Copy SMS

Կույրերը կարող են տեսնել լեզվով

Կույրերը կարող են տեսնել լեզվով   - լեզու, բժշկություն, կույրԱմերիկյան ընկերություններից մեկը լեզվով տեսնելու սարք է պատրաստել: «Մեդպորտալ.ռու» կայքը` վկայակոչելով Ֆոքս նյուսին, նշում է, որ սարքը կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար է:Բրայան Պորտ անվանված սարքը կազմված է ակնոցի տեսք ունեցող ոչ մեծ թվային տեսախցիկից` բջջային հեռախոսի չափի, որը տեղադրվում է լեզվի վրա:


Ազդանշանը տեսախցիկից էլեկտրոնային իմպուլսի է վերածվում և 144 էլեկտրոդների միջոցով հաղորդվում է մայր սարքին: Թույլ, բայց զգալի հոսանքը լեզվի վրա նկարում է այն առարկաների տեսքը, որոնք տեսախցիկն է ֆիքսել: Մարդը դա ընկալում է որպես թեթև ծակոցներ լեզվի համապատասխան մասերում:
Ուղեղը, որը բավական ճկուն է և ադապտացվելու մեծ հնարավորություն ունի, արագ «սովորում է» ընկալել լեզվից եկած ինֆորմացիան` որպես յուրահատուկ վիզուալ պատկերներ:
Կույր կամավորները, այդ թվում Էրիկ Վայհենմայերը` առաջին կույր լեռնագնացը, ով հաղթահարել է Էվերեստի բարձունքը, օգտագործելով սարքը, սովորել են դրա օգնությամբ կողմնորոշվել տարածության մեջ, սնվել և անգամ տարբերակել տառերն ու թվերը:
Սպասվում է, որ սարքի օգտագործման և վաճառքի թույլտվությունն արդեն 2009-ի վերջում կլինի: Սարքն արժե շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար:
14

6

2073

  • Arsen
    2011-03-22 16:11:06
    :O :O (լավ) սև հումորա բայց պետքա գրեմ, որ այս սմայլիկի պես անեն կողքերն էլ կտեսնեն :P :)
    • GAYUSH...
      2011-03-22 16:15:28
      (ժպիտ) երևի :( բայց ինչ դաժան է կյանքը :(
  • Tinga
    2011-03-22 17:49:52
    10 հազար ԱՄՆ դոլարի եղածը ինչա..... (ուրախ) դե լավ էլի..գոնե մի քիչ էժան բան մտածեին.... (ժպիտ) (ժպիտ)
  • Daddy's little girl
    2011-03-22 19:06:57
    Այ քեզ բաաաաաաաաան
  • Rima555
    2011-03-22 21:28:33
    Հեսա տեղնիկան էնքանա զարգանալու, որ արդեն Skype-ով խոսալուց մարդիկ իրար կարողանան դիպչել..... ]:) ]:) ]:) ]:) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Hasika
    2011-03-22 21:33:13
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)