Copy SMS

Գյումրի

Կումայրի - Գյումրի - Ալեքսանդրապոլ-Լենինական - Գյումրի
(Քաղաքը Գյումրի է վերանվանվել 1991թ-ին սեպտեմբերի 21-ի հանրաքվեով:)

Գյումրի -


Գյումրի -

Գյումրի -

Գյումրի -

Գյումրի -

Գյումրի -

Գյումրի -

Գյումրի -

Գյումրի -

Գյումրի -


Գյումրի -
Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական եւ մշակույթի հարուստ մնացորդներով եւ այլ արժեքավոր նյութերով:
Մսի պահածոների կոմբինատի, թռչնաֆաբրիկայի,«Կազաչի պոստիե տարածքներից, Կումայրի հնագույն ամրոց-բնակատեղից եւ այլ տեղերից գտնվել են բրոնզե իրեր (մ.թ.ա. III հազարամյակ), երկաթե ապարանջաններ եւ դանակներ (մ.թ.ա. X-IX դդ.), ուշ բրոնզե եւ վաղ երկաթե դարի աշխատանքի գործիքներ ու զենքեր, երկաթի ձուլման արհեստանոցի հետքեր (մ.թ.ա. X-IX դդ.) բրոնզե զարդեր, կացին, կավե եւ քարե իրեր, դամբարաններ, բրոնզալարերից մատանիներ, ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սեւ, ձայլեցված, ինչպես եւ կոպիտ կավամաններ, գավաթներ, թասեր, կճուճներ եւ այլն:
Գյումրիից ոչ հեռու Վահրամաբերդ գյուղի ժայռի վրա կա ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը. ՙԽալդի աստծո մեծությամբ, Արգիշտին ասում է. նվաճեցի Էրիախի ցեղի երկիրը, նվաճեցի Իրդանիունի քաղաքը՝ մինչեւ Իշկիկուլու երկիրը՚: ՈՒրարտական ժամանակաշրջանում քաղաքի շրջակայքում տարածվող երկրամասը կոչվել է Էրիախի (կամ Էրիաինի), որը նույնպես հիշատակված է սեպագիր արձանագրություններում:Կումայրու մասին հիշատակություն կա մ.թ.ա. VII - VI դդ. հույն հայտնի զորավար եւ պատմաբան Քսենոֆոնի ՙԱնաբիզիս՚ աշխատության մեջ:
Կումայրին հայ մատենագիտության մեջ առաջին անգամ հիշատակվում է արաբական լծի դեմ ուղղված 733 - 755 թթ. ժողովրդական-ազատագրական ապստամբության բռնկման առնչությամբ, դեպքերին քաջատողյակ պատմագիր Ղեւոնդ Երեցի կողմից:
Ալեքսանդրապոլը նախասովետական շրջանում առաջին հերթին արհեստավորական քաղաք էր, ուր 1850 - 1860 թվականների արհեստավորների թիվը կաղմում էր ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական-մետաղամշակման արհեստները, որմնադրությունը, քարտաշությունը, ատաղձագործությունը, դարբնությունը, պղնձագործությունը, անագագործությունը եւ այլն: Հատկապես հայտնի էին քարտաշներն ու որմնադիրները, որոնց համբավը տարածվել էր երկրով մեկ: Արհեստավորների մեծագույն մասը ներգրավված էին համքարությունների մեջ, որոնք պահպանվեցին մինչեւ XX դարի սկիզբը: Քաղաքի կյանքում կարեւոր նշանակություն էր սատցել տնայնագործությունը: Շուտով ստեղծվեցին գարեջրի, օճառի եւ կաշվի ձեռնարկություններ: Մեծ վերելք ապրեց առեւտուրը: Քաղաքում կային բազմաթիվ խանութներ, մանր ու մեծ կրպակներ, շուկաներ: Քաղաքի տնտեսական զարգացման հետ միասին խոշոր չափերով սկսեց աճել նաեւ ազգաբնակչությունը:
XIX դարի վերջին Ալեքսանդրապոլն ուներ 32 հազար բնակիչ, Թիֆլիսից ու Բաքվից հետո համարվում էր երրորդ առեւտրական եւ մշակութային կենտրոնն Անդրկովկասում: Այդ ժամանակներին քաղաքն ուներ մոտ 10 դպրոց ու վարժարան: Աչքի էին ընկնում Արղության (արական) եւ Սահականուշյան (օրիորդաց) վարժարանները, ուր հայերենից բացի սովորում էին ռուսերեն, լատիներեն եւ հունարեն: Կային նաեւ մասնավոր վարժարաններ:
1870 թվականից քաղաքում գործում էր տպարան, հրատարակվում էին մի քանի թերթեր: Քաղաքային բանկը Ալեքսանդրապոլում բացվել է 1902թ, իսկ 1913թ հիմնվեցին քաղաքային ջուհլականոցը, սպիրտի 3 ձեռնարկություն, չուգունի ձուլարան եւ մեխ գործարան:
12

18

8171

  • Tinga
    2011-02-11 23:25:00
    Ուրախ եմ որ Գյումրիի մասին պոստ եղավ.....լավն էր շատ... (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Alla
    2011-02-11 23:50:00
    Գյումրեցիքի լեզուն շատ եմ սիրում... (լավ)
  • mister
    2011-02-12 02:01:12
    (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (պարել) (պարել) (պարել) (պարել) ջաաաան ծննդավայրս,,, մեր Լեննական սիրուն քաղաք արի գնանք զարդարելու... Ըբը ըդման էլի ժողովուրդ ջան , հանաք կենենք սաղ կխնդան (բռավո) (բռավո)
  • LENNAKANCI
    2011-02-12 08:08:36
    Ղայդով պոստ է ապ ջան.. աբռիս
  • Աստղ
    2011-02-12 12:39:58
    (ժպիտ) Լավնա Գյումրին (ժպիտ) (բռավո)
  • M1
    2011-02-12 13:07:13
    դե ես ել իմ հարազատ քաղաքս սիրելով սարքեցի
  • Arsen
    2011-02-12 13:12:22
    Շատ հետաքրքիր ու նոր բաներ կարդացի ինձ համար (օգո) (լավ) (լավ)
  • Misho
    2011-02-12 13:18:54
    Հուսով եմ Գյումրու պոստը լավ սկիզբ կլինի որպեսզի կարողանամ ելի հետաքրքիտ պոստեր սարքեմ: Շնորհակալ եմ որ հավանեցիք
    • Arsen
      2011-02-12 13:22:59
      Misho ջան Շնորհավոր լինի (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) մոտս տպավորվել էր որ էլի ես արել :) Շատ լավներ առաջինի համար ;) (բռավո) (բռավո)
  • Misho
    2011-02-12 13:31:47
    Չէ ես տեսել էի որ ելի Միշո կար բայց ես չէ
    • Arsen
      2011-02-12 13:44:55
      օկ Միշո ջան, հիմա արդեն մենք էլ իմացանք, մի անգամ էլ Բարի Գալուստ (լավ)
  • Misho
    2011-02-12 13:49:20
    Եղավ մերսի
  • LENNAKANCI
    2011-02-13 07:40:46
    Ախպերս ինչ կքցես քից,բայց մեր լեզվով ապ ջան
    • Tinga
      2011-02-13 10:30:04
      Շնորհակալություն մեկնաբանության համար:Մեկնաբանությունները թողնում ենք հայերեն տառերով,եթե խնդիրներ կան հայերեն տառերի հետ կապված կարող եք մեր մոտից ներբեռնել KDWin կամ օգտվել "Թողնել մեկնաբանություն"արտահայտության ձախ կողմում գտնվող վերտուալ ստեղնաշարից: :)
  • Misho
    2011-02-13 11:36:27
    Ախպեր ջան ես սքան տեքստը ինչխ կռնանամ քցեմ մեր բառբառով
    • LENNAKANCI
      2011-02-20 06:17:03
      ի նկատի չունիմ սիկ ախպերս , որն օր դու գրելու կեղնիս
  • Misho
    2011-02-20 12:55:19
    Էղավ ապ ջան
  • Tig
    2011-03-16 19:22:13
    հետաքրքիր քաղաքա, կգամ մի օր ըտեղեք (լավ)