Copy SMS

  • Arpi
    2011-02-16 18:05:22
    Շաաատ սիրուն ա ու շաաաաատ տխուր ... :'( :'( Ապրես Գայուշ ջան (բռավո) (բռավո)
  • GAYUSH...
    2011-02-16 19:17:47
    շաաաաաաաաաաաաատ մերսի ԱՐՓԻ ջան (ծաղիկ) ...որ ես երգը լսում եմ մի ժամ լացում եմ :'(
    • Arpi
      2011-02-16 21:26:03
      ;) Էս էլ լսի Գայուշ ջան ... (լավ)
      • GAYUSH...
        2011-02-16 21:45:06
        Արփի ջան մերսի շատ լավն էր (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Աստղ
        2011-02-19 11:44:23
        սա շատ եմ սիրում, Նունեն շատ լավա երգում
  • HAYKUHI
    2011-02-17 02:42:15
    Ցավում է հոգիս անհայտի շնչից, Ու ծանր է շուրջս ամեն, ամեն ինչ, Ու խեղդում է ինձ, ձգում դեպ իրեն Ուզում եմ դուրս գալ ինքս իմ մեջից: Որպեսզի լինեմ ազատ, անկշիռ, Այլևս չզգամ ես նյութականը, Սլանամ, հասնեմ հավերժի վերջին, Այնժամ կիմանամ ինչումն է բանը: Բայց այն ի վերուստ չի տրված մարդուն, Եվ ոչ ոք երբեք չի հասնի վերջին, Քանզի մենք նյութն ենք մեր հետ քարշ տալիս, Եվ ժամանակն է հատնում կես ճամփին: Բայց մենք ձգտել ենք, ձգտում ենք հիմա, Ու դեռ կձգտի մարդը, քանի կա, Ինչ էլ որ անենք երկրային կյանքում, Գաղտնիքը միշտ էլ անհայտ կմնա:
  • HAYKUHI
    2011-02-17 02:43:24
    Դեռ չկա', չկա՜ այնպիսի էակ, Այնպես հարազատ և անիրական, Որ բացի սրտիս փակ դուռը միակ Ու լվա ներսդիս սիրով իսկական: Որ առաքինի ու անեղծ վարքով Դու՜րս քաշի ինձնից թույնը այս կյանքի, Նվիրաբերվի ինձ անկեղծ հոգով Եվ մեղքի բոլոր ճամփեքս փակի... Թող վարդ չբերի. խո'տ ցանի գոնե Փոշոտ ու փշոտ, խոժոռ ճամփեքիս... Ժպտա` ինչպես նոր դիցուհի Նանե, Հանց Աֆրոդիտե, կամ պոռնիկ Թաիս... Որ լինի կրքոտ նա անգթորեն` Ինչպես տարփապաշտ չքնաղ Վեներա... Եվ ծամված հոգիս էլի' տրորեն Կուսական պագշոտ խայթերը նրա.... Որ լինի շռայլ քնքշանքիս պապակ Եվ... իմ կորուստը դառնորեն սգա... Գեթ անրջական այդպիսի էակ, Այդպիսի պատրանք դեռ չկա՜, չկ
  • HAYKUHI
    2011-02-17 02:46:38
    Ինձ վիճակված էր կրել ձանձրույթի ու թախծի բեռը, ապրելով հանդերձ՝ կյանքը կարոտել, ու չվայելել իսկական սերը: Բայց ես կխզեմ բոլոր կապերս ճակատագրի հետ, որ տրվեմ կյանքին՝ կույր, անմնացորդ, որ ձուլվեմ նրա բջիջների հետ: Որ սիրեմ բոլոր կանանց, որ կյանքում կհանդիպեն ինձ, և ամեն անգամ նվիրվեմ նրանց, իբրև միակի՝ խելագարի պես
  • HAYKUHI
    2011-02-17 02:56:42
    Ես և դու գիշերում արև ենք, ես ու դու արևոտ ձմեռ ենք, ես քեզ համար ուր եմ ես, ես, ես սիրում եմ քեզ
  • HAYKUHI
    2011-02-17 02:59:01
    ԻՄ ՍՐՏԻՑ ՊՈԿՎԱԾ ՄԻ ԿԱՐՈՏ ՀԵՌՎՈՒՄ ՄՈԼՈՐՎԱԾ ՔԵԶ Է ՎՈՐՈՆՈՒՄ
  • HAYKUHI
    2011-02-17 02:59:56
    ԾՈՎԻ ԽԱՂԱՂ ՋՐԵՐԻ ՊԵՍ ԹՈՂ ԺՊԻՏԸ ՈՂՋՈՒՆԻ ՔԵԶ, ԻՆՉՔԱՆ ԼԱՎ ԲԱՆ ԿԱ ԱՇԽԱՐՈՒՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԸ ՔԵԶ.
  • HAYKUHI
    2011-02-17 03:11:56
    Չկա ավելի մեծ տանջանք , երբ դժբախտության ժամանակ հիշում ես երջանիկ օրերի մասին .
    • GAYUSH...
      2011-02-17 13:42:35
      HAYKUHI ջան շատ գեղեցիկ բանաստեղծություններ էին ապրես (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Tinga
    2011-02-17 10:24:00
    Լավն էր Գայուշ ջան.... (լավ) (լավ) (լավ) Ապրես.... (լավ) (լավ) (լավ)
    • GAYUSH...
      2011-02-17 13:43:39
      մերսի Տինգ ջան (լավ) (լավ) (լավ) ուրախ եմ որ ձեզ դուր եկավ (լավ) (ծաղիկ)
  • GAYUSH...
    2011-02-17 15:27:56
    Պետք չե սիրելիս, պետք չե զարմանալ, Կարող ես հանգիստ, թողնել հեռանալ, Էլ չեմ բարկանում, չեմ խելագառվում, Տեղի – անտեղի արցունք չեմ թափում, Կյանքն ինձ փոխել է, խելացի դարձրել, Սովորել եմ ինքս` ինձ գնահատել, Հասկանում եմ, որ ոչինչ չի փոխվի, Ինչ լինելու է, մեկ է կլինի, Ինչ իմաստ ունի խենթի պես ապրել, Քեզանից բացի ոչինչ չտեսնել, Ոչ, մի զարմանա ես չեմ խենթացել, ՈՒղղակի հիմա նոր եմ հասկացել, Որ երբ լքում են քեզ ու հեռանում, Այդպիսով կյանքը դեռ կանգ չի առնում, Եվ իմաստ չունի ջանքեր գորձադրել, Փորձել հին սերը նորից հետ բերել, Այս կյանքում կան շատ արժանի մարդիք, Ովքեր կարող են քեզ գնահատել, Եվ եթե անգամ բաժանման պահին Կյանքն անհնար է թվում առանց քեզ, Ի շնորհիվ կամքի, ինքնասիրության, Հնարավոր է եվ սիրել կրկին, Սակայն ուրիշին, այո ուրիշին, Պետք չե սիրելիս, պետք չե զարմանալ, Կարող ես հանգիստ թողնել հեռանալ:
  • GAYUSH...
    2011-02-17 15:29:51
    Նորից չեն սիրում,սիրում են կրկին Սիրում են միայն ու միայն մեկին Գուցե և կյանքում մի նոր սեր գտնես Բայ ց առաջինի հետ չհամեմատես Իսկական սերը միակն է կյանքում Եվ այն երբևէ էլ չի մոռացվում. Գուցե փորձում ես ինքդ քեզ խաբել Եվ նորից ուժգին դւ սիրահարվել, Բայց դու չես կարող սիրել ամենքին Նորից չեն սիրում,սիրում են կրկին Սիրում են միայն ու միայն մեկին Եվ նվիրվում են սիրած էակին Սիրում են նրան ամեն մի վայրկյան Սիրում են ընդմիշտ,հուր և հավիտյան Եվ թող միշտ ԱՍՏՎԱԾ այդ սիրուն պաշտպան...
  • Arsen
    2011-02-17 15:30:52
    (լավ) (լավ) (լավ)