Copy SMS

Անդրե եւ Ֆաինա

Վերջերս համացանցում հաճախ էի տեսնում Անդրեի ու դիզայներ Ֆաինա Հարությունյանի լուսանկարները: Այն, որ նրանք բավական մտերիմ են, շատերին է հայտնի, բայց այս լուսանկարները սովորականից տարբեր էին.  ջինսե տաբատներ, էսքիզներ, որոնցով կլանված էին Անդրեն ու Ֆաինան, իսկ լուսանկարների ներքեւում տարբեր մեկնաբանություններ, որոնցից էլ պարզ դարձավ, որ նրանք ջինսային բիզնես են սկսել:

Անդրե եւ Ֆաինա -


Իրականացել է Անդրեի երազանքը::) Դեռ 2005-ին երգիչն առաջին անգամ հայտնեց իր անվամբ բրենդ ունենալու ցանկության մասին: Ջինսն իրեն շատ նմանեցնող, իր  մի մասը համարող Անդրեն այսօր արդեն ջինսային բիզնես է սկսել: Երգիչը հիշում է, որ փոքր ժամանակ, երբ հայրն իրեն ատելիե էր տանում, ինքն էր ընտրում իր տաբատի համար պահանջվող ջինսե կտորը, կնոպկաներն ու ատրիբուտները, 1997-ին էլ «Կարնավալ» երգի համար սեփական դիզայնով կոստյում էր ստեղծել: 2010-ին ԱՄՆ-ում տրված մի հարցազրույցի ժամանակ Անդրեն ասել է իր վաղեմի երազանքի մասին, որից 10 ամիս անց ամերիկյան  «Devine Luv» բրենդի կողմից առաջարկ է ստացել համատեղ ջինսային հավաքածու ստեղծելու մասին, որը կոչվում է  «anDrenaLine»: Լինելով ոչ պրոֆեսիոնալ` Անդրեն առաջարկն իրականացնելու համար իրեն «գործընկեր» է ընտրել Ֆաինա Հարությունյանին:

Անդրե եւ Ֆաինա -


Bravo.am-ի հետ զրույցում Անդրեն ու Ֆաինան պատմեցին իրենց կատարած աշխատանքի մասին, որի համար այցելել են հոնկոնգյան մի գործարան, ընտրել ջինսերն ու համապատասխան ատրիբուտները: Հագուստի համար նախատեսված աքսեսուարների շատ լինելու արդյունքում նրանք ընտրության հնարավորություն են ունեցել: Անդրեի նկարագրած ոչ միայն գեղեցիկ, այլեւ հարմարավետ ջինսե տաբատները Ֆաինան ներկայացրել է էսքիզների տեսքով:  «Devine Luv»-ին Անդրեն ու Ֆաինան ներկայացրել են 8 նմուշ, որոնք հիմա պատրաստվում են Հոնկոնգում եւ, սպասվածի համաձայն, այդ 8 նմուշից բաղկացած գարուն-ամառ հավաքածուն փետրվարի վերջին պատրաստ կլինի, իսկ մարտի վերջին արդեն կարտադրվի առաջին ապրանքաքանակը:

Անդրե եւ Ֆաինա -


Ինչպես Անդրեն է ասում, ջինսերը նախատեսված են եւ տղամարդկանց, եւ կանանց համար. «Եվրոպական ճաշակի ջինսե տաբատներ են, որոնք կարող են կրել թե տղմարդիկ, թե կանայք»:  «anDrenaLine by Devine Luv»-ը սկզբնական շրջանում կվաճառվի ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում վաճառվելու համար դեռ ադմինիստրատիվ աշխատանքներ կան արվելու: Նշենք, որ ջինսերը մոխրագույնի, սեւի, մուգ եւ բաց կապույտի տարբեր երանգների մեջ են: Հետագայում կարող է լինեն նաեւ ջինսե կոստյումներ, ժիլետներ եւ այլն:


Դիզայներ Ֆաինա Հարությունյանն ասում է, որ Անդրեի հետ աշխատելը շատ հետաքրքիր, բայց ոչ շատ հեշտ է. «Անդրեի ճաշակով ջինսեր ենք արել: Նա ուշադրություն էր դարձնում հարմարավետությանը: Երբեմն այնպիսի բաներ էր ասում, որ մեզ չէին հասկանում. կարող է մենք այդպես կարենք, բայց հսկայական գործարանն այդ ձեւով չի աշխատի…Անդրեն մեկ քայլ առաջ էր մտածում»: Երբեմն էլ ստիպված են եղել սպասել այնքան, մինչ Անդրեն ստուգեր մի շարք ջինսերի որակներն ու ընտրեր լավագույնը: Այս ընթացքում մի քանի բեմական տարբերակներ էլ Անդրեի համար է մշակվել. «Ոչ թե շատ լավն էին, դրա համար հատուկ Անդրեին պահեցինք, այլ շատ բեմական էին»:
Անդրեն ասում է, որ սա ոչ միայն ընկերական, այլեւ քույր ու եղբոր գործ է. «Ֆայան ասես իմ քույրը լինի, Անուշը փոքր քույրս է, հիմա ամուսնացել է, ու շատ հարցերով Ֆաինայի հետ ենք խոսում, Ֆաինան էլ է իմ փոքր քույրը:)»: Քույր լինելուց բացի, Անդրեի համար Ֆաինան նաեւ պրոֆեսիոնալ դիզայներ է, ում էլ ընտրել է որպես գործընկեր: Ի դեպ, «Devine Luv»-ը Ֆաինաին առաջարկել է կանացի զգեստների հավաքածու ստեղծել, բայց դիզայները դեռ համեստորեն լռում է. «Թող «anDrenaLine»-ը հաջողությամբ լինի, հետո…»:


«Եվրատեսիլ»-ում 8-րդ տեղը գրաված Անդրեի համար 8-ը սիրելի թիվ է: Երբ նա «Devine Luv»-ին հայտնեց, որ առայժմ 8 նմուշ են ներկայացնելու, այստեղ եւս հավանություն տվեցին  8-ի գաղափարին`այն հաջողակ համարելով: 8 թիվը իր հաջողակ լինելու մասին հիշեցրեց նաեւ Հոնկոնգում, որտեղի գործարաններից մեկում էլ, ինչպես արդեն նշեցինք,  պատրաստվում է  «anDrenaLine»-ը. տեղի բնակիչները ես 8-ը հաջողակ են համարում, անգամ 8-րդ հարկի բնակարանների համար մեծ հերթեր է գոյանում: ):

Անդրե եւ Ֆաինա -



Հունվարի 13-23-ը գտնվելով Հոնկոնգում` Անդրեն ու Ֆաինան բուռն աշխատանքային եւ ուրախ ժամանակ են անցկացրել: «Անդրեի հետ ճանապարհ գնալը շատ հետաքրքիր եւ հաճելի է»,- ասում է Ֆաինան ու պատմում իրենց հյուրանոցի դիմաց եղած մի շատրվանի մասին, որը սիրո սիմվոլ է համարվել, դրա մոտ նկարվելու են եկել հարսներ,- «Անդրեն էլ իր լուսանկարչական ապարատով շտապում էր նկարել նրանց»: Իսկ Անդրեն պատմում է մարդկանց արագաշարժության մասին, որոնց ինքը մրջուններ է անվանում. «Երբեմն այնքան արագ էին գնում, որ չէի հասցնում նկարել, ես էլ էի ուզում նայել…»:
Հոնկոնգում նաեւ Ֆաինայի ծնունդն են նշել, իսկ Անդրեն, որ մինչ այդ ասել էր, թե չի երգելու, քանի որ ինքը ծնունդներին չի երգում, ակումբում Ֆաինաի համար «I Believe I Can Fly» երգն է երգել: «Երբեք չէի մտածի, որ ծննդյանս օրը Հոնկոնգում Անդրեի հետ եմ նշելու:)»,- ասում է դիզայները: Հոնկոնգում սկսնակ գործարարներին հպարտություն էր պարգեւում, երբ ինչ-որ տեղ կարդում էին հայազգի Խաչիկ Չաթրի` Խաչիկ Չաթիրյանի անունը. «Նա ծովի վրա քարերից ցամաք է ստեղծել, որի վրա բարձրահարկ շենքեր են կառուցվել»:
Հոնկոնգյան տպավորությունները մեր զրուցակիցների մոտ շատ էին ու ժպիտներ պարգեւող: Դրանց մեծամասնությունը , իհարկե, աշխատանքային էր, որին կարող եք ծանոթանալ մեզ տրամադրած լուսանկարների միջոցով:
Մինչ Անդրեն ու Ֆաինան Հոնկոնգում ջինսե տաբատների էսքիզներ էին գծում, Հայաստանից երգչի երկրպագուներն ու նրանց ընկերները սոցիալական ցանցերով նամակներ էին ուղարկում, նշում իրենց size-երն  ու խնդրում, որ իրենց համար էլ ինչ-որ բան պատրաստեն: Իսկ դիզայներ Արմեն Գալյանն էլ հիշեցնում էր, որ շատ է սիրում մոխրագույնը::)
Երգիչը նշում է, որ ջինսային սկսնակ բիզնեսն իր համար այս պահին դեռ հոբի է, եւ հույս ունի, որ «anDrenaLine»-ը մեծ ճանաչում կստանա. «Հուսամ` ամեն ինչ լավ կլինի: Մենք շատ ենք աղոթել այս գործի համար…»:
10

3

4142

  • Sona
    2011-02-06 17:08:33
    (լավ)
  • Tinga
    2011-02-06 18:01:55
    Ապրես Սոնա ջան ինչքան ժամանակա Անդրեից տեղեկություն չկար..... (լավ) (լավ) (լավ)
  • Hasika
    2011-02-06 19:40:01
    Ապրի իմ քուլիկը.... Լավն էր Սոն ջաաաան (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)