Մահացող աստղ

«Հաբլ» տիեզերական աստղադիտակը լուսանկարել է NGC 6210 մոլորակային ամպամածությունը, այսինքն գազային այն ամպերը, որոնք արձակել է մահացող աստղը:
NGC 6210 օբյեկտը գտնվում է Հերկուլեսի համաստեղությունում և Երկրից հեռու է 6,5 հազար լուսատարի: Սարքավորման օպտիկան հնարավորություն է տվել աստղագետներին ստանալ ամպամածության ներսի առավել մանրակրկիտ պատկերները:
Մոլորակային ամպամածությունները առաջանում են , երբ Արեգակի նման աստղերը հասնում են իրենց կյանքի վերջնական փուլին: Գազային շերտերը արձակելուց հետո, այդպիսի լուսատուները հաճախ վերածվում են սպիտակ գաճաճների, որը որ առկա է NGC 6210 ամպամածության կենտրոնական հատվածում:
Հիմնականում մոլորակային ամպամածությունները ունենում են կլորավուն ուրվագիծ, սակայն որոշ դեպքերում դրանց տեսքը շատ արտասովոր է լինում: Օրինակ, վերջերս աստղագետներին հաջողվել էր լուսանկարել մոլորակային ամպամածություններ, որոնք հիշեցնում էին մեռնող թռչնի և հսկա երկուսի:
KAR
2011-03-23 18:58:40KAR
2011-03-23 19:54:53