Copy SMS

Swatch, Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները


Նոր ընկերությունների ստեղծման սկզբում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահում: Մասնավորապես, անվան ընտրության և ընկերության հիմնադրման սկզբնական փուլում: Միայն հետո է, որ մեր լսողությունը սովորում է այդ անվանումներին ու դրանք դառնում են յուրաքանչյուրիս առօրեայի մի մասը ու միանգամից ասոցացվում այս կամ այն ապրանքի ու տեսականու հետ: Եվ այսպես համաշխարհային բրենդների անվանումների և ոչ միայն… հետաքրքիր պատմություններ:
Գիտեիք, որ սպորտային հագուստի ու կոշիկների ամենահայտնի բրենդներ  Puma-ն և  Adidas-ը ի սկզբանե եղել են մեկ ընկերություն: Ավելին, նրանք պատկանել են երկու հարազատ եղբայրների, որոնք դրանց արտադրությունը սկսել են 1920 թվականին: Gebruder Dassler Schuhfabric այսպես էր կոչվում արտադրող ընկերությունը: Երկու Եղբայրները` Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլերները, համերաշխ աշխատեցին մինչև
1936 թվականը, երբ օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից մեկը միանգամից 4 ոսկե մեդալ ստացավ` հագնելով նրանց արտադրության
բոթասները:
Swatch, Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները - անհավանական, Google, պատմություններ

Ընկերության հեղինակությունը բարձրացավ, գումարները շատացան: Այստեղից էլ սկսվեց եղբայրների միջև խժդժությունները: Նրանք բաժանվեցին և ստեղծեցին երկու տարբեր ընկերություններ. Ադոլֆը` Adidas, Ռուդոլֆը` Puma: Նրանք իրար հետ այդպես էլ չբարիշեցին 26 տարի շարունակ. մինչև չմահացավ եղբայրներից մեկը: Այլևս եղբայրություն անելու մասին մտածել անգամ չէր կարելի:
Swatch, Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները - անհավանական, Google, պատմություններ
Գիտեիք, որ Google-ը թիվ է: Այն նշանակում է 1 և հարյուր հատ 0: Թիվը իր անվանումը ստացել է մաթեմատիկոս Էդվարդ Կրասների գրքից: Մաթեմատիկոսը մի օր քայլում է այգում իր եղբոր որդու հետ: Իննամյա տղային հարցնում է “ինչպես կանվանեիր 1 և հարյուր հատ զրոն”: Տղան այն կոչում է գուլգ, իսկ տաս հատ գուգլը` գուգլպլեկս: Այստեղից էլ գալիս է համաշխարհային որոնողական համակարգի` Google-ի անվանումը: Հետագայում մաթեմատիկոսը իր` “Մաթեմատիկան և երևակայությունը” գրքում ամրագրում է այդ ահռելի ու անհասկանալի թիվը որպես գուգլ:
Swatch, Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները - անհավանական, Google, պատմություններ
Իսկ գիտեիք, որ հանրահայտ Swatch ժամացույցների բրենդը ի սկզբանե կոչվել է “second watch”` երկրորդ ժամացույց: Ընկերության սլոգանը սկզբում եղել է հետևյալը. “Դուք ունեք երկրորդ բնակարանը, ինչու չունենալ երկրորդ ժամացույց:”
13

8

2850

  • Marianna
    2011-01-29 19:04:11
    (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
  • levenika
    2011-01-29 19:10:04
    :D :D :D :D :) :) :) :) :) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) շաաաաաաատ լավն էր
  • LUNA
    2011-01-29 19:12:45
    շատ շնորհակա եմ O:)
  • Rima555
    2011-01-29 21:04:45
    Հետաքրքիր էր....... շաաաաաաատ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (գինի) (գինի)
  • Alina
    2011-01-30 03:35:23
    (լավ) (լավ) (լավ)
  • ~*LUNA*~
    2011-02-01 19:12:43
    O:) O:) O:) O:)
  • Ruzanna
    2011-02-12 14:45:09
    Շատ հետաքրքիր էր (բռավո)
  • Arsen
    2011-02-12 15:11:56
    Շատ լավն էր :O (լավ) (լավ) (բռավո) (բռավո) Երկրորդ ժամացույցի գաղափարը շատ հավանեցի (լավ)