Copy SMS

Ապակյա տարրան և կյանքը մեր

Փիլիսոփայության դասախոսը, կանգնած լսարանի առջև, վերցրեց հինգ լիտրանոց ապակյա տարրա և այն ամբողջովին լցրեց 3սմ տրամագծով քարերով: Վերջում հարցրեց ուսանողներին, արդյոք տարրան լիքն է: Լսարանից ստացվեց դրական պատասխան: Այդժամ նա վերցրեց ոլոռով լի տարրա և ոլոռը լցրեց քարերով լի տարրայի մեջ, մի փոքր ինչ խառնեց, և ոլոռը զբաղեցրեց քարերի արանքում եղած տարածքը: Նորից հարցրեց լսարանին, արդյոք տարրան լիքն է: Ստացավ նորից դրական պատասխան: Այս անգամ նա վերցրեց ավազով լի տարրա, և ավազը լցրեց քարերով և ոլոռով լի տարրայի մեջ: Բնականաբար ավազը զբաղեցրեց ամբողջ դատարկ տարածքը ոլոռների և քարերի արանքում: Հետևեց նույն հարցը, ստացվեց նույն պատասխանը: Վերջում դասախոսը վերցրեց ջրով լի բաժակ, ջուրը լցրեց նույն տարրայի մեջ, թացացնելով ավազն ամբողջությամբ: Լսարանը թնդաց ուսանողների քրքիջից:

- Այժմ ես ուզում եմ, որ դուք հասկանաք, այս տարրան ձեր կյանքն է: Քարերը ձեր կյանքի կարևորագույն երևույթներն են՝ ընտանիքը, առողջությունը, ձեր ընկերներ, այսինքն այն ամենը, ինչն անհրաժեշտ է մնացած ամեն ինչի կորստի դեպքում ձեր կյանքին իմաստ հաղորդելու համար: Ոլոռը այն ամենն է, ինչը կարևոր է անձնապես ձեր համար՝ աշխատանքը, տունը, մեքենան: Ավազը մնացած մանր կարևորություն ունեցող իրերն ու երևույթներն են, որով լցնում ենք կյանքը մեր: Եթե սկզբից մեր կյանքը լցնենք ավազով, ընդհանրապես տեղ չի մնա ոլոռի և քարերի համար, այսինքն եթե կյանքն ամբողջովին լցնենք մանր կարևորության իրերով և երևույթներով, տեղ չի մնա այն ամենի համար, ինչը կարևորագույն նշանակություն ունի կյանքում: Պետք է զբաղվել նրանով, ինչը երջանկություն է բերում կյանքում, մնացածի համար միշտ էլ ժամանակ կմնա: Եվ կհարցնեք, թե ինչ է ջուրը տարրայի մեջ, ես ուղղակի այն լցրեցի, որ ցույց տամ ձեզ, որ կյանքում ինչ էլ անեք, միշտ էլ ժամանակ կմնա ոչինչ չանելու համար:
27

7

2437

  • MARIA
    2011-02-09 13:02:51
    ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՎԵԼԻ ԱՆԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՆ,ՈՐՈՆՔ ԻՐԵՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ,ՆԱԵՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ... (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Arsen
    2011-02-09 13:12:15
    Շատ հետաքրքիր մեկնաբանություն էր, միտեսակ ցանկություն առաջացավ փիլիսոփայելու էտ դասախոսի հետ :) (լավ) (լավ)
  • Իռեն
    2011-02-09 14:27:19
    Լավն էր, (բռավո) բայց հաճախ լինում են մանրուքներ, որոնք կարող են միավորվել և կկազմեն մի մեծ քար, որը այլևս չի տեղավորվի տարայի մեջ ;)
  • Rima555
    2011-02-09 15:37:57
    Հրաշալի տողեր էին.... Բռավո.... : (բռավո) : (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) Լավ խոսքեր էին, հատկապես սա,-"Պետք է զբաղվել նրանով, ինչը երջանկություն է բերում կյանքում, մնացածի համար միշտ էլ ժամանակ կմնա: (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) Եվ կհարցնեք, թե ինչ է ջուրը տարրայի մեջ, ես ուղղակի այն լցրեցի, որ ցույց տամ ձեզ, որ կյանքում ինչ էլ անեք, միշտ էլ ժամանակ կմնա ոչինչ չանելու համար: (ծաղիկ) (ծաղիկ) Նենց որ շաաաաաաատ լավ պոստ էր....... էլի ու էլի Բռավոնեեեեեեեեեր.... (բռավո) (բռավո)
  • HaYKo
    2011-02-09 16:14:09
    Մերսի բարի արձաքանգների համար: (պաղպաղակ)
  • Աստղ
    2011-02-09 17:57:18
    :O իրոք շատ հետաքրքիր էր :O շատ (բռավո)
  • Tinga
    2011-02-09 22:17:25
    Զիլ էր..... (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)