Copy SMS

Սառնարանն ու Տեսախցիկը

Հանդիպում են մի օր Սառնարանն ու Տեսախցիկը: Սառնարանը` մեեեծ, իմաստուն, հարգանք վայելող, սառնասիրտ ու լուռ... իսկ Տեսախցիկնը` փոքրիկ, միամիտ, անկեղծ ու չաչանակ))))) սիարահարվեց Տեսախցիկը սառնարանին` ինքնամոռաց, առանց հասկանալու անգամ, թե ինչ է սերը... առանց գիտակցելու, թե դա ինչպես պատահեց ու երբ.. իսկ սառնարանը` մեեեծ, խելացի ու սառը, պարուրեց փոքրիկ տեսախցիկին անսահման ջերմությամբ, հոգատարությամբ ու ուշադրությամբ.... Ու Տեսախցիկը. առանց հասկանալու, վայելում էր իր երջանկությունը, նկարում ամեն օրն ու ժամը իր սիրելիի հետ: Ու ամեն անգամ պտտելով իր իսկ նկարած ժապավենը` հպարտանում էր, հիանում էր իր սիրով, իր սիրելով, իրենց աշխարհով... ուր տեղ չունեին ո'չ հեռուստացույցները, ո'չ արդուկները, ո'չ էլ գազօջախները:
Նրա ժապավենի վրա ամեն ինչ մաքուր ու պարզ էր, ինչպես որ ինքը` փոքրիկ Տեսախցիկն էր: Ու անցնում էին օրեր, ու անցնում էին ամիսներ, տարիներ.... ու Տեսախցիկւ չէր էլ զարմանում, թե ինչպես կարող է ՍԱՌնարանը տաքացնել.. Չէր մտածում, թե ինչպես  կարող է սառույցն այրել: "Ախր, երբ փոքր էինք,  էսկիմո վաճառող ձյաձյան գալիս էր, ասում էր` էրեխեք, զգույշ եղե'ք, կվառեք մատիկներդ..": իսկ Տեսախցիկը ծիծաղում էր, ու զնգում էր նրա ծիծաղը.. ինչպես կարող է սառույցն այրել....... Հիմա, երբ Տեսախցիկը մի քիչ մեծացել էր, մեծացել էր այնքան, որ նույնիսկ սիրահարվել էր Սառանարանին, հասկանում էր այնքան, որ Սառնարանը կարող է տաքացնել...))))  Չէ', չէ', Սառնարանս հո բոլորին չի տաքացնում? Նա միայն ինձ է տաքացնում, ԻՆՁ` իր սիրելի փոքրիկին: Ու պտտվում էր ժապավենը, ու երջանիկ էր Տեսախցիկը, իսկ Սառնարանը` լուրջ, լուռ ու սիրելի.. իսկ Սառնարանը`սառն ու ջերմացնող... տաքացնում էր իր Տեսախցիկին, հոգ տանում, սվորեցնում էր ոչ միայն նկարել, այլ տեսնել նկարից ավելին: Բայց Տեսախցիկն ուներ միայն մի աչք ու դրանով տեսնում էր միայն երկարություն ու լայնություն, իսկ խորություն չէր տեսնում: Խեղճ Տեսախցիկնը չգիտեր էլ, որ աշխարհում կան կենդանի արարածներ, ովքեր երկու աչք ունեն ու տեսնում են ավելին, քան կա ժապավենի վրա...ու իրեն օգտագործում են միայն երջանիկ պահերը նկարելու, հետո էլ` անընդհատ ժապավենը պտտելով հիշելու համար... իսկ ինքը... Հիմարի'կ, հիմարի'կ Տեսախցիկ... սիրահարվել էր ու չէր էլ հասկանում, որ խոհանոցում տեղ չունի...
19

9

2046

  • Arsen
    2011-02-09 00:09:13
    Վերջն էր (լավ) (լավ) "Տեսախցիկն ուներ միայն մի աչք ու դրանով տեսնում էր միայն..." դերակատարներ շատ հաջող ու պատկերավոր էին ընտրված (լավ) (լավ) Շնորհավոր առաջին պոստդ Հեմուշիկ ջան (բռավո) (բռավո)
  • Tinga
    2011-02-09 09:57:14
    "սիրահարվել էր ու չէր էլ հասկանում, որ խոհանոցում տեղ չունի…" ես էլ շատ հավանեցի...հետաքրքիր էր շատ շարադրված..... (բռավո) (բռավո) (բռավո) Հեմուշիկի առաջին պոստը շնորհավոր լինի..... (լավ) (լավ)
    • Rima555
      2011-02-09 15:48:15
      Հաաաա Տինգ ջան ինձ էլ էտ տողերը շատ դուր եկավ..... Կյանքում միշտ էլ տենցա չէ, սիրահարվում ես ու չես էլ հասկանում, որ սերը մի օր քո դուռն էլ թակեց....... Նենց որ Հեմ ջաաաաաան, շնորհավոր առաջին ու անկրկնելի պոստդ,,,,,,,,, ;) ;) ;)
  • Iren
    2011-02-09 10:17:43
    Շատ լավն էր ու շաաաաատ մոտ իրականությանը (բռավո) (բռավո)
  • sweet L
    2011-02-09 19:11:43
    Շնորհավոր առաջին պոստդ ,լավն էր (գինի) (գինի) (գինի)
  • hemushik
    2011-02-09 20:04:53
    Անչափ շնորհակալ եմ կարծիքների ու բարի գալուստ-ների համար (գինի) (լավ)
  • Աստղ
    2011-02-09 20:40:55
    (ժպիտ) շատ լավն էր (ժպիտ) շատ հետաքրքիր էր գրած (բռավո) (բռավո) ընտիր էր (ժպիտ) ՇՆՈՐՀԱՎՈՐ!!! (բռավո) (գինի) (գինի) (գինի) (գինի) «Բայց Տեսախցիկն ուներ միայն մի աչք ու դրանով տեսնում էր միայն երկարություն ու լայնություն, իսկ խորություն չէր տեսնում: » (բռավո) (բռավո)
  • Hasika
    2011-04-06 17:46:46
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • hemushik
    2011-04-06 18:41:38
    շատ ուրախ եմ, որ էս ստեղծագործությունս դեռ կարդացող կա.. ես էլ այն առանձնահատուկ շատ եմ սիրում.. շնորհակալ եմ բարի խոսքերի ու սմայլիկների համար (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)