Copy SMS

Ռուսական հատուկ ծառայություններն իմացել են ծրագրվող ահաբեկության մասին

Հունվարի 24–ի գիշերը ՌԴ անվտանգության դաշնային բյուրոն ստուգել է հնարավոր ահաբեկության և մահապարտ ահաբեկչի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտնում է Росбалт–ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։
Պարզվում է, որ ահաբեկչին ուժայինները փնտրել են, սակայն ոչ թե «Դոմոդեդովո» օդակայանում,այլ Զելենոգրադում։ Որոնումները, սակայն, որևէ արդյունք չեն տվել։
Ռուսական հատուկ ծառայություններն իմացել են ծրագրվող ահաբեկության մասին - հետաքրքիր, պայթյուն, Նորություններ
Հիշեցնենք, որ պայթյունը «Դոմոդեդովո» օդակայանի ինքնաթիռի ժամանման սրահի գոտում տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 16։30–ին։ Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի մոտ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները։
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով 31 մարդ մահացել, 130–ը վիրավորվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 205 հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկություն։
10

5

1689

  • Rima555
    2011-01-25 01:36:12
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Alina
    2011-01-25 02:34:45
    :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Arsen
    2011-01-25 10:54:28
    Երեխեք ջան նոր լսեցի չգիտեմ ինչքան ճիշտ սուտ, բայց ասում են վիրավորվածների մեջ 3 հոգի էլ հայեր կան :(
  • Hasika
    2011-01-25 13:31:04
    «Դոմոդեդովոյի» ահաբեկության հետևանքով վիրավորվել են 4 հայեր. նախնական տվյալներ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում երեկ տեղի ունեցած ահաբեկության զոհերի թիվը այս պահին 35 է, վիրավորներինը՝ 108։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության հրապարակած հոսպիտալացված անձանց ցուցակներում կան 4 հայերի անուններ՝ Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.), Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.), Գալուստյան Կարեն Միխայիլի (41տ.) և Անատոլի Աշոտի Պողոսբեկով (59տ.)։
  • harut
    2011-01-25 22:12:56
    :O :'( (վատ)