Copy SMS

Սուրբ Սարգիս զորավարի օրը. աղաբլիթ կուտենք Փետրվարի 18-ի գիշերը


Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի օրը, կամ ինչպես ընդունված է ասել «աղի բլիթի» համտեսման օրն այս տարի նշվելու է փետրվարի 19-ին:
Սուրբ Սարգիս զորավարի օրը. աղաբլիթ կուտենք Փետրվարի 18-ի գիշերը - հետաքրքիր, տոն


Այս տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որն արդեն ավանդույթ է դարձել: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրային երազանքերն իրականցնող Սուրբ է: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի. ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա այդ հավատացյալի երազանքը:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է ու նրա հետ կապված բազմաթիվ ավանդույթներ կան: Դրանցից մեկի համաձայն, իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում:


Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից` իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:
Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:
Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն ու կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը:
Սուրբ Սարգիս զորավարի օրը. աղաբլիթ կուտենք Փետրվարի 18-ի գիշերը - հետաքրքիր, տոն

Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

16

6

3250

  • ՊարզապԵՍ
    2011-02-18 19:01:32
    հետաքրքրիր պոստ էր,ապրես... (բռավո) (բռավո) (բռավո)
  • maghaqyan
    2011-02-18 19:06:58
    (բռավո)
  • Tinga
    2011-02-18 21:35:56
    Ապրես Հաս ջան...թեմայի մեջ պոստ էր..... (լավ) (լավ) (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Hasika
    2011-02-18 21:44:34
    Մերսի երեխեք ջան... (բռավո) Տինգ մի քանի օր առաջ էի սարքել, որ ավելացնեի.... (:|
    • Tinga
      2011-02-18 21:51:55
      Ապրես Հաս ջան հարցին շատ լուրջ վերաբերվելու համար... (բռավո) (բռավո)
      • Hasika
        2011-02-18 22:17:27
        (լավ) (լավ) (լավ) (լավ)