Copy SMS

Աթաթուրքի եւ հայ գեղեցկուհու սիրո պատմությունը`"TO LOVE"

Աթաթուրքի եւ հայ գեղեցկուհու սիրո պատմությունը`
Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելու նպատակով նոր միջոցներ է ձեռնարկել՝ օգտագործելով նաեւ մշակույթային գործոնը։
Նյու Յորքում  թուրք-ամերիկյան համատեղ նախագծով բեմադրվել է «Սիրել» (To love) պիեսը՝ ըստ «Հերոսի տխուր սերը» վեպի, որը ներկայացնում է 1920-ականներին Ստամբուլի հարակից կղզիներից մեկում ապրող հայ գեղեցկուհու`Հերմինեի եւ Աթաթուրքի միջեւ սիրո փոքրիկ մի պատմություն։
«Սիրել» պիեսը բեմադրվել է անգլերենով՝  Turkish American Repertory Theater; Entertainment-ի աջակցությամբ։ 9 ամերիկացի եւ 11 թուրք դերասաններով բեմադրված պիեսը արժանացել է հանդիսականների հոտընկայս ծափահարություններին։
Ըստ գեղարվեստական ստեղծագործության, Հերմինեն մի օր երազում տեսնում է, որ իրեն ոսկե բանալի են տալիս եւ ցույց տալիս հեռվում երեւացող մի պալատ։  Հայ աղջնակը մտածում է, որ սրանով կիրականա իր երազանքը եւ կհասնի  Աթաթուրքին։ Այս երազից շատ չանցած Հերմինեն տեղեկանում է, որ իրենց մոտ հյուր է լինելու Աթաթուրքը, ում պատվին երեկո է կազմակերպվելու։ Հայուհին կարողանում է մայրիկից թույլտվություն վերցնել եւ հայտնվել այդ երեկույթին։
Հյուրերի մեջ իր գեղեցկությամբ Հերմինեն գրավում է նաեւ Աթաթուրքի ուշադրությունը, ով նրան պարի հրավեր է անում։ «Եթե իմ պարի հրավերը ընդունեք, ինձ շատ կուրախացնեք»,- ասում է Աթաթուրքը։  Հերմինեն ամոթխած պատասխանում է, որ ինքը պարել բոլորովին չգիտի։ «Ես քեզ կուղղորդեմ, փոքրիկ։ Դու միայն հանգիստ եղիր»,-ասել է Աթաթուրքը։
Պարի ընթացքում Աթաթուրքը հարցնում է, թե աղջնակը չասեց իր անունը, որին հայուհին պատասխանում է. «Հերմինե»։ «Ի՞նչ խառը անուն է»,-ասում է Աթաթուրքը։ Հերմինեն այդ պահին նայում է Աթաթուրքի աչքերին եւ պատասխանում. «հայկական անուն է»։
25

6

2833

  • MARIA
    2011-02-09 13:06:40
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ARPINKA
      2011-02-09 13:29:20
      O:) O:)
  • Աստղ
    2011-02-09 17:53:45
    հետաքրքիրա.... :^)
  • Alla
    2011-02-09 20:39:23
    Զզզզզզվուուուոմ եմ թուրքերից... (լավչեմ) ...ինչեր ասես չեն անում,հետաքրքիրա որ ընենց են գրել,թե աղջիկնա սկզբում տարվել աթարթուրքով... (վատ)
  • Tinga
    2011-02-09 22:19:00
    Միանում եմ Ալլայի բողոքին..... (լավչեմ)
  • ARPINKA
    2011-02-09 23:45:07
    ԱՅՈ ԵՍ ԷԼ ԵՄ ՇԱՏ ԶԱՅՐԱՑԵԼ ԱՅԴ ՏՈՂԵՐԻՑ :@ ԻԲՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՍԵԼ ,ՈՐ ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՏՂԱՆԵՐԻՆ (ախ)