Copy SMS

Ժամացույց

Մի ընդարձակ Սենյակ էր դա: Կահավորված շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ շքեղ ու թանկարժեք իրերով: Հազվադեպ էր այդ Սենյակը հյուրեր ընդունում. տարին մեկ անգամ: Իր վեհ ու հպարտ տեսքով` Սենյակը մի ցանկալի ընթրիքի սրահ կարող էր համարվել.... ու համարվում էր... Նա իր դռները բացում էր տարվա ամենակարևոր օրերին միայն... Այն ժամանակ, երբ Ժամացույցի սլաքները միասին հասնում էին 12-ին... ու թվերն ասես զգաստանում էին... ու հնչում էին ուրախ զանգեր, ծիծաղ...ու գեղեցիկ զույգերը պտտվում էին լայն պարասրահում.... իսկ Սլաքները այնպես երջանիկ էին այդ օրերին.... չէ որ իրենք, հենց իրենք էին ազդարարում այդ գեղեցիկ տոնի սկիզբը.... կամ ընդունելության ժամը...
Ժամացույց - հետաքրքիր, նյութեր, ժամացույց

Ու պտտվում էին զույգերը.. պտտվում էին Սլաքները.... ու զույգերի աչքերից սեր էր առկայծում.. ու Սլաքները սիրում էինդրանով գուցե նման էին իրար....
Բայց անցնում էր ժամանակը... ու Ժամացույցի Սլաքները չէին հասկանում, թե ինչու չի գալիս այդ բաղձալի օրը.... ինչու իրնեք էլ չեն հանդիպում` Ժամսլաքն ու Րոպեի սլաքը... ու մի օր էլ`
-Ժամսլաք, էստեղ ես????
-Րոպե???? Իսկ ես արդեն որքան ժամանակ է, կարծում էի, թե դու գնացել ես.. ու ինձ մենակ ես թողել այս հիմար Թվերի հետ...
-Սիրելիիի'ս, ինչպես ես???? ես էլ էի կարծում, թե դու գնացել ես.. ու չէի համարձակվում համոզվել դրանում....
-Լսրի', ինչու չես գալիս??? ինչու էլ չենք հանդիպում? ես քեզ նեղացրել եմ????
-Ո'չ, ո'չ,հոգիս... ես քեզ սիրում եմ... բայց չգիտեմ ինչ է եղել.. ուր են բոլորը.. ինչու էլ չենք շարժվում???
-Փոքրի'կս... ես էստեղ եմ... ամեն ինչ լավ կլինի....
Ու անցնում էր ժամանակը... չէր բացվում Սենյակի դուռը... փոշին ծածկել էր ամեն շքեղ բան... ու միայն մոլորված ճանճերի բզզոցն էր խախտում Սենյակի հանգիստը... Իսկ անբան Թվերը... հոգնած... իրենց դերը մի կողմ էին դրել... հարմար տեղավորվել Ժամացույցի հատակին... ու.... միայն Սլաքներն էին տանջվում.. կարոտում... ամեն ճիգ գործադրում իրար մեկ անգամ ևս հանդիպելու... տեսնելու.. սիրելու.... ու միայն ինքնագոհ Մարտկոցը գիտեր, թե ինչն է պատճառը... ինքն էլ էր հոգնել.. ու էլ չէր անում իր գործը.... իսկ տանտերերը... հյուրերը... Սենյակը դատարկ էր.... Մարտկոցը ուզում էր գնալ.. Սլաքներն ուզում էին գրկել միմյանց... իսկ Թվերը... նրնաք ոչինչ էլ չէին ուզւոմ... իսկ տանտերերը...

13

4

3354

  • magnolia
    2011-02-17 01:02:43
    (բռավո) (բռավո) (բռավո) շնորհավորում եմ.. (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) դու ես գրել? եթե հա էս ոճի բաներ սիրում եմ, ոչ շատ տխուր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Էմմա
      2011-04-06 12:19:06
      Շատ հետաքրքիր էր, ԱՊՐԵՍ (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) O:) O:)
  • Arsen
    2011-02-17 14:33:50
    Շատ լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • hemushik
    2011-02-17 17:34:23
    Այո', այո', ես եմ գրել O:) շատ շնորհակալ եմ