Copy SMS

ՍԵՐ...ՈՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՄԵԶ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՐՈՊԵՆ

ՍԵՐ...ՈՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՄԵԶ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՐՈՊԵՆ - Սեր, կյանք, ստեղծագործություն


Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…
Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի…Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում…
Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…

ՍԵՐ...ՈՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՄԵԶ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՐՈՊԵՆ - Սեր, կյանք, ստեղծագործություն


Պարտականության և սիրո միջև
Այս ես եմ տնկված՝
Ուղեփակոցի գերանի նման…
Եվ որտեղ որ է
Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ,
Այսինքն՝
Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ,
Կասեմ.
-Վերցրու՜ ինձ,
Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրու՜ ինձ,
Դարձրու՜ ինձ, կասեմ այն «Չի կարելի՜»-ին,
Այն «Ո՛չ»-ը,
Այն «Չէ՛»-ն,
Որ մեզ խեղդում է
Կրծքի չբուժվող հեղձուկի նման…
Ու եթե հարցնես կտակասերին,
Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով,
Որ հավն էլ չունի իրան ու հագուստ:
Իսկ ես (ի՜նչ կատակ)… տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
-Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՛ք,
Որովհետև ես, ահա՛, տնկած եմ
Պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման,
Եվ որովհետև ես այսուհետև
Կարի՜ք  չունեմ իմ այս ձեռքերի,
Եթե նա՛ չկա,
Ում մի ժամանակ «իմս» էի  ասում,
Եվ ասում այնպե՛ս,
Որ բուդդայական պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց և կրակված այդ բառը («ի՜մըս»)…
Հիմա դու իմն ես, որքան որ իմն է… Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է… Հաբեշստանի արքայադուստրը,
Որովհետև ե՛ս,
Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման…
Այսպես չե՜ն սիրում:
Այսպես…մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փետում են հին նավակները ծովախորշերում…

ՍԵՐ...ՈՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՄԵԶ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՐՈՊԵՆ - Սեր, կյանք, ստեղծագործություն


Դու օտա՞ր չես, չէ՞:
Բայց ի՞մն էլ չես, հա՞…
Դու՝ վաղընջական հինավուրց բագին՝
Փակ շրթունքներով ու բաց աչքերով:
Ես՝ մի հեթանոս՝ առայսօր ծպտյալ:
Դու՝ հավերժաբուխ աղբյուր տասնակունք,
Քո ամեն մատից՝ մի ակըն ցայտիչ:
Իմ թաց աչքերի երկու ափերով՝
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ:
Անշարժությունը քո պիրկ ոտների
Դարձընում է ինձ մի խոյ օրուկված,
Որ պտտվում է չորսբոլորքը քո
Ողջ շառավիղով իր ոտնակապի:
Նա արածում է այն, ինչ աճում է
Իր ոտների տակ և քո շուրջբոլոր,
Բայց որոճում է… միայն քե՜զ ու քե՜զ
Ու բառաչում է… միայն քե՜զ համար:
Քո ստինքները՝ պարսատիկի պես,
Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
Կաղապար դարձան… սկիհի՜ համար:
Թվում է, թե քո շրթունքներն փակ
Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն,
Երբ ասում եմ քեզ, որ հետագայում
Քեզ գրկել տվին  մի… թո՜ւխ մանուկի:
բայց ամեն անգամ խաղաղվում ես դու,
Երբ բաց աչքերիս երկու ափերով՝
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ:
Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ,
Երբ սկսվում է նո՜ր դարագլուխ,
ջանում եմ մի կերպ խուսափել քեզնից,
Իսկ դարագլխի ավարտի վրա՝
Ինքնակամորեն քե՜զ վերադառնում:
Անտեսանելի վերջի՜դ ժամանակ,
Անտեսանելի սկզբի՜ս պահին
Հանդիպում ենք մենք ու… տրվում իրար:
Եվ չե՜ն տեսնում մեզ… չի տենսում նույնիսկ
Ո՛չ պատվանդանըդ,
Ո՛չ կոշկատակըս…
Դու դիցուհի՞ ես:
Բայց և ի՜մն ես դու…

ՍԵՐ...ՈՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՄԵԶ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՐՈՊԵՆ - Սեր, կյանք, ստեղծագործություն


Ուզում եմ ես հոգիս բացեմ ու քեզ ասեմ,
Որ խենթի պես քեզ եմ սիրում
Ու առանց քեզ սիրտս կարծես,
Որբ է, մենակ այս աշխարհում:
Ուզում եմ ասել կարոտի խոսքեր,
Գրկել քեզ ամուր և կրծքիս սեղմել,
Ուզում եմ լինել հավետ քո սրտում,
Այնտեղ բնակվել մինչ կյանքիս իրիկուն:
Ուզում եմ սիրել, ուզում եմ սիրվել,
Ուզւմ եմ քեզ հետ կյանքս ես կիսել,
Ուզում եմ ապրել քո սիրո ներքո,
Ուզում եմ արբել համբույրներով քո

ՍԵՐ...ՈՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՄԵԶ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՐՈՊԵՆ - Սեր, կյանք, ստեղծագործություն


Ես համոզված եմ
Եթե իմ սիրտը ունենար լեզու
Չէր կարողանա դիմանալ ինձ պես
Չէր կարողանա լռել ինչպես ես
Ինչ անեմ? ինչպես ես նրան պահեմ:
Նա սպանում է ինձ,
Երբ տեսնում եմ քեզ թեկուզ շատ հեռվից,
Նա բաբախում է ուրախությունից,
Կարծես ուզում է դուրս գալ կրծքիցս
Ու ամբողջ ուժով գոռալ աշխարհում,
Որ սիրում է քեզ
Ու էլ չի կարող ապրել առանց քեզ,
Առանց քո սրտի ընկերակցության...

ՍԵՐ...ՈՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՄԵԶ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՐՈՊԵՆ - Սեր, կյանք, ստեղծագործություն


27

7

5507

  • sweet L
    2011-03-11 21:48:57
    Հրաշալի էր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Tinga
    2011-03-11 22:03:49
    Վերջն էր Գայուշ ջան ապրես.... (լավ) (լավ)
  • GAYUSH...
    2011-03-11 22:28:57
    շաաաաաաաաաաաաաաաատ մերսի երեխեք ջան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ուրախ եմ որ ձեզ դուր եկավ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • mariposa
    2011-03-11 23:09:58
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Arpi
    2011-03-12 00:40:42
    Շաաատ լավն էր ... Բրավո Գայուշ ջան (բռավո) (բռավո) (լավ)
  • Arsen
    2011-03-12 10:44:03
    (լավ) (լավ) (լավ) շատ սիրուն էր
  • GAYUSH...
    2011-03-12 10:50:38
    մերսի (լավ)