Copy SMS

Պայթյուն «Դոմոդեդովոյում». կան զոհեր ու վիրավորներ (թարմացվում է)

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարությանը, այս պահին պաշտոնապես զոհերի թիվը 31 է, վիրավորներինը՝ 130։ 51 վիրավոր հոսպիտալացվել է, որից 35-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 10 վիրավորների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Բլոգներում ինֆորմացիա է տարածվել, որ զոհերի թիվը մոտ 70 է։
Պայթյուն «Դոմոդեդովոյում». կան զոհեր ու վիրավորներ (թարմացվում է) - հետաքրքիր, նկար, պայթյուն, Նորություններ
Իրավապահ մարմինների աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել միջազգային թռիչքների սրահում, որտեղ ազատ մուտք ու ելք են անում ոչ միայն ուղևորները։ Նախնական տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 16։40-ին ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205 հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկություն։ Իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ահաբեկությանը մասնակցության կասկածանքով հետախուզում է հայտարարվել 3 անձանց նկատմամբ։ Կասկածյալները որոշ ժամանակ ապրել են Մոսկվայի շրջանում։
Իրավապահ մարմինները երթադրում են, որ ահաբեկությունն իրականացրել են Հյուսիսայի Կովկասի տարածքում գործող զինյալները։ Ուժայինները նման եզրահանգման են եկել այն բանի հիման վրա, որ ահաբեկություն իրականացրած մահապարտը նման է եղել հյուսիսկովկասցու։
Մոսկվայի ոստիկանությունն այս պահին ստուգումներ է իրականացնում մետրոյի կայարաններում և մարդաշատ վայրերում՝ հնարավոր նոր պայթյունները կանխելու նպատակով։
«Դոմոդեդովոյի» փոխարեն չվերթները կընդունի «Շերեմետևո» օդակայանը։ Այժմ այնտեղ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ «Դոմոդեդովոն» շարունակում է չվերթներ ուղարկել։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պայթյունի առնչությամբ գլխավոր դատախազության, տրանսպորտի նախարարության և Քննչական կոմիտեի մասնակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։
«Դոմոդեդովոյից» Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը «Զվարթնոց» օդակայանում վայրէջք է կատարել այսօր, տեղի ժամանակով 16։35-ին։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան՝ նշելով. «Փառք Աստծո, այդ վտանգը մեզ շրջանցեց»։
17

8

1965

  • Tinga
    2011-01-24 19:21:39
    Ինչ ահավորա..... :( :( :(
  • narek
    2011-01-24 19:37:24
    Ընտրությունների շրջանը սկսվում է! :( :@
  • AVIK
    2011-01-24 20:38:17
    Ադմին. մեկնաբանությունը ջնջված է:
  • Alina
    2011-01-24 21:39:40
    :( :( :( :( :( :( :( :'(
  • GAYUSH...
    2011-01-24 21:43:14
    :'( :'( :'(
  • llllllllllllll
    2011-01-24 22:23:58

  • Vahag
    2011-01-24 22:30:32
    դաժանա
  • Rima555
    2011-01-24 23:32:34
    Մարդիկ դուրս են գալիս ու չգիտեն կհասնեն տուն, թե չէ.... :'( :'( :'(