Copy SMS

Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում

Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում - Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում -
Աշոտը մեկն է այն երիտասարդներից, որոնց «բախտ է վիճակվել» ապրել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում: Ծնողների կողմից հրաժարված և մանկատանը մեծացած Աշոտին 8 տարեկանում տեղափոխել են գիշերօթիկ, որտեղից էլ՝ ուսումնարան: Թե՛ գիշերօթիկի, թե՛ ուսումնարանի մասին խոսելիս Աշոտը դժոխային օրերն է մտաբերում. «Այն, ինչ վերջին շրջանում բացահայտվեց ու ներկայացվեց այդ գիշերօթիկի մասին, ընդամենը մի փոքր մասն է,- ասում է նա ու պատմում, թե ինչպես էին, օրինակ,  դասատուները ստիպում տարիքով ավելի մեծ երեխաներին ճնշել փոքրերին: Կամ ինչպես էր  դասատուն մտնում դասասենյակ, երեխաներին ստիպում, որ ձայն չհանեն, մինչև դասաժամը ավարտվի, և ինքը  հեռանա՝ առանց որևէ բան սովորեցնելու, կամ ինչպես էին ուսուցիչները հավաքվում սուրճ խմելու և դպրոցի մեծ աղջիկներից մեկին հանձնարարում, որ իրենց «նայի»:
Աշոտն ասում է, որ երբ «Զատիկ» մանկատան երեխաներին պատմել է իրենց գիշերօթիկի «օրենքների» մասին, իրեն չեն հավատացել, ծիծաղել են իր վրա: «Երբ մեր էրեխեքը գրքերում, պլակատներում նկարած  ուտելիք էին տեսնում, էդ նկարը իրա չափով կտրում էին և ուտում՝ պատկերացնելով, թե էդ ուտելիքն են ուտում,- պատմում է նա,- սովի տարիներից դա մնաց, երբ ամեն աշխատող դպրոցի սնունդը մի քիչ-մի քիչ տանում էր իր տուն, իսկ էրեխեքին բան չէր մնում»:
Աշոտն ասում է, որ շատ երեխաներ դրանից հետո այլևս չէին կարողանում կշտանալ, որքան էլ ուտեին, սովը մնացել էր մեջները: «Մեր գիշերօթիկում սենց բան էլ կար. երբ ինչ-որ միջոցառում էր լինում, մարդիկ էին գալիս, երեխաներին ինչ-որ բաներ բերում, դասատուն մեծերին սովորեցնում էր, որ մեր ձեռքից վերցնեն, իրենց տան»,-պատմում է նա:
Աշոտը կարծում է, որ սխալ էր նաև թերզարգացածներին ու նորմալ երեխաներին նույն դպրոցում պահելը. «Նորմալ էրեխեքն էնտեղ ժամանակի ընթացքում ձեռք էին բերում հակումներ, որոնք ունեին թերզարգացած էրեխեքը»: Աշոտի կարծիքով, եթե կառավարությունն ուզում է ինչ-որ բան փոխել այդ գիշերօթիկում,ապա  պետք է նախ դասատուների մեծ մասին հեռացնի, հետո փոխի ողջ համակարգը. «Հիմա էնտեղ էլի շարունակում են աշխատել մարդիկ, որ ավելի բեթար բաներ են արել, բայց նրանց արարքները քողի տակ են մնացել»:
Նույնն էլ ուսումնարանը: Երբ մի խումբ երեխաների գիշերօթիկից տեղափոխում են ուսումնարան, նրանք հասկանում են, որ այնտեղ նույնն է, ինչ  գիշերօթիկում, և որոշում են մի քանի հոգով փախչել՝ գերադասելով փողոցը: «Սկզբում մոտ երեսուն փողոցային երեխաներով՝ աղջիկ-տղա, ապրում էինք Նուբարաշենի ձորում՝ մի լքված կիսաքանդ շենքի մեջ, որը հազիվ մի փոքր սենյակի չափ լիներ,- պատմում է Աշոտը,- հենց էդ ժամանակ էլ մի կոնվենցիա հռչակեցինք. Երևանը բաժանեցինք տարածքների, և ամեն մեկին մի տարածք տվեցինք՝ փող մուրալու համար: Ինձ բաժին հասավ Էրեբունու տարածքը»:
Խումբն ուներ իր հստակ օրենքները. օրինակ` ոչ ոք իրավունք չուներ, առանց զգուշացնելու, մտնել ուրիշի տարածք, պետք է նախապես ասեր, որ այսինչ օրը այդ տարածքում է լինելու՝ ուրիշ գործով: «Բայց հետո էդ օրենքը սկսեցին խախտել, վեճեր առաջացան, ու թիմը ցրվեց: Բացի այդ, ես չէի ուզում նրանց հետ ապրել, որովհետև նրանք իրենց օրվա հավաքած փողով խմիչք էին առնում, գիշերները խմում, իսկ ես չէի խմում: Իմ հավաքած փողով ես սնունդ էի առնում, երբեմն թատրոն էի գնում, հետ էի գցում, որ ձմռանը ապրեմ»:
Այդպես մոտ յոթ տարի Աշոտն ապրում է փողոցում՝ գիշերելով հիմնականում բարձրահարկ շենքերի կտուրներում: Ինչու՞ կտուրներում. նախ, որ իր անվտանգությունն ապահովի, հետո էլ, որ չվախեցնի գիշերը ուշ վերադարձող մարդկանց:
Աշոտն արդեն երեսուն տարեկան է: Մի քանի ամիս է, ինչ վարձով ապրում է Էրեբունու հանրակացարաններից մեկի մի փոքրիկ սենյակում: Ստիպված է եղել սենյակ վարձել, քանի որ տառապում է հազվադեպ հանդիպող փղախտ հիվանդությամբ: Բացի այդ հիվանդությունից, երկու հիվանդություն էլ ունի՝ տրոֆիկ խոց և նյարդային ինչ-որ հիվանդություն, որն, իր ասելով, բժիշկները չեն կարողանում հասկանալ:
Փղախտի դեպքում ոտքերն ուռչում են, դեֆորմացվում, պատվում վերքերով: Հիվանդության ախտանշաններից մեկն էլ ահավոր ծանր հոտն է, որը մարդկանց վանում է: Աշոտի հիվանդությունը ամենածայրահեղ աստիճանում է: Նա հազիվ է տեղաշարժվում ձեռնափայտի կամ անվասայլակի օգնությամբ:
«Ինձնից պոլիկլինիկաներում գումար չեն ուզում, բայց դեղերը լիարժեք չեն տալիս. հատուկ դեղեր են, թանկ արժեն, ասում են՝ չկա: Հիմա էլ բժիշկները զզվում են մոտենալ, որոշ դեղեր տալիս են , ասում՝ գնա ինքդ վերքերդ մշակի»,-ասում է նա:
Ուշ թե շուտ Աշոտը պետք է հրաժարվի ոտքերից. արդեն ծնկներից ներքև ոտքերն անզգայացել են: «Մի բժիշկ կա, ասում է՝ ինչքան կարաս դիմացի, հենց որ ոտքերդ լրիվ անզգայանան, կկտրենք»,-ասում է նա:
Ստպված է մի կերպ փողոց դուրս գալ՝ մուրացկանության: Չնայած սենյակի վարձը՝ 25 հազար  դրամը, մի քահանա է տալիս, բայց դեղորայքի և սնվելու համար գումար է պետք՝ օրը մոտ 3000 դրամ. «Օր կա, կարողանում եմ էդքան գումար հավաքել, օր էլ կա՝ չէ: Դրա համար էլ  հիվանդությունս սրվել է, ամենօրյա խնամք է պետք»,-ասում է նա:
Մի շարք կազմակերպությունների է դիմել, ասել են՝ չենք կարող օգնել: «Երբ մարդիկ ինձ փողոցում տեսնում են, ինչ ասես՝ չեն ասում` «խի՞ ես էս վիճակում դուրս եկել…», «տանը մնայիր…»: Կամ զզվում են, գլուխները թեքում ինձնից: Տրանսպորտն էլ արդեն չի վերցնում հոտի պատճառով»:
Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում - Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում - այս նյութը որ կարդացի մի պահ ատեցի բոլորին,,,,բայց հետո հասկացա որ ոչ բոլորն են մեղավոր  մեր երկրում տիրող անտարբերությանը.....խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն զզվանքը որ զգում եմ....ինչպես կարելի է այսքան անտարբեր լինել....եթե նույնիսկ չեք օգնում գոնե մի պահ մտեք այս մարդկանց դրության մեջ.....«խի՞ ես էս վիճակում դուրս եկել…», «տանը մնայիր…»: ...երբեք չեմ հասկանա և չեմ հարգի այնպիսի մարդկանց  ովքեր չեն հարգում դիմացինին......եթե գոնե 50 դրամով օգնեն հաստատ նրանց կյանքը չի կրճատվի.....Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում -
12

14

3204

  • TatevCr7
    2011-03-22 21:07:11
    Իսկապես որ, նյութը կարդալուց հետո հասկանում ես թե ինչ է իսկական դժբախտությունը. Մեկի մոտ քիթը մի քիչ ծուռա լինում մտածումա իրենից դժբախտ մարդ չկա, բայց երբեք չի մտածի, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի երեխա կամ հասարակ մի մարդ առավել դժբախտ է, որ նրան օգնություն է հարկավոր :( :( ես ինքս, երբ դպրոցում էի սովորում, տուն դառնալիս ճանապարհին մի գիշերօթիկ կար, միշտ կողքով անցնելիս ուշադրությունս այլ կողմ էի շեղում, որ չլսեմ այնտեղից եկող գոռոցներն ու ճչոցները, որ չտեսնեմ, թե ինչպես է 7-8 տարեկան տղան դրսում շոր թափ տալիս, կամ ավել անում :( :'(
    • GAYUSH...
      2011-03-22 21:12:50
      :'( :'( համաձայն եմ,,,,,,գիտես այդ երեխաներին ուղակի ջերմ վերաբերմունք է պետք և դրանից նրանք գոնե մի քանի ժամ երջանիկ են զգում....
    • Alina
      2011-03-23 00:48:36
      Բայց այդ նույն Աշոտը, ինքս եմ հեռուստացույցով տեսել, թե ինչպես էր շատ ջերմ երախտիքի խոսքեր ասում նույն այդ դպրոցի, անձնակազմի, տնօրինության մասին: Երևի պարտադրել էին հա? Դե բավական է, բոլորդ կեղծ բարեպաշտներ ու բարեգործներ եք դարձել, հոդվածներ եք գրում, վերամբարձ խոսքեր եք ասում ու հետո անմիջապես պոչներդ քաշում, ձեր բները մտնում: Երևի եկեղեցին էլ, որ ապաստանել էր այդ նույն երախտամոռ Աշոտին, բռնանում էր իր նկատմամբ հա, որ թալանեց, եկեղեցու փողերը տարավ, բանտ նստեց: Սուտ է, օձը տաքացնողին է կծում, ու ոչ ոք հենց էնպես ոչ մի հիվանդություն չի վաստակում: Ամեն ոք պատասխան է տալիս իր արածների համար: Հենց այդ նույն սովի ու ցրտի տարիներին, երբ բոլորս հացի կարոտ էինք, այդ նույն դպրոցի երեխաները, կուշտ էին ու տաքության մեջ, որովհետև իսկապես հոգատար մարդկանցով էին շրջապատված, այլ ոչ թե պատվեր կատարողներով ու վայ-վույ անողներով:
      • GAYUSH...
        2011-03-23 13:47:38
        իրոք??????????ես դրա մասին չէի լսել....նա գողություն է արել (վայքո) :(
  • Daddy's little girl
    2011-03-22 21:43:32
    Ցավալի ա գիտեք ամեն անգամ մտածում ես ինչով օգնես բայց ինչ կարաս անես,վաաաաաաաաաաաաաաաաաաալ էտ երեխեքի ծնողներն :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Աստղ
    2011-03-22 21:48:06
    (ախ) (վայքո) Սարսափելիա..... (:| ակամայից «երգ հալածյալի համար» ֆիլմը հիշեցի.....ուղղակի նա մի դար առաջվա պատմությունա....իսկ հիմա որ դարնա... :( :( :( :( :( :(
  • KAR
    2011-03-22 22:04:10
    Անհավատալի է
  • 4frms
    2011-03-22 22:09:21
    Պուշկիննա ասել,ես արդեն 2 տարիյա սաղից զզվում եմ իրանց անտարբերության ու մենակ իրանց մասին մտածելու պատճառով,արդեն չեմ զարմանում սենց բաներից :(
  • Arpi
    2011-03-22 22:33:47
    Խոսքեր չունեմ ... ուղղակի ուղեղիդ մեջ չի տեղավորվում ... (դեմք) (ախ) :(
  • Tinga
    2011-03-22 22:43:04
    :( :( :'( :'(
  • Arm-Xcho
    2011-03-23 00:04:57
    (վատ) (վատ) (վատ) :( :@ :@
  • Ruzi Messi
    2011-03-23 11:58:48
    Խոսքերն ավելորդ են..... :'(
  • Անի Գասպարյան
    2011-03-30 14:33:44
    Հարգելի GAYUSH... նախ որ նյութը copy paste եք անում, նեղություն քաշեք, նշեք հեղինակի կամ լրատվամիջոցի անունը (ես այս նյութի հեղինակն եմ): Ինչ վերաբերում է Աշոտի «գողությանը», ապա այո, նման դեպք եղել է, սակայն մեր եղեկեցին, որը ներողամտություն է պահանջում, չի հետևում իր իսկ պատգամին ու չի ներում Աշոտին: Ընդհակառակը, ամեն ամիսն նրա չնչին թոշակից գումար է պահում: Ես չեմ արդարացնում գողությունը, ոչ մի դեպքում, սակայն ուզում եմ նշել, որ նա գողացած փողով մի շարք բարեգործություններ է կատարել՝ իր պես անօթևան ու վատ վիճակում գտնվող մարդկանց:Ճիշտ է, ես չեմ գրել այդ դեպքի մասին՝ Աշոտի խնդրանքով, բայց եթե գրեի, հաստատ եկեղեցու սպասավորներն ավելի վատ դերում կհայտնվեին: Մի խոսքով, եթե ուզում եք, կարդացեք Աշոտի մասին նյութը մեր կայքում՝ հետևյալ լինքով՝ http://ankakh.com/2011/03/102708/ Եվ եթե ուզենաք օգնել նրան, կարդացեք նաև մեկնաբանությունները...
    • GAYUSH...
      2011-03-30 14:45:25
      Անի Գասպարյան ասեմ որ որտեղից ես այս նյութը copy եմ արել այնտեղ ձեր անունը գրած չէր ....եթե լիներ ես կգրեի..... անկեղծ ասած նյութը երբ կարդացի շատ վատ զգացի որ....բայց չեմ հասկանում եթե նույնիսկ գողություն է արել .....բարեգործության նպատակով .....պետք է եկեղեցուց գողություն աներ???????????......