Copy SMS

Եգիպտական բուրգերի գաղտնիքը.....

Եգիպտական բուրգերի գաղտնիքը..... - Ժամանակի ու տարածության սահմանը հատած աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի` եգիպտական բուրգերի խորհրդավոր գաղտնիքը գուցե եւ բացահայտվի:
Գիտնականներն անընդհատ փորձում են պարզել ու բացահայտել` ինչպես են հին եգիպտացիները կառուցել իրենց հսկայական բուրգերը. չէ՞ որ այն ժամանակների ճարտարապետությունն այդչափ մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ աշխատանքի հնարավորություն չէր տալիս:
Այնքան էլ հեշտ չէ հասկանալ, թե չունենալով տեխնիկական միջոցներ ու համապատասխան սարքավորումներ` ինչպես էր հնարավոր ստեղծել ճարտարապետական գլուխգործոց:
Ու եթե բուրգերը` որպես փաստացի ապացույցներ, մինչ օրս գոյություն չունենային, գուցե եւ դրանց մասին պատմությունները ֆանտաստիկ գրականության շարքը դասվեին:
Բայց փաստն աշխարհում ամենահամառ երեւույթն է:
Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը շարունակում է մնալ գիտնականների ուսումնասիրությունների ամենախորհրդավոր առարկան:
Գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում է` ինչպես են եգիպտացիները որոշել, թե որտեղ տեղադրեն հսկայական քարե սալիկները, եւ ինչպես է գլխավոր ճարտարապետն այդչափ ճշգրիտ ու մշակված գծագրեր կազմել ու փոխանցել շինարարներին:
Գիտության ու տեխնիկայի նորվեգական ինստիտուտի ճարտարապետ Օլե Բրինը (Ole Bryn) եգիպտական բուրգերի գաղտնիքի բացահայտման նոր ճանապարհներ է առաջարկել:
Պարզվում է` այդ գաղափարը նրա գլխում ծագել է Քեոփսի բուրգի ուսումնասիրությունների ընթացքում:
Այդ շինությունը, ինչպես հայտնի է, բաղկացած է 2.3 միլիոն քարե աղյուսներից, որոնք միասին կշռում են մոտ 7 միլիոն տոննա: Ավելի քան 3000 տարիների ընթացքում «ամենաբարձր» տիտղոսը պատկանում էր հենց այդ շինությանը (146.6 մ):
Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը դրա ուռուցիկ պատերն են:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ ճարտարապետական կառույցի «գծագրի» ամենակարեւոր հատվածը բուրգի գագաթն է, Օլե Բրինը փորձել է եգիպտական «չափորոշիչներով» վերականգնել գծագիրը` չդիմելով բարձրագույն մաթեմատիկական հաշվարկների:
Նորվեգացի գիտնականի հավաստմամբ` չափազանց բարդ կառույցի շինարարական գաղտնիքն իրականում ավելի քան պարզ է. եգիպտացիները պարզապես ստեղծել են շինության, այսպես կոչված, «կոտրող ցանց» (разбивочную сетку), ինչը, ի դեպ, այսօր լայնորեն կիրառվում է շինարարության մեջ:
Այդ «ցանցի» էությունը հետեւյալն է. ընտրվում է որոշակի կենտրոն, դրանից դուրս են գալիս որոշակի առանցքներ, ու բարդ, բայց համաչափ կառույցի շինարարության համար պահանջվում է պարզապես ճշգրտորեն պահպանել ու հետեւել աղյուսների միջեւ ընկած հեռավորությանը:
Բրինը ցույց է տալիս, որ եգիպտացիների բոլոր հաշվարկների հիմքում 7 թիվն է: Այս թվից օգտվելը բավականին հեշտ էր, քանի որ բուրգի գծագիրը պատկերելու եւ ճիշտ ծավալները պահելու համար բավական էր ափով չափել դաստակը:
Գիտնականը համոզված է, որ եգիպտացիները նախապես մշակում էին գծագրեր, որոնք էլ ցանկացած բուրգ, թեկուզ ոչ շատ արագ, բայց չափազանց ճշգրիտ կառուցելու հնարավորություն էին տալիս:
Ենթադրվում է, որ Քեոփսի բուրգի շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 2560 թ-ին, եւ կառուցվել է 20 տարվա ընթացքում: Դրա կառուցման համար պահանջվող քարերը բերել են Նեղոսի արեւելյան կողմից:
Բուրգը կառուցելու համար պահանջվել է 2.5 տոննա կշիռ ունեցող 2.3 միլիոն քարե աղյուսներ:
Բուրգին վերաբերող հետաքրքիր փաստեր շատ կան:
Նախապես 146 մ բարձրություն ունեցած գագաթի երկարությունը ներկայումս 137 մ է դարձել:
Հնագույն աղբյուրների համաձայն` Քեոփսի բուրգի ճարտարապետը եղել է նրա զարմիկ Քեմիունը, ով նաեւ «բոլոր շինարարությունների փարավոն» տիտղոսն էր կրում:
Որքան էլ համոզիչ ու ճշմարտացի են թվում գիտնականների ուսումնասիրությունները, ենթադրություններն ու հաշվարկները, միեւնույնն է, եգիպտական բուրգերը եւ մասնավորապես Քեոփսի բուրգը շարունակում են մնալ մարդկության համար ամենախորհրդավոր ու ամենաառեղծվածային գաղտնիքներից մեկը:
Եգիպտական բուրգերի գաղտնիքը..... - չգիտեմ ինչքանով է ճիշտ բայց այսօր դասախոսս ասեց որ այսպիսի  բուրգ հայտնաբերել են որևէ օվկիանոսի կամ ծովի տակ,,,հետազոտությունները ցույց են տվել որ որ այդ բուրգը կապի մեջ է Մարս մոլորակի հետ....այժմ հետազոտում են նաև եգիպտական բուրգերը .......գիտնականների կարծիքով եգիպտական բուրգերը նույնպես կապի մեջ են Մարսի հետ.............ասեմ որ սա հաստատ չի ուղակի ինձ շատ հետաքրքրեց որոշեցի ձեզ նույնպես տեղեկացնեմ......Եգիպտական բուրգերի գաղտնիքը..... -
33

38

15519

  • Daddy's little girl
    2011-03-22 18:58:34
    :bravo: :bravo: :bravo: :bravo: :bravo: Շատ հետաքրքիր էր շնորհակալություն,,,, :ogo: :ogo: :ogo: :ogo:
    • GAYUSH...
      2011-03-22 18:59:27
      մերսի :caxik: :caxik: :caxik:
  • Աստղ
    2011-03-22 19:09:51
    Շատ հետաքրքիր էր Գայուշ ջան :bravo: ես հաղորդումով նայում էի, որ ինքնաթիռներ են փորձարկել բուրգերի գլխավերեւում ու էլի ուրիշ տեղեր, նկատել են որ ժամային տարբերություններ կան, հետ ու առաջ են ընկել... :delaveli: ասում են էներգիա ա դուրս գալիս բուգերից... :over: մեկ էլ Քեոփսի մասին, որ ուզեցելա իրա մարմինը հավերժ փակի տակ մնա, բայց էլի հանցագործները ներխուժել են, թալանել...մարմինն էլ առանց հետքերի կորելա... :txur:
    • GAYUSH...
      2011-03-22 19:33:25
      շատ մերսի հետաքրքիր տեղեկության համար :caxik:
  • TatevCr7
    2011-03-22 19:12:10
    Հաաա էտ ես էլ էի լսել, մի բան էլ եմ լսել, որ Չինաստանում էլ ինչ-որ բուրգեր են հատնաբերել, սրանցից մի քանի անգամ մեծ ու որ էտ բուրգերց ուղիղ գծեր ես տանում բոլորը հատվում ու ցույց են տալիս Գրենլանդիայի ուղղությունը... սա էլ հաստատ չգիտեմ, հաստատ մենակ են գիտեմ, որ հեռվից նայում ես բուրգերին քեզ թվումա դե հա մի քանի հատ աղյուսա էլի իրար են կպցրել, բայց որ մոտենում իրանց մեծությունը տեսնում ես :over: :over: :over: :over: :over: Ամեն մի քարի լայնությունը համարյա իմ բոյին էր :over: :over: :over:
    • GAYUSH...
      2011-03-22 19:34:53
      անկեղծ ասած գիտեմ որ շաաաաաատ մեծ են ,,բայց երբեք չեմ պատկերացրել.....մերսիիիիիիի
      • TatevCr7
        2011-03-22 20:16:19
        եթե հնարավոր լիներ մի 2 հատ նկար ցույց կտայի կտենայռ թե ինչ ահռելի են :delaveli: :delaveli: :delaveli:
      • GAYUSH...
        2011-03-22 20:52:15
        ուզում եմ :lacumem: :lacumem: :lacumem: :caxik:
      • TatevCr7
        2011-03-22 21:12:06
        ինչ անեմ? :smile:
      • GAYUSH...
        2011-03-23 13:50:05
        :lacumem: :lacumem: որ մի բան :smile: :smile: բայց ես մինչև Եգիպտոսում և Վենետիկում չլինեմ չեմ հանգստանա :txur:
      • TatevCr7
        2011-03-23 13:55:53
        հաաա Շաաաատ հետաքրքիրա...... ամենաշատը ինձ Տուս Ամխ Ամոնի գերեզմանն էր ապշեցրել :zarmacac: :zarmacac: :zarmacac: :zarmacac: :zarmacac:
      • GAYUSH...
        2011-03-23 14:05:51
        :caxik: :caxik: :caxik: լավ է :caxik: բայց անկեղծ ասած չհասկացա խոսքը ինչի մասին է :achkov:
      • TatevCr7
        2011-03-23 14:21:02
        Տուտ Ամխ Ամոնը 11 տարեկան փարավոն էր, ով անհայտ պատճառով մահացել էր ու նրա գերեզմանը պատրաստել եին 7 իրար մեջ դրվող դագաղնեից. Ամենամեծը երեևի մի բեռնատարի չափ էր: 6 դագաղները պատրաստված էին փայտից, իսկ վրան ամբողջը ոսկեպատ էր ձեռագործ աշխատանքներով, իսկ վերջին 7րդը ամբողջովին մաքուր ոսկի էր` 11 կգ
      • GAYUSH...
        2011-03-27 13:53:30
        լսել էի այդ Փարավոնի մասին....շատ հետաքրքիր էր...մերսի :caxik: :caxik: :caxik:
  • Rima555
    2011-03-22 19:42:08
    Շաաաաաաաաաաատ հետաքրքիր էր Գայ ջան........ :zarmacac: :zarmacac: :zarmacac:
    • GAYUSH...
      2011-03-22 20:54:12
      մերսի Ռիմ ջան :caxik:
  • Ռիփո
    2011-03-22 20:48:37
    :ogo: հետաքրքիր էր :lavna:
  • magnolia
    2011-03-22 21:02:31
    Գիզայի 3 բուրգերը, այդ թվում Քեոփսի բուրգը, անմիջական կապ ունեն ոչ թե Մարս մոլորակի այլ Օրիոն համաստեղության 3 խոշոր աստղերի հետ, կպատկերացնեք երևի, ու հենց էն ա հետաքրքիր, որ Օրիոն համաստեղությունը մի շարք գրականություններում համարվում ա վտանգավոր, և անգամ երկրի անհետացման հետ են կապում........ :demq: :demq: :demq: :demq: :demq: :demq: :demq: :demq: :demq: :demq: :demq: :demq:
    • GAYUSH...
      2011-03-22 21:05:26
      հետաքրքիր և վախենալու տեղեկություն էր :caxik: :caxik: :caxik: :txur: բայց բուրգերի հետ կապված շատ գաղտնիքներ կան և ոչ ոք հաստատ չի կարող ասել որն է ճիշտ./.......մերսի տեղեկության համար :caxik: :caxik: :caxik:
  • SYUZI
    2011-03-22 21:58:21
    Ես էլ գիտեի որ էդ բուրգերը այլմոլորակայիններն են կառուցել................
    • Աստղ
      2011-03-22 22:02:54
      :smile: :smile: Աստերիքսն ու Օբելիքսը :smile: :smile:
  • Tinga
    2011-03-22 22:30:20
    Վերջն էր.... :lavna: :lavna: :lavna:
  • Hasika
    2011-03-23 20:58:45
    :zarmacac: :zarmacac: :zarmacac: :zarmacac: :zarmacac: :zarmacac:
  • MARY
    2011-03-27 13:35:34
    ԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՄ ՏԵՍԵԼ ՄԻՀԱՏ ԲՈՒՐԳԻ ՄԱՍԻՆ ԷԻՆ ՂՈՍՈՒՄ ԵՏ ԲՈՒՐԳԸ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՋՐԻ ՏԱԿՆԱ ԱՆՑԵԼ>>>>>>ՈՒ ՉԱՓՍԵՐՈՎ ԱՎԵԼԻ ՄԵԾԱ ՔԱՆ ՄԵԶ ՀԱՅՏՆԻ ԱՄԵՆԻՑ ՄԵՑ ԲՈՒՐԳԸ
    • GAYUSH...
      2011-03-27 13:54:24
      հա ....և այդ բուրգը կապի մեջ է Մարսի հատ :caxik:
  • Կառլեն
    2011-06-08 16:26:44
    :zarmacac: Շատ հետաքրքիր է, մերսի...
    • էրիկ
      2011-07-06 23:46:53
      :zarmacac: :zarmacac: :zarmacac: :zarmacac: :lol: :nocomp: :marojni:
  • ◕‿◕ ℒARKA ◕‿◕
    2012-10-09 16:11:09
  • has1
    2013-05-24 20:06:32
    իդեպ շատ հետաքրքիր տեղեկություն էր....միքանի բան ել ես ավելացնեմ ես կավելացնեմ Թութանհամոն փարավոնի դամբառանի մասին այն հայտնաբերել է Հովարդ Կարտերը 1922 թվականին նոյեմբերի 3-ին: Թութանհամոն կարավարել է մեզանից 1500 տարի առաջ: Նշեմ որ ավելի քան 5 հազարամյակ առաջ եգիպտոսի փարավոն Ջոսերը իր հանճարեղ ճարտարապետ Իմխոթեպի հետ որոշեց մի այնպիսի կառույց ստեղծել որի նմանը չկա աշխարհում նշենք վոր այս շինարարները առաջին բուրգ կառուցողներն էին: Մի հետաքրքիր տեղեկություն եվս համաշխարային պատմության մեջ ամենաերկար կառավարող արքան դա եգիպտոսի Պեպի 2 փարավոնն էռ ով գահ է բարձրացել 6 տարեկան հասակում և կառավարել է 100 տարի:Թութանհամոնի հայրը Էխնատոնն էր նույն ինքը Ամենհոտեպ 4 : Ասում են թե Թութանհամոն մահացել է ավիովթարից դե ինչպես գիտենք նա մահացել է 19 տարեկան հասակում բայց նրա մահվան պատճառը մինչև օրս անհայտ է, վարկացնեռ կան որ նա մահացել է եռկինք բարձրանալուց իզուր չի որ Սեթի 1-ի մականունը մեղու է եղել շատերը մեղու ասելւվ հասկանում են նրա աշխատասիրությունը բայց ոչ նա ունեցել է ռազմական տեխնիկանեռ ինչը օգնել է իրեն պատերազմներում հաղթել իդեպ իրա կառուցած Ռա ասծուն նվիրված տաճարից հայտնաբերել են մի քար որի վրա պատկերվաց են ինքնաթիռ,սուզանավ,ատրճանակ ինչը վկայում է նրանց զարգացվածության մասին: Լեպսպոսը առաջինն էր ով հայտնաբերեց եգիպտոսում ավելի քան 67 բուրգ որոնցից պահպանվել են միայն 3 սակայն հետագայում Պիտրին հայտնաբերեց Ամենեմեթի բուրգը: Իսկ դուք գիտեք որ միտանի-խուրրին եղել է հայական պետություն ավելին կարող եք կարդալ համացանցում եթե ցանկանաք: Եգիպտոսի փարավոն Թութմոս 4 կինը եղել է Մոտեմոյեն ով եղել է միպանի-խուրրի թագավորի Արտատամա 1 դուստրը նա նաև եղել է Ամենհոպե 3 -ի մայրը :Ամենհոպե 3 ամուսնացել է միտանիի հաջորդ թագավոռ Սուտառանա 1 Գիլու Հեպայի հետ սակայն նրա մահից հետո Ամենհոտեպ 3 ամուսնանում է Թիա անունով մի աղջկա հետ ով ծագումով Նաիրի երկրից էր և չուներ արքայական ծագում այս ամենը մեզ հասել է Ամառանայի նամակից: Այդ նամակից հայտնի է դարձել որ փարավոնը ծեր հասակում ցանկացել է նորից ամուսնանալ այս անգամ միտանիի Տուշրատո արքայի դուստր Տադու Հեպայի հետ որը հայտնի է Նեֆերտիտի անվամբ փաստորեն Տադու Հեպան այնքան գեղեցիկ է եղել վոր հենց նա մտել է եգիպտոսի արքունիք բոլորն ասել են գեղեցկուհին եկավ և նա հայտնի է դարձել Նեֆերտիտի անվամբ սակայն շուտով մահացել է Ամենհոտեպ 3-ը և գահ է բարձրացել նրա որդի Ամենհոտեպ 4 նույն ինքը Էխնատոնը և կնության է վերցրել Նեֆերտիտին քանի որ նրանք ունեին 6 աղջիկ և տղա չունեին նրանց մահից հետո գահը անցնում է նրանց պեսաներին նախ Աեմնեխկսրին ապա Թութանհամոնին իդեպ Թութանհամոնը եղել է Ամենհոտեպ 4-ի որդին սակայն նրա մայրը աղախին է եղել այսքանը ես պատմեցի վոր հայտնի դարնա հայերի և եգիպտացիների բազմադարյան կապը; Խոսքը գնաց բուրգերի մասին ասեմ որ աշխարհի ամենամեծ բուրգը ոչ թե քեոփսի բուրգն է այլ չինաստանի Սիան քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող բուրգն է նրա բարձրությունը 300 մ է իսկ հիմքի լայնությունը 500 մ փաստորեն այն քեոփսի բուրգից որի բարձրությունը 148մ է երկու անգամ մեծ է այն հայտնաբերել է վան Սիպինը որը չինաստանի կառավարությունը քողարկում է այդ բուրգի մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի քանի որ չինաստանի կառավարությունը չի թողնում հնագետներին պեղումներ սկսեն այդ առիթով գերմանացի հնագետ Գարտվիգ Հառադորֆը հարցրել է չինացի հայտնի հնագետ Ցզյան Պային թե ինչու չինաստանի բուրգերը չեն ուսումնասիրում նա պատասխանել է ՛՛դա ապագա սերունդների գործն է՛՛ իդեպ այդ բուրգը շատ նման է չիչեն իցայի բուրգին:Բուրգեր կան նաև Մեքսիկայում որոնցից մեկը կուկուլկանի բուրգն է այն կառուցել են տոլտեկները այդ բուրգի ներսում հայտնաբերել են մի հատել բուրգ որը կառուցել են մայանները.....
  • has1
    2013-05-24 20:14:18
    երեխեք չգիտեմ ինչքանով կարողացա ձեզ այս տեղեկությունը համառոտ գրեմ բայց ինձ թվումա որ կիսով չափ հաջողվեց ձեզ իմ իմացածը հաղորդեմ առդեն մատներս ցավումա այսքան գրելուց : Ես հիմա Մեքսիկայի վերոհիշյալ բուրգերի մասին եմ կարդում խորհուրդ կտամ դուք ել կարդաք գրքի անունը <<հնդկացիական բուրգերի առեղծվածները>>գրել է Մ.Ստինգլը
  • ♫SฬαG♫
    2013-05-24 20:16:16
    լավներ ...ապրես
    • has1
      2013-05-24 20:29:49
      Մերսի
  • has1
    2013-05-24 20:23:48
  • Normal is boring
    2013-05-24 20:33:14
    Ինչպես ասւոմ են «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»:Հետաքրքիր նյութ էր...բայց միևնույն է ,իմ կարծիքով բուրգերը այդքան էլ պարզ կառուցվածք չունեն
    • Syuzi
      2013-05-25 11:30:11
      Ես քեզ հետ լիովին համամիտ եմ մինչև օրս ոչ ոք չի կարողանում պարզել բուրգերի իրական կառուցվածքը ճիշտ է վարկածներ շատ կան բայց այդ կառույցը մնում է առեղծված.......
  • anhatakanutyun
    2013-11-03 22:44:17
    լավներ
  • MMECROP11
    2014-03-29 13:02:30
    ՇԱՏ ԼԱՎ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ԵՐ....