ԳԵՂԵՑԻԿ ՈՒՆՔԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Եկեք տեսնենք, թե ինչպես ճիշտ կարելի է խնամել ունքերը:

Բոլոր ժամանակներում կանանց մեջ ընդունված է եղել ունքերին մեծ ուշադրություն դարձնելը: Հին Եգիպտոսում ունքերը ներկվում էին մուգ գույնով, իսկ միջին դարերում ամբողջովին մաքրում էին` դեմքն ընդգծելու համար: 70-ական թվականներին կանայք հակված էին ունենալ բարակ ունքեր, ինչը ոչ բոլորին էր սազում: Այսօր ավելի շատ ընդունված է ունքերի բնականին մոտ ձեւերը:

Դժվար է պատկերացնել գեղեցիկ կնոջ` առանց խնամված ունքերի եւ թարթիչների: Ճիշտ ձեւով խնամված ունքերը աչքերին հատուկ արտահայտչություն են պարգեւում: Ունքերը եւս մշտական ու ճիշտ խնամքի կարիք ունեն: Երեկոյան դեմքը մաքրելիս, պետք է ունքերը եւս մաքրել, քանի որ օրվա ընթացքում ունքերի մեջ շատ փոշի է հավաքվում: Խնամքի համար ստեղծված առաջին եւ կարեւոր պարագան խոզանակն է, որը շատ նման է ատամի խոզանակին: Դրանով սանրում են ունքերը:

Շատ օգտակար է ունքերը սանրելուց առաջ խոզանակը մտցնել գերչակի կամ ձիթապտղի ձեթի մեջ: Դրանք նպաստում են ունքերի մազերի խտացմանը, ամրացմանը եւ ունքերին հատուկ փայլ են հաղորդում: Ունքերը սանրելիս պետք է հիշել, որ շարժումները նախ պետք է լինեն ունքերի բնական ուղղվածությանը հակառակ, ապա` համընթաց: Ունքերի ձեւավորման համար օգտագործվում է բոլորիս լավ հայտնի ունելին: Այն գործածելուց առաջ պետք է ախտահարել ինչպես գործիքը, այնպես էլ` ունքերն ու ձեռքերը:
Բնական ունքեր ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր պայմաններ: Ունքերի ձեւը որոշելիս, պետք է առաջնորդվել ըստ աչքերի դիրքի. իդեալական է համարվում այն տարբերակը, երբ աչքերի միջեւ եղած հեռավորությունը 3 սմ է: Եթե ունքերն ի սկզբանե նոսր են, ապա դրանք հարկավոր է ներկել ունքերի համար նախատեսված կոշտ միջուկով մատիտով: Ունքերի գույնը պետք է մազերի գույնից 1 տոն բաց լինի: Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել սեւ մատիտ, ավելի լավ է նախապատվությունը տալ մուգ շագանակագույնին: Ունքերը պետք չէ հավասար ներկել, ավելի լավ է մանր գծիկներ անել` ասես մազեր ես նկարում:

Ունքերի ձեւը հաճախ փոփոխվում է` կախված նորաձեւության պահանջներից` տատանվելով հաստից բարակի, մուգ գույներից բաց գույների եւ այլն: Սակայն պետք չէ կուրորեն հետեւել նորաձեւության թելադրանքին, քանի որ ունքերը պետք է բնական տեսք ունենան եւ հ
ամապատասխանեն դեմքի ձեւին:
Փոքր աչքերն ավելի մեծ կթվան, եթե ունքերի գիծը մատիտի օգնությամբ երկարացվի, իսկ դրանց միջեւ ընկած տարածությունը մեծացվի` քթարմատի մոտ աճող ունքերը հեռացնելու միջոցով:

sweet L
2011-03-20 16:59:46Rima555
2011-03-20 17:05:49GAYUSH...
2011-03-20 17:16:54Nare
2011-03-20 18:30:454frms
2011-03-20 19:28:53KAR
2011-03-20 21:00:17ԳԱՅՈՒՇ
2011-04-01 16:21:06