Copy SMS

Ֆրիտյոֆ Նանսեն (հատուկ Անիի համար)

Ֆրիտյոֆ Նանսեն (հատուկ Անիի համար) - հետաքրքիր, պատմություն, տեղեկություններ

Ֆրիտյոֆ Նանսեն (հատուկ Անիի համար) - հետաքրքիր, պատմություն, տեղեկություններ




Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861 - 1930) նորվեգացի հետախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։


Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող ՍտորՖռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ,նկարիչ: Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ  ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: վերադարձից հետո նա տրվում է գիտական հետազոտություններին:  1883 թ Christiania համալսարանն , ավարտելուց հետո , Նանսենը նշանակվում է խնամակալ Բերգենի կենդանաբանության  թանգարանում: 1885-1886. թվականներին      աշխատել է Պարմայի համալսարանի պրոֆեսոր  Գոլջիի մոտ և Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական կայանում: 1886 թ  արժանացել է  մեծ ոսկե մեդալի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից իր`  նյարդային հյուսվածքների կառուցվածքի հետազոտության համար:  Գիտությունների թեկնածուի կոչումը, ստացել է  Գրենլանդիա մեկնելուց 4 օր առաջ:Նա  իր առաջ  դրել էր    չափազանց մեծ եւ բարդ խնդիր`անցնել Գրենլանդիայի  ողջ սառցե բարձրավանդակով` արևելյան ափից մինչև արևմտյան ափ:Արշավախումբը ճանապարհ է ընկնում 1888թ-ի մայիսի 5-ին:Նանսենը իր  5 ընկերների հետ հասնում է Գրենլանդիայի  արևելյան ափին և հուլիսի 17-ին վայրէջք են կատարում լողացող սառույցների վրա:Խումբը նավակներով, հսկայական ջանքերի գնով,օգոստոսի 17-ին հասնում է ափին:Հետագա առաջընթացը կատարվում է դահուկների միջոցով:1888թ-ի հոկտեմբերի 3-ին արշավախումբը հասնում է արևմտյան ափին,կատարելով առաջին անցումը Գրենլանդիայի սառույցների վրայով,անցնելով 660 կմ.:Վերադարձից հետո մի քանի տարի Նանսենը զբաղված  էր հետազոտության արդյունքների  ամփոփմամբ,և այդ ընթացքում հասցրեց գրել մի քանի գիրք:


Չթողնելով իր հետազոտությունները,Նանսենը սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ.1906-1908թթ-ին Նորվեգիայի դեսպան էր Մեծ Բրիտանիայում:Առաջին համաշխարհային պատերազմի  ավարտից հետո Նորվեգիայի ներկայացուցիչն էր ԱՄՆ-ում,1920-22թթ-ին եղել է Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գործերով ազգերի լիգայի գերագույն հանձնակատար:1921թ-ին միջազգային կարմիր խաչի հանձնարարությամբ  ստեղծում է <Նանսենյան օգնության>  հանձնաժողովը:1922թ-ին  ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար:1922թ-ին արժանանում է խաղաղության Նոբելյան մրցանակի-անօգնականներին օժանդակելու երկարաժամկետ ջանքերի համար:1925թ-ին ազգերի լիգան Նանսենին հանձնարարում է ուսումնասիրել հայ փախստականներին տեղավորելու  հարցը,որի համար կազմվում է հատուկ  հանձնաժողով Նանսենիգլխավորությամբ: 1925թ-ին Նա առաջին անգամ գալիս է Հայաստան,տեղում ուսումնասիրելու արհեստական ոռոգման հնարավորությունները:Վերադառնալով Եվրոպա,նա  ազգերի լիգայում հայտարարում է<<միակ տեղը,որտեղ կարելի է տեղավորել  հայ փախստականներին,դա Սովետական Հայաստանն է.Մի քանի տասնյակ հազար հայերի հաջողվում է տեղավորել Սիրիայում: Իր այցելությունը


Հայաստան նա նկարագրում է 1927-ին լույս տեսած իր գրքում:Հայ  ժողովրդի <խնամքը>   Նանսենը չի թողնում մինչև մահ:1928-ին նա կատարում է Ամերիկյան տուր,որի ժամանակ դասախոսություններ էր կարդում,հայ  ժողովրդի համար միջոցներ հավաքելու նպատակով: «Ֆրիտյոֆ Նանսենը մեր ժողովրդի ճակատագրում, իսկապես խաղացել է շատ վճռական դրական դեր:


1928թ-ից մասնակցում է դեպի արկտիկա Գերմանական արշավախմբի պատրաստմանը,բայց այն կայանում է իր մահից հետո:Նանսենը մահանում է Լյուսակերում,1930թ-ի մայիսի 13-ին,թոռնուհու հետ պատշգամբում խաղալիս:        Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ` Օլսոյում: Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր: Այդ ընթացքում նա օգնել է Ռւսաստանին, և ստեղծել է Նանսենի իմմիգրանտների անձնագիր: 1938թվ. Ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում: Այն գործում է մինչ օրս:


Անձնական կյանքը`


Նանսենը 1890թ-ից ամուսնացած էր Եվա Սարսի` հայտնի կենդանաբան Միքաել Սարսի աղջկա հետ:1893թ-ին ծնվում է նրանց աղջիկը`Լիվը,որը առաջին անգամ տեսավ հորը 3 տարեկանում:Նասենի բացակայության ժամանակ Եվան զբաղվում է երաժշտական կարիեռայով:Եվայի և  Լիվի պատվին Նանսենը անվանում է կղզի,Ֆրանց Իոսիֆի հողի վրա:Հետագայում  Նանսենը ունենում է ևս 4 երեխա:Եվա Նանսենը մահանում է 1907թ-ին երբ Նանսենը դեսպան էր  Լոնդոնում:


Քաղվածքներ


Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը:

Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց:

Ինձ համար դժվար է հավատալ, որ որևե մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից:

Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ:

«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են»,- ասել է Ֆրիտյոֆ Նանսենը

Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ:


Նորվեգացի նշանավոր բեւեռախույզ, մեծ մարդասեր, «Խաղաղության Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության, ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ: Ֆ. Նանսենի հայանպաստ գործունեությունը մեծ դեր ու նշանակություն է ունեցել:

32

12

6340

  • Alina
    2011-01-21 23:49:03
    (լավ) (լավ) (լավ)
    • ArTyom
      2011-01-22 00:03:55
      (պարել) (ուռա) |-)
  • Անի
    2011-01-22 02:57:49
    Արտյոմ ջաաաաաաաաաաաաաաաան, շաաաաաաաաաաաաատ շնորհակալ եմ:Մերսի:
  • ArTyom
    2011-01-22 11:15:04
    չարժէ Անի ջան, մի քիչ ուշացումով դրի որովհետև նյութը հայերեն չկար,ռուսերեն էր,թարգմանեցի հետո (վայքո) ,էլի պետք լինի դիմի (գինի)
  • ♥stella♥
    2011-01-22 13:29:05
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
  • Անի
    2011-01-23 02:02:09
    Հեչ էլ ուշացումով չէր, ճիշտ ժամանակին էր: Հա, մեկել, Արտյոմ ջան կարողա իմանաս իրա անունով փողոց, թանգարան կամ ինչ-որ վայր կա Հայաստանում?
    • ArTyom
      2011-01-23 11:14:14
      իրա անվամբ կան`ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ( Գյումրի) ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ №150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ Նանսենի անվան բարեգործական հիմնադրամ 2007թ-ի Օգոստոսի 15-ին Երևանում բացվեց Ֆ. Նանսենի թանգարանը Կոմիտասի 49/2 հասցեում Երևանում և Գյումրիում մինչև 2011թ. նախատեսված է տեղադրել Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը Սպիտակ քաղաքում կա Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող հիվանդանոց Նանսենի անվան զբոսայգի կա Երեւանի Նոր Նորք թաղամասում: Նանսենի փողոցներ կան Երեւանում քեզ ինչի համար էր պետք սա? ;)
  • Անի
    2011-01-23 16:14:12
    Շա~տ շնորհակալություն:Դե այս տարի իր ծննդյան 150 ամյակն է, դպրոցում միջոցառում պետք է կազմակերպվի, ինձ էլ շատ անհրաժեշտ էր քո տված տեղեկությունները:Եվս մեկ անգամ շնորհակալություն:
  • ArTyom
    2011-01-23 17:54:06
    փաստորեն էտի իրա ծննունդը նշումա,ու ինձ էլ մտադրություն չունի հրավիրելու??? (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • Անի
      2011-01-23 19:06:57
      Այդպես է ստացվում:
  • lilit
    2011-03-04 08:43:27
    Անի դու կառող է ունենաս վավերագրական ֆիլմ ''Աշխարհի խիղճը'' . ես էլ եմ պատրա-ստում միջոցառում, եթե կարող ես օգնի.
  • Լիդա
    2011-11-20 23:10:00
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)