Copy SMS

Տգեղ աղջիկներ չեն լինում, աղջիկները իրենք են իրենց տգեղացնում:

Տգեղ աղջիկներ չեն լինում, աղջիկները իրենք են իրենց տգեղացնում: - հետաքրքիր, աղջիկներ, կանայք, տգեղ


Ես տարօրինակ սովորություն ունեմ, դասի կամ աշխատանքի գնալիս տանից դուրս եմ գալիս այն հաշվարկով, որ նստեմ ամենաերկար ճանապարհով իմ ուզած տեղը հասնող երթուղայինը, եթե իհարկե նորից զարթուցիչս չի մոռացել, որ պետք է զանգի, և ես նորից ինչ-որ տեղ չափից դուրս չեմ շտապում: Հերթական իմ ճանապարհը տնից համալսարան կենտրոնացված զննման վերածվեց, թիրախում մեր աղջիկներն ու մասնավորապես և հատկապես նրանց հագուկապն էր:

photoՃաշակը, շորերը մեկը մյուսի հետ համադրելը, դա դեռ մի կողմ, մեր աղջիկներն աննկարագրելի ունակություն ունեն իրենք իրենց տգեղացնելու: Ես համոզված եմ, որ եթե մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների վրայից հանենք շպարի հաստ շերտը, կտեսնենք, որ նրանք բոլորն էլ ունեն եթե ոչ հմայիչ, գոնե դուրեկան արտաքին: Եթե մարմնի, մեղմ ասած, փարթամ հատվածները էլ ավելի ընդգծող տաբատները հանենք կամ բլուզկա հագցնենք, կտեսնենք, որ դուրեկան այդ արտաքինները նաև հաճելի են ամբողջության մեջ: Եվ վերջապես, հեչ պարտադիր չէ դասի գնալ երեկոյան դիմահարդարմամբ, չխնայել ռումիանայի և դիմափոշու բոլոր պաշարները հմայիչ լինելու համար:
Ժամանակն է հասկանանք, որ քարիկներով սապոգները տեղին չեն, իսկ երբ որ այդ սապոգների քարիկները սազացնում եք նաև ձեր պայուսակի անտանելի քարիկների հետ, դա դառնում է քարիկային կատաստրոֆա: Ձմռանը պետք չէ հագնել բարակ ատլասե շալվար, առավել ևս այն համադրել կիսամուշտակի հետ ու, որ ավելի վատ է, սպիտակ սապոգների հետ, որոնք մեր քաղաքի մաքրության շնորհիվ տանից դուրս գալուց հետո միանգամից դառնում են բաց մոխրագույն և ահավոր են նայվում ատլասե շալվարի հետ: Հավատացնում եմ, այսօր իմ աչքով եմ տեսել:
Մեկ էլ անձնական մի կարծիք, հմայիչ լինելու համար հեչ պարտադիր չէ նստել այնպիսի դեմքի արտահայտությամբ , ինչպիսին մոտավորապես կարող եք ունանել որևէ մեկի վրա հարձակվելուց առաջ /կիսաբացած աչքեր և դուրս ցցված շրթունքներ/: Դա ոչ թե գրավիչ է, այլ ծիծաղելի: Հաստատ եմ ասում, ինքս եմ այսօր համոզվել, երբ տեսա, թե երթուղայինի տղաները դեմքի ինչ արտահայտությամբ ճանապարհեցին աղջիկներին, որ ամբողջ ճանապարհին գերլարված փորձում էին պահել դեմքի սեքսուալ արտահայտությունը: Եկեք չանենք դա, ախր առանց դրա էլ մենք գեղեցիկ ենք, տղեգ աղջիկներ չեն լինում, աղջիկները իրենք են իրենց տգեղացնում:
© Սոնա Աբրահամյան
37

26

5498

  • Manen
    2011-03-19 23:05:39
    Անյուտ ջան, մեկ էլ տգեղ աղջիկներ չեն լինում, լինում են տարբեր ճաշակի մարդիկ (պարել) : Բայց ես լրիվ գրածի հետ համամիտ եմ 100% O:)
  • anyut95
    2011-03-19 23:08:29
    ուրախ եմ Մանուլ ջաաաաաաաաաան (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Tinga
    2011-03-19 23:09:33
    Ճիշտա որ ճաշակն ու կեցվածքը շատ կարևորա...բայց աղջիկներ կան բնատուր տգեղ են ու իրանց ոչ մի բան չի փրկի...Բայց դե "Տգեղ աղջիկներ չեն լինում, աղջիկները իրենք են իրենց տգեղացնում:" սիրուն "Կռուտիտ" էր...հավանեցի շատ.... (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • M i m i
    2011-03-19 23:21:48
    ճաշակին ընկեր չկա, մանավանդ` անճաշակին .......... (ախ)
  • mariposa
    2011-03-19 23:26:44
    շաաատ լավն էր պոստը, հավանեցի, ու կարևորը շատ ճիշտ էր ամեն ինչը: Ես ինքս սովորել եմ ԵՊՀ-Ռոմանոյում, ենտեղ մտնելուց վոնց որ նորաձևության սրահ մտնեինք, թե հագուկապերը, թե շպարը, ցավում եմ, որ մեր աղջիկներին միայն հիմա դա է հետաքրքրում ոչ թո դասերը կամ այլ բաներ: :(
    • Alla
      2011-03-20 01:35:17
      Դրա համար էլ Ռոմանոյի աղջիկներին շատ հեռվից ճանաչում ենք... (ժպիտ) ;) մեկ էլ "ճաշակին ընկեր չկա"-ն անճաշակների փայլուն հորինվածքնա,գեղեցկությունն ու հաճելի արտաքինը միշտ էլ գնահատելի է...
  • GAYUSH...
    2011-03-19 23:35:12
    հա շատ ճիշտ ես,,,,շատերը մտածում են որ որքան շատ է շպարը այնքան նրանք ավելի գեղեցիկ են......բայց բնականից գեղեցիկ ոչինչ չկա O:) O:) O:) O:)
  • SeaBella
    2011-03-19 23:36:21
    դե ոչ բոլորն ունեն հաճելի արտաքին բայց գոնե տենց հակահիգիենիկ դեմքերով դուրս չգան տանից էլի (ախ) նայում ես դեմքին ու մտածում թե էս աղջիկը քանի օր շպարը չի լվացել?
    • GAYUSH...
      2011-03-19 23:52:30
      դա էլ կա,,,,,,,շատ շպարով աղջիկներին տղաները նույնպես չեն սիրում .....նրանք մտածում են որ այդ "դիմակի" տակ հաստատ գեղեցիկ դեմք թաքնված չի լինի.....բայց լինում են դեպքեր որ աղջիկը գեղեցիկ է լինում բայց էլի շատ է շպարվում (վայքո)
      • Manen
        2011-03-19 23:57:24
        Ինչպես ասում են 32-ում` աղջիկը լոտոյա, մինչև չջնջես, չես իմանա, թե տակը ինչ կա: (ուրախ) (խփո)
      • GAYUSH...
        2011-03-20 00:02:19
        :D :D շատ ճիշտ `է (ժպիտ) (ժպիտ)
      • tatev
        2011-03-20 13:27:16
        (բռավո) (բռավո) (բռավո)
  • TatevCr7
    2011-03-19 23:43:48
    Անյուտ ջաաան իսկականից սրտիս խորքից խոսացիր :) :) իսկապես, որ ահավորա (ախ) աղջիկների դեմքին նայում ես մտածում ես ձեռքդ Աստված չանի կպնի իրա դեմքին կարողա տանալնի կրեմի հաստության մեջ խորտակվի
  • 4frms
    2011-03-19 23:57:10
    ուղղակի ամեն ինչ պետքա անել ճիշտ,տեղին ու չափավոր...քարիկային կատաստրոֆան լավն էր,չնայած որ եթե էտ ամեն ինչը ռաբիզ չարվի այլ արվի մակարդակով ու ճաշակով,քարիկ էլ կա,ատլասե տաբատ էլ կա.... (լուսնաքայլ)
  • Arsen
    2011-03-20 00:10:38
    Աղջիկը պետք է լինի "Խնամված" , շպարվելը կամ ուռեցրած շրթունքները չեն որ նրան կանացիություն պետք է հաղորդեն: ;)
    • GAYUSH...
      2011-03-20 00:13:00
      բայց կան աղջիկներ ովքեր խնամված ասելով հասկանում են շաաաաաատ շպարված (վայքո)
  • Անուշ
    2011-03-20 00:18:10
    բա որ մոդան օրինակ կապույտ գույնն է բնակչուտյան մեծ մասը հագնում է այդ գույներով արդյունքում ստացվում է (ոչոչ) (ախ) (լավչեմ)
  • TatevCr7
    2011-03-20 00:43:40
    ԱՆՅՈՒՏ ՋԱՆ ՉԴԻՄԱՑԱ ՊԻՏԻ ՀԱՐՑՆԵՄ (ժպիտ) ԷՏ ՈՐ ԱՍՈՒՄ ԵՍ ԴՈՒՐՍ ՑՑՎԱԾ ՇՐԹՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՒ ՉԱՍԵՄ ԻՆՉ ԴԵՄՔԻ ԱՐՏԱՀԱԸՏՈՒԹՅԱՄԲ ԱՂՋԿԱ ԵՍ ՏԵՍԵԼ ԿԱՐՈՂԱ 8 ԿԱՄ 14 ՀԱՄԱՐԻ ԵՐԹՈՒԶԱՅԻՆԻ ՄԵՋ ԵՍ ՏԵՍԵԼ???? ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅ ՀԵՆՑ ՔՈ ՆԿԱՐԱԳՐԱԾ ՁԵՎՈՎ ՄԻ ԱՂՋԻԿ ԿԱ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՔԻՉԱ ՄՆՈՒՄ.......... :@ :@ :@ :@ (ոչոչ)
  • Zara
    2011-03-20 02:18:04
    ժողովուրդ, բա նկատել եք, թե ոնց են տղամարդաորսի ելած դզած-փչածները նայում սպորտային հագուստով, չշպարված աղջիկներին ,,,մտքում ասում են "էս ով ա ես բոմժը,,,դասի ա եկել, թե վազելու..." , իսկ իրականում,,, ]:)
  • push
    2011-03-20 11:54:59
    կիսաբացած աչքեր և դուրս ցցված շրթունքներ (ուրախ) (ուրախ) (ուրախ) ]:) ]:) ]:) (ժպիտ) (ժպիտ) :D :D զզվում  եմ  տենցներից (վատ)
  • anyut95
    2011-03-20 17:57:14
    շատ ուրախ եմ որ դուր եկավ,,,,,,
  • Աստղ
    2011-03-20 19:18:06
    էս իիինչ լավ թեմա եք ընտրել... (դեմք) շատ ճիշտ էր.....ամեն օր էլ տեսնում ենք....ես էլ մեկին եմ ճանաչում, անունը չտամ..ինչքան տեսնում եմ կամ ոտից գլուխ ուլտրամարինա կամ սպիտակ....մի գույնի սապոգներ, պայուսակ, բլուզ, եղունգներ,ականջողեր... վերջում էլ նույն գույնի բանտիկ.....!!!..!>.!.>!.!.ահհաավորա....մենակ տաբատնա ուրիշ գույն....ու իրան թվումա, որ եթե նույն գույնի են, ուրեմն սազում են......... (վայքո) ապրես Անյուտ ջան պոստի համար (բռավո) (բռավո) (բռավո)
  • anyutik93
    2011-03-20 23:59:44
    ինչ մեղք են չէ մեր աղջիկները,,,տղա կպցնելու համար ամեն ինչի պատրաստ են :D :D :D
  • Hasmik
    2011-03-21 10:08:06
    թեման իհարկե ցավոտ ա, ուղակի բոլորիդ գրածներն էի կարդում ու մտածում եմ, եկեք խոստովանենք որ հարկ եղած դեպքում բոլորս էլ շպարվում ենք: ճիշտ ա գեշ աղջիկ չկա, ուղակի կա դեմքի վրա քնած, երևի դրա համար էլ տենց են քսվում: Ես ՀՊՃՀ-ում եմ սովորել ու էնտեղ էլ ահագին բանա փոխվել, իհարկե ԵՊՀ-ի ռոմանոյին չեն հասնի: երևի իրար հակասող բաներ կգրեմ, բայց մեր հայ տղաները եթե աղջիկը գոնե մի թեթև քսված չի լինում ասում են էս գեղացին ովա, հլը ինչ գեշ ա, ընեն որ մեր տղաներն էլ իրենց մեղքը ունեն (ժպիտ)
  • rescueservice
    2011-03-21 13:14:36
    Ամեն աղջիկ ունի իր հմայքը :
  • Inessa
    2011-05-09 14:14:46
    Քեզ հետ լիովին համաձայն եմ ]:) ]:) :D :D Բա որ մի օր երթուղային եմ նստում ու քո ասած դժբատ դեմքով մի աղջիկ եմ տեսնում ......ըտեխ ես չեմ կարում ինձ պահեմ ու ուժեղ սկսում եմ ծիծաղել (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) :D սախ վրես են նայւմ ես էլ իրա տեխը......... (:|