Copy SMS

Ֆրանսիայում գտնվել են դինոզավրի խոշորագույն՝ 1,5 մետրանոց ոտնահետքեր

Ֆրանսիայի կենտրոնում` Յուրա լեռնային տարածքում, գտնվել են աշխարհում դինոզավրերի խոշորագույն հետքերը. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների կենտրոնը:
Բացահայտումը կատարվել է Պլան կոչվող տեղանքում, սակայն գտածոն գաղտնի է պահվել, որպեսզի գիտնականները կարողանան համապատասխան հետազոտական աշխատանքներ կատարել:
1,5 մետր երկարությամբ հետքը զգալիորեն մեծ է գիտնականների` մինչ այս բացահայտած դինոզավրերի բոլոր ոտնահետքերից:



Գիտնականների կարծիքով` այս պարագայում խոսքը ամֆիցելիաս ֆրագիլլիմուս դինոզավրի մասին է, որը 40-60 մետր հասակ է ունեցել և 120 տոննա քաշ: Ըստ գիտնականների` այդ բուսակեր դինոզավրը եղել է ամենախոշորը երբևէ գոյություն ունեցած դինոզավրերի մեջ:
Հսկա դինոզավրի հետքը, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն,  գտել են 150 միլիոն տարվա տարիք ունեցող կրաքարի վրա. այս շրջանին են թվագրվում նաև այս տարածքում բացահայտված դինոզավրերի այլ հետքերը:
Գիտնականները փորձում են պարզել, թե ուր են տանում դինոզավրի հետքերը` հույս ունենալով գտնել նրա մնացորդները: Տեղական իշխանությունների հետ համաձայնեցվել է, որ կհետազոտվի տեղանքի բավականին լայն հատված:
11

5

2017

  • MariamiX
    2011-02-02 20:58:14
    :O :O :O :O
  • Rima555
    2011-02-02 21:25:18
    Իսկ դուք տեղյակ եք, որ գիտնականները հայտնաբերել են մի քանի հազարամյակ առաջ եղած մուտանտի ձաք, որը ցրտից սառել է ու սատկել, և որոշել են նրա բջիջներից ստեղծել մի նոր հսկա մուտանտ, որը արդեն լույս աշխարհ կգա 2015-ին"կարծեմ, թվականը կոնկրետ չեմ հիշում"..... բա... (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
    • Tinga
      2011-02-02 21:51:37
      Մուտանտի թե մամոնտի??? :^) :^)
      • Rima555
        2011-02-02 22:06:26
        Վաաաաաաաաաաաաաաաաաայ Տինգ, վրիպել եմ..... հա ճիշտա մամոնտ.....
  • Arm-Xcho
    2011-02-02 21:26:33
    :O :O :O :O :O