Copy SMS

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Պետք չէ սիրելիս,

Զուր ես երդվում”

Առանց երդման էլ ես հավատում եմ,

Որ հիմա օրըդ մի դար է տևում,

Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,

Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,

Որ իմ անուննես կրկնում հաճախ,

Որ աղջկական քո մաքուր բարձին

Թոքված ես տեսնում մի ծերուկ արծիվ

(Անգղ էլ լինի` արծիվ է թվում),

Որ քեզ աշխարհում ոչինչ չի թովում,

Որ առանց սիրուս կյանքդ կորած է,

Որ...

Գիտեմ,ջանս.

Զուր ես կրկնում,

Բայց գիտեմ և այն,

Ինչ դու չգիտես,

Առաջին սերը,ինչպես որ հացը,

Ինչ էլ որ անես ` միշտ կուտ է գնում...

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Լավագույն ժպիտ ասվածը,անշուշտ,

Փակ աչքերովն է:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

Իսկ լավագույնը երազանքների`

Բաց աչքերովը:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

Լավագույն երգը

Բաց պատուհանից- հեռվից լսածն է:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

Լավագույն խոսքը

Լռության խորքում լռին ասածն է:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

Լավագույն դիմակն այն է անկասկած,

Որ կոչվում է դեմք:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

Լավագուն դերը`

Վատ խաղացվածը:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

Լավագույն սերը`

Կիսատ թողածը:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

Լավագույն տանջված ու տառապածը

Վարդն է երգերում….

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Սեր, տառապանք, Պարույր Սևակ, առաջին, լավագույն

38

16

10897

  • sweet L
    2011-01-20 19:05:16
    ԵՍ Պարույր Սևակի մեծ սիրահար եմ,անչափ շատ եմ սիրում նրա բանաստեղծությունները (ծաղիկ) ,բայց համամիտ չեմ "Առաջին սեր" բանաստեղծության հետ,դուք ինչ կասեք դրա մասին: (լուսնաքայլ) Ժողովուրդ ջան մի հատ հետաքրքիր գիրք խորհուրդ տվեք կարդամ: : O:)
    • Alla
      2011-01-20 19:46:29
      " նաուչի մենյա ումեռատ"-ասում են լավնա,կարդա,որ հետո պատմես...ես էլ եմ ուզում կարդամ (խփո)
      • Tinga
        2011-01-20 20:15:53
        Ալ էտի "Շտապիր սիրել" կինոյի գիրքը չի???? :^)
      • Arpi
        2011-01-20 22:32:04
        Չէ Տինգ ջան ... "Շտապիր սիրելի" գիրքը Նեզաբիվայեմայ պռագուլկանա" , եթե ուզում ես կուղարկեմ ... ;) (ժպիտ) (ժպիտ) Իսկ Սևակի մասին խոսքեր չունեմ , հրաշք բանաստեղծությունա ... (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ժպիտ)
      • Alla
        2011-01-20 22:32:33
        Տինգ էտ կինոն չեմ տեսել,բայց գիրքը Մացուո Մոնրոյիննա... :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Tinga
    2011-01-20 19:07:00
    Լավագույն կապիկն աշխարհում(էլի) Մարդն է երևի: Լավագույն մարդն էլ(ոչ մի երևի) Ներեցեք... ես եմ... (ժպիտ) Շատ եմ սիրում Սևակին ու իրա գործերը.......Շնորհակալություն պոստի համար... (ժպիտ) (ժպիտ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥stella♥
    2011-01-20 19:08:10
    Լավ է պոստը, (ծաղիկ) իմ սիրած բանաստեղծությունն է (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) ;)
  • Alina
    2011-01-20 19:33:23
    Շատ լավ Պոստա sweet L ջան մանավանդ որ ես Պարույր Սևակի բանաստեղծությունները շատ եմ սիրում ......
    • Alina
      2011-01-20 19:33:41
      (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (գինի)
  • GAYUSH...
    2011-01-20 20:13:23
    Պարույր Սևակը միշտ հիացրել է մեզ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) նա իրոք լեգենդ է (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) նրա բանաստեղծությունները կարդալով մենք ապրում ենք այն ինչ նա գրում է (լավ) (լավ) բրավօ մենք միշտ կհիշենք և կհպարտանանք նրանով (խոնարհվել)
  • sweet L
    2011-01-20 20:32:27
    Մերսի երեխեք ջան,,,Էդ Ռուսերենա Ալ ջան???Ես ասեմ մի հատ լավը "Մոնթեսումայի դուստրը" հոյակապ բանա,
    • Alla
      2011-01-20 22:47:07
      Հա,sweet L ջան ,կարաս ինեթից քաշես...հենց նոր հավեսս տվեց,սսկում եմ կարդալ... :) չնայած կարամ լավ բան առաջարկեմ,քան որ Copy-ի մեծ սիրահարներ ենք լավ մասերը մաս-մաս ներկայացնես...ավելի հավեսով կկարդանք... ;) :)
  • Hasika
    2011-01-20 20:34:07
    Պարույր Սևակի բանաստեղծությունները շատ եմ սիրում …… (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Աստղ
    2011-01-20 22:35:07
    Լավնա շաաաաատ (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (բռավո) (բռավո) (բռավո) :O
  • Rima555
    2011-01-20 23:32:39
    Դե մեր Սևակն ուրիշա էլի..... (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) Ես էլ եմ մեկ-մեկ ուզում կարդալ..... ու էտտեղ օգնության է գալիս մեր շատ սիրելի Copypaste-ը....նենց որ ես էլ չեի հրաժարվի մի լավ ստեղծագործություն կարդալուց Copy-ում ;) ;) ;) ;) ;) ;) ;) ;)
  • Անի
    2011-01-21 00:03:53
    Չգիտեմ ոնց, բայց այդ վերջինները իրոք այդպես են