Եգիպտական բուրգերի գաղտնիքը.....

Գիտնականներն անընդհատ փորձում են պարզել ու բացահայտել` ինչպես են հին եգիպտացիները կառուցել իրենց հսկայական բուրգերը. չէ՞ որ այն ժամանակների ճարտարապետությունն այդչափ մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ աշխատանքի հնարավորություն չէր տալիս:
Այնքան էլ հեշտ չէ հասկանալ, թե չունենալով տեխնիկական միջոցներ ու համապատասխան սարքավորումներ` ինչպես էր հնարավոր ստեղծել ճարտարապետական գլուխգործոց:
Ու եթե բուրգերը` որպես փաստացի ապացույցներ, մինչ օրս գոյություն չունենային, գուցե եւ դրանց մասին պատմությունները ֆանտաստիկ գրականության շարքը դասվեին:
Բայց փաստն աշխարհում ամենահամառ երեւույթն է:
Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը շարունակում է մնալ գիտնականների ուսումնասիրությունների ամենախորհրդավոր առարկան:
Գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում է` ինչպես են եգիպտացիները որոշել, թե որտեղ տեղադրեն հսկայական քարե սալիկները, եւ ինչպես է գլխավոր ճարտարապետն այդչափ ճշգրիտ ու մշակված գծագրեր կազմել ու փոխանցել շինարարներին:
Գիտության ու տեխնիկայի նորվեգական ինստիտուտի ճարտարապետ Օլե Բրինը (Ole Bryn) եգիպտական բուրգերի գաղտնիքի բացահայտման նոր ճանապարհներ է առաջարկել:
Պարզվում է` այդ գաղափարը նրա գլխում ծագել է Քեոփսի բուրգի ուսումնասիրությունների ընթացքում:
Այդ շինությունը, ինչպես հայտնի է, բաղկացած է 2.3 միլիոն քարե աղյուսներից, որոնք միասին կշռում են մոտ 7 միլիոն տոննա: Ավելի քան 3000 տարիների ընթացքում «ամենաբարձր» տիտղոսը պատկանում էր հենց այդ շինությանը (146.6 մ):
Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը դրա ուռուցիկ պատերն են:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ ճարտարապետական կառույցի «գծագրի» ամենակարեւոր հատվածը բուրգի գագաթն է, Օլե Բրինը փորձել է եգիպտական «չափորոշիչներով» վերականգնել գծագիրը` չդիմելով բարձրագույն մաթեմատիկական հաշվարկների:
Նորվեգացի գիտնականի հավաստմամբ` չափազանց բարդ կառույցի շինարարական գաղտնիքն իրականում ավելի քան պարզ է. եգիպտացիները պարզապես ստեղծել են շինության, այսպես կոչված, «կոտրող ցանց» (разбивочную сетку), ինչը, ի դեպ, այսօր լայնորեն կիրառվում է շինարարության մեջ:
Այդ «ցանցի» էությունը հետեւյալն է. ընտրվում է որոշակի կենտրոն, դրանից դուրս են գալիս որոշակի առանցքներ, ու բարդ, բայց համաչափ կառույցի շինարարության համար պահանջվում է պարզապես ճշգրտորեն պահպանել ու հետեւել աղյուսների միջեւ ընկած հեռավորությանը:
Բրինը ցույց է տալիս, որ եգիպտացիների բոլոր հաշվարկների հիմքում 7 թիվն է: Այս թվից օգտվելը բավականին հեշտ էր, քանի որ բուրգի գծագիրը պատկերելու եւ ճիշտ ծավալները պահելու համար բավական էր ափով չափել դաստակը:
Գիտնականը համոզված է, որ եգիպտացիները նախապես մշակում էին գծագրեր, որոնք էլ ցանկացած բուրգ, թեկուզ ոչ շատ արագ, բայց չափազանց ճշգրիտ կառուցելու հնարավորություն էին տալիս:
Ենթադրվում է, որ Քեոփսի բուրգի շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 2560 թ-ին, եւ կառուցվել է 20 տարվա ընթացքում: Դրա կառուցման համար պահանջվող քարերը բերել են Նեղոսի արեւելյան կողմից:
Բուրգը կառուցելու համար պահանջվել է 2.5 տոննա կշիռ ունեցող 2.3 միլիոն քարե աղյուսներ:
Բուրգին վերաբերող հետաքրքիր փաստեր շատ կան:
Նախապես 146 մ բարձրություն ունեցած գագաթի երկարությունը ներկայումս 137 մ է դարձել:
Հնագույն աղբյուրների համաձայն` Քեոփսի բուրգի ճարտարապետը եղել է նրա զարմիկ Քեմիունը, ով նաեւ «բոլոր շինարարությունների փարավոն» տիտղոսն էր կրում:
Որքան էլ համոզիչ ու ճշմարտացի են թվում գիտնականների ուսումնասիրությունները, ենթադրություններն ու հաշվարկները, միեւնույնն է, եգիպտական բուրգերը եւ մասնավորապես Քեոփսի բուրգը շարունակում են մնալ մարդկության համար ամենախորհրդավոր ու ամենաառեղծվածային գաղտնիքներից մեկը:


Daddy's little girl
2011-03-22 18:58:34GAYUSH...
2011-03-22 18:59:27Աստղ
2011-03-22 19:09:51GAYUSH...
2011-03-22 19:33:25TatevCr7
2011-03-22 19:12:10GAYUSH...
2011-03-22 19:34:53TatevCr7
2011-03-22 20:16:19GAYUSH...
2011-03-22 20:52:15TatevCr7
2011-03-22 21:12:06GAYUSH...
2011-03-23 13:50:05TatevCr7
2011-03-23 13:55:53GAYUSH...
2011-03-23 14:05:51TatevCr7
2011-03-23 14:21:02GAYUSH...
2011-03-27 13:53:30Rima555
2011-03-22 19:42:08GAYUSH...
2011-03-22 20:54:12Ռիփո
2011-03-22 20:48:37magnolia
2011-03-22 21:02:31GAYUSH...
2011-03-22 21:05:26SYUZI
2011-03-22 21:58:21Աստղ
2011-03-22 22:02:54Tinga
2011-03-22 22:30:20Hasika
2011-03-23 20:58:45MARY
2011-03-27 13:35:34GAYUSH...
2011-03-27 13:54:24Կառլեն
2011-06-08 16:26:44էրիկ
2011-07-06 23:46:53◕‿◕ ℒARKA ◕‿◕
2012-10-09 16:11:09has1
2013-05-24 20:06:32has1
2013-05-24 20:14:18♫SฬαG♫
2013-05-24 20:16:16has1
2013-05-24 20:29:49MG\'\'
2013-05-24 20:30:25has1
2013-05-24 20:23:48Normal is boring
2013-05-24 20:33:14Syuzi
2013-05-25 11:30:11anhatakanutyun
2013-11-03 22:44:17MMECROP11
2014-03-29 13:02:30