքյալի աոաջին թուղթը կորնթացիներին.
Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ՝ կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ՝ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ՝ ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ՝ ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում...
Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը՝ սերն է: (գլուխ 13, 1-8,13)!!!
Աստված Սեր է!!! - Սեր, խոսքեր, սիրել, Աստված
20

8

4372

  • Rima555
    2011-01-20 23:38:45
    "Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում… Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը՝ սերն է: "-հրաշալի խոսքեր են...... (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) Արփինկա ջան ապրես....մալադեց....քո կենացը ու էս լավ պոստի կենացը.... (գինի) (գինի)
    • ARPINKA
      2011-01-22 13:34:15
      Անչափ շնորհակալ եմ Ռիմա ջան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) O:) O:) O:) Ես էլ խմում եմ քո և այս պոստի յուրաքանչյուր բառերի իմաստը հասկացողների կենացը (գինի) (գինի) (գինի)
  • Անի
    2011-01-21 00:13:11
    Արփինկա ջան մի բան խնդրեմ էլի:Ես էլ լավ նյութեր ունեմ և ուզում եմ ձեր դատին ներկայացնեմ: Ինձ կարող եք բացատրել, թե ինչպես ես էլ այստեղ գրանցվեմ ու պոստ ունենամ?:/Եթե իհարկե գաղտնիք չէ/
    • ARPINKA
      2011-01-22 13:43:00
      Անի ջան պարզապես պետք է գրանցվել այս կայքում, գրանցվելուց հետո էլ "Ավելացնել գրառում" բաժինը մտնելով` պատրաստել պոստեր (ուռա) (ուռա) (ուռա)
  • Tinga
    2011-01-21 10:18:19
    Հետաքրքիր էր շատ... (բռավո) (բռավո)
  • GAYUSH...
    2011-01-21 12:37:33
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • ♥stella♥
    2011-01-21 16:41:09
    O:) O:) O:) O:) O:) O:) O:) O:) O:)
  • Աստղ
    2011-01-21 18:56:29
    շաատ լավ պոստ էր ԲՌԱՎՈ!! (ժպիտ) (ուռա) (բռավո) (բռավո) (բռավո)