Copy SMS

Վանա լճում Չեռնոբիլի աղետից առաջացած ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել

Վանա լճում Չեռնոբիլի աղետից առաջացած ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել - աղետ, լիճ



Թուրքիայում գիտնականները 7 տարվա հետազոտությունների արդյունքում պարզել են, որ Վանա լճի շրջակայքում  առկա են Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո առաջացած ռադիոակտիվ նյութեր։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնի է դարձել  երբ թուրք գիտնականները Վանա լճի շրջակայքից վերցրած հողանմուշները ուսումնասիրվել են Շվեյցարիայի եւ Գերմանիայի լաբորատորիաներում։
Վանի Հարյուրամյա համալսարանի երկրագիտության ամբիոնի վարիչ Սեֆեր Օրչենը հայտնել է, թե Վանա լճի շրջակայքից  վերցված հողանմուշներում հայտաբերվել են ռադիոակտիվ տարրեր։ «Մեր աշխատանքներում հայտնի է դարձել, որ այդ տարրերը 1986-ին Չեռնոբիլում տեղի ունեցած ատոմակայանի վթարի հետեւանք են»,-ասել է թուրք պրոֆերսորը։
Նշենք, որ 1986-ի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում գտնվող ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր են տարածվել։

Վանա լճում Չեռնոբիլի աղետից առաջացած ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել - աղետ, լիճ

8

0

2277