ԱՖՈՐԻԶՄՆԵՐ
Իմացիր բառերի արժեքը. դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել։
Քեզ համար կուռք մի ստեղծիր քո սեփական պատկերից։
Սեփական անշնորհքության գիտակցման պահն արդեն հանճարի փայլատակում է։
''Վայրի խոզ'' արտահայտությունն առավել նրբագեղ է հնչում, քան պարզապես ''խոզը''։
Քամին ի՞նչ գիտի, թե որ ուղղությամբ պետք է փչել։
Երբ մանուշակն անուշ բուրեց, գոմաղբն ասաց. ''Դե, ի՞նչ. ամենքս մեր բույրն ունենք...''։
Բանաստեղծներն էլ երեխաների պես են. երբ նստած են իրենց գրասեղանների առջև, նրանց ոտքերը ևս օդում են մնում...

Երանի մի օր արթնանամ ու հասկանամ, թե ինչի համար եմ արթնացել:
Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:
Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա: Չ. Չապլին
Նա, ով չի կարող լռել, հազվադեպ է կարողանում լավ խոսել : Շարոն
Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:
Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն:
Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:
Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:
Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում:
Մենք սիրով ներում ենք մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ հետ առնչություն չունեն:
Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:
Աղքատությունը լավ է նրանով, որ թալանվելու վախից մարդ ազատվում է։
Տարիքս չեմ կարող ասել. այն միշտ փոփոխվում է։
Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում:
Այդ ինչից է, որ մենք կարողանում ենք մինչև վերջին մանրամասն հիշել, թե մեզ ինչ է պատահել, բայց մոռանում ենք, թե այդ նույն բաները քանի անգամ ենք պատմել միևնույն մարդկանց:
Սերը հասկանում է նա, ով այն ապրել է:
Երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազը մի անգամ բախում է:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Սերը կարող է փոխարինել ամեն ինչին, իսկ սիրո փոխարեն չկա ոչինչ ոչ մի տեղ:
Սերն ամենից ճիշտ կլինի համեմատել տենդի հետ, թե մեկի, թե մյուսի սաստկությունը և տևականությունը ոչնչով կախված չէ մեզանից:
Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:
Ավելի հաճախ հաղթում է նա, ում լրջորեն չեն վերաբերվում:
Գուցե թե աշխարհում ամենից շատ տխմարություններ լսում է նկարը թանգարանում:
Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:
Սիրո մեջ սիրված լինելու ամենաանվրեպ միջոցն է չսիրելը:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը:
Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:
TatevCr7
2011-03-19 17:24:48GAYUSH...
2011-03-19 18:26:024frms
2011-03-19 18:38:05GAYUSH...
2011-03-19 18:45:53Tinga
2011-03-19 18:52:38KAR
2011-03-19 19:36:35GAYUSH...
2011-03-19 19:51:06ASTGHIK
2011-03-19 19:38:42Anna
2011-03-19 20:05:40GAYUSH...
2011-03-19 20:08:11Աստղ
2011-03-20 18:55:46Մոնտե Քրիստո
2011-04-01 16:27:48վան
2011-04-18 14:28:57FlOwEr
2011-04-27 17:51:59Անի
2011-05-06 19:44:54Nati
2011-05-15 16:03:57Դավիթ
2011-06-07 16:34:14Մարիամ
2011-06-16 18:19:15GAYUSH...
2011-08-17 13:31:12MaryHiguain
2011-06-16 18:21:35