Աշխարհի ամենագեղեցիկ ղեկավարը Յուլյա Տիմոշենկոն է, Սերժ Սարգսյանը 108-րդն է:
Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, « Hottest Heads of State» կայքի վարկանիշի համաձայն, առաջին տեղն Է գրավել աշխարհի 172 նախագահների, վարչապետերի եւ միապետերի ցուցակում:
Երկրորդ տեղն է զբաղեցնում Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը:
«Բրոնզե մեդալն» ստացել Է Բութանի թագավորը: Արգենտինայի վարչապետ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները հայտնվել Է հինգերորդ տեղում: Նրանից առաջ Է անցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ժոզեֆ Կաբիլան (4-րդ տեղ):
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրավել Է 12-րդ տեղը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` 15-րդ, իսկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` 18-րդ տեղը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 28-րդն է, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնվել Է 48-րդ հորիզոնականում: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը 97-րդ տեղում Է, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 109-րդ, ում նախորդում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 88-րդն է:
Վերջին տեղն զբաղեցրել Է Կորեայի ղեկավար Կիմ Չեն Իրը: Բեռլուսկոնին հայտնվել Է 65-րդ տեղում: Նրանից առաջ Է անցել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բաքիեւը:
♥stella♥
2011-01-30 14:38:09Rima555
2011-01-30 14:42:18♥stella♥
2011-01-30 14:46:24Rima555
2011-01-30 14:39:37Tinga
2011-01-30 14:40:08Marianna
2011-01-30 14:43:08Անի
2011-02-03 18:36:13Arm-Xcho
2011-02-03 22:26:12Անի
2011-02-04 01:07:48