Copy SMS

Նամակ սպիտակ թղթի վրա....

Նամակ սպիտակ թղթի վրա.... - թուղթ, սպիտակ, ստեղծագործություն, նամակ
Ու լաց եմ լինում բոլոր այն ճերմակ թղթերի համար, որ քեզ ուղղված նամակ չդարձան այդպես էլ: Ու գրիչս է հուզված: Մոգոնում է գունավոր բաղձանքներով լի մխիթարանքներ, որ լցնի էջիս, թե՞ սրտիս դատարկությունը... Դու մեռա՞ր արդյոք չարտասանված խոսքի փոթորկից, թե՞ ինքնասպան եղար պատասխաններ որոնելուց ուժասպառ եղած...
Միևնույն է չկաս... Ու ցավով երբեմն գիտակցությանս մեջ ուրվագծվում է մի ճիչ "Դու չես էլ եղել": Ատամներովս պահում եմ, որ լեզուս բառերի չվերածի հոգուս ողբը, որ օդը հանկարծ չլցվի սուգով, որ երկնքի աչքը չթացանա իմ լռած ցավից...
Միայն ես գիտեմ, գիտի գրիչս ու ... ուրիշ ոչ ոք:
Միամտորեն ինձ նայող այս մաքուր թուղթը դեռ գրչիս հեսանքից բան չի հասկանում: Ապշած գգվում է բառերիս մեկ-մեկ ու խոնարհ լռում:
Իսկ ե՞ս, այտերիս իսկ չասած գաղտնիքը սրան եմ բացում... ես չեմ ափսոսում, որ ոչ իսկ երկինքը լսեց իմ լացը` նայելով թղթիս շփոթությանը:
Մարդկային աչքեր, անտարբերությամբ լի, ո՜չ, չեն նայելու այս խոնավ թղթին: Ափսոսանքս միայն քո չլինելն է, թեփով լի պարկի մոխրացումն է,  թափված արցունքիս գոլորշացումն է ու ... այս թղթի պես խոնարհեցումս է...
Նամակ սպիտակ թղթի վրա.... - թուղթ, սպիտակ, ստեղծագործություն, նամակ
12

5

3072

  • Tinga
    2011-02-09 10:07:47
    Սիրուն էր.....գեղարվեստական մտքի ու զգցմունքների շատ ներդաշնակ համակցություն էր.....շատ հավանեցի... (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • MARIA
    2011-02-09 12:07:01
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Arsen
    2011-02-09 13:16:45
    Հեշտ բան չի մտքերը թողթին հանձնելը (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • GAYUSH...
    2011-02-09 15:01:40
    գեղեցիկ և հուզիչ էր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) մեծ բավականություն ստացա կարդալով (ծաղիկ) (ծաղիկ) ARPINKA ջան բրավո
  • Rima555
    2011-02-09 15:42:40
    Ամեն մի նախադասությունը յուրահատուկ և խորը նշանակություն ուներ..... (ծաղիկ) (ծաղիկ) Հուզիչ և միևնույն ժամանակ շաաաաաաաաաաատ լավ պոստ էր.... (բռավո) (բռավո) (բռավո)