Copy SMS

Զուգադիպություններ....

Կյանքում պատահում են դեպքեր, որոնց դժվար է հավատալը, բայց ....
Սա իմ առաջին պոստն է, հույս ունեմ` կհավանեք...

  • Անցած դարի 30-ական թթ.  Դետրոյտի բնակիչ Ջոսեֆ Ֆիգլոկը քայլում էր փողոցում և հանկարծ բազմահարկ տան պատուհանից նրա վրա է ընկնում ... մի տարեկան երեխա: Պարզվում է, մոռացկոտ ու անզգույշ մայրիկը մոռացել էր պատուհանը փակել, իսկ հետաքրքրասեր փոքրիկը արդյունքում հայտնվում է Ֆիգլոկի մոտ: Հրաշք է, իհարկե: Բայց  ի՞նչ անվանել մեկ տարի հետո կատարվածը: Ջոսեֆը քայլում էր և հանկարծ նրա վրա է ընկնում նույն երեխան!!!...

  • Հենրի Զիգլանդը համոզված էր, որ կարողացել է խաբել ճակատագրին: 1883թ. նա խզում է հարաբերությունները ընկերուհու հետ, ով չի կարողանում դիմանալ բաժանմանը և ինքնասպան է լինում: Աղջկա եղբայրը վշտից կատաղած կրակում է Հենրիի վրա և , մտածելով` սպանել է նրան, ինքնասպան է լինում:Բայց Հենրին կենդանի է մնում. գնդակը միայն քերծել էր նրա դեմքը և խրվել ծառի մեջ: Տարիներ հետո Հենրին որոշում է կտրել ծառը, բայց ծառաբունը հաստ է լինում: Որոշում է պայթեցնել այն: Պայթյունից գնդակը դուրս է գալիս ծառից և խրվում Հենրիի գլուխը և սպանում նրան….

  • Այս պատմությունը երկվորյակների մասին է Օհայո նահանգից: Նրանց ծնողները մահացել են, երբ նրանք մի քանի շաբաթական էին: Նրանց որդեգրում են տարբեր ընտանիքներ և սկսվում են զուգադիպությունները: Նախ` նրանց նույն անունն են տալիս` Ջոել: Նրանք նույն կրթությունն են ստանում` իրավաբանական, ամուսնանում են Լինդա անունով կանանց հետ, երկուսն էլ տղա են ունենում, անվանում նրանց Ջեյմս Ալան: Հետո երկուսն ել բաժանվում են իրենց կանանցից և ամուսնանում 2-րդ անգամ: Այս անգամ նույնպես նրանց կանանց անունը նույնն էր: Ամեն մեկն ունենում է  Թոյ անունով շուն….Կարելի է անվերջ շարունակել…

  • Երկվորյակներ Արթուր և Ջոն Մաուֆորտները ապրել են միմյանցից 80 մղոն հեռու: 1975թ. մայիսի 22-ի երեկոյան եղբայրները սրտի սուր ցավ են զգացել:       Նրանց ընտանիքները, որ չգիտեին ինչ է կատարվում իրենց բարեկամների տանը, միաժամանակ եղբայրներին տանում են հիվանդանոց: Նույն ժամին եղբայրները մահանում են սրտի նոպայից:

  • Էդգար Պոյի պատմվածքներից մեկում խորտակվող նավից փրկված մի քանի մարդ երկար ժամանակ օվկիանոսում մնալով սովից դրդված սպանում և ուտում են իրենցից մեկին` Ռիչարդ Փարքեր անունով յունգային: Մի քանի տարի հետո այս պատմությունը կրկնվում է նույնությամբ իրականում: Ցնցողն այն է, որ համընկնում է նավաստու անուն-ազգանունը: Նրանցից ոչ ոք չէր էլ լսել Պոյի պատմվածքի մասին:

  • 19-րդ դարի ավստրիացի նկարիչ Joseph Aignerը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Բոլոր փորձերի ժամանակ նրան փրկել է միևնույն հոգևորականը, որ ամեն անգամ նրա մոտ է հայտնվել անհասկանալի ձևով: Իսկ երբ նկարիչը մահացել է, պատարագ մատուցողը նույն հոգևորականն է եղել:

  • Հայտնի գրող Մարկ Տվենը ծնվել է 1835թ.: Այս թվականին երկրի կողքով անցել է Հալլի գիսավորը: Գրողը մահացել է 1910թ., երբ գիսավորը նորից է անցել երկրի կողքով: Տվենը կանխագուշակել է իր մահը .«Հալլիի հետ եկել եմ աշխարհ, նրա հետ էլ կհեռանամ մյուս տարի»:

  • 1898թ. ամերիկացի գրող Մորգան Ռոբերտսոնը գրել է «Անդունդ» վեպը, որում նկարագրել է աշխարհի ամենահզոր նավի` «Տիտանի» կործանումը, որը բախվում է այսբերգին:  Բառացիորեն նույն բանը կրկնվում է Տիտանիկի հետ:

  • Երբ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VI երեխա էր, երկրի լավագույն աստղագետը նրան զգուշացնում է, որ ամեն ամսվա 21ը նրա համար չարագուշակ է: Արքան այդ օրերին ոչ մի կրևոր բան չէր նշանակում, բայց դա չօգնեց: 1791թ. հունիսի 21-ին նրան և կնոջը ձերբակալեցին, 1793թ.-ի հունվարի 21-ին թագավորին գլխատեցին:

36

19

3224

  • NONA
    2011-03-25 11:50:46
    Շատ հետաքրքիր պոստ էր,մինչև վերջ կլանված կարդացի (խոնարհվել) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ANNY
      2011-03-25 11:56:36
      Շաատ շնորհակալ եմ: (ծաղիկ) (ծաղիկ)
  • arm24arm
    2011-03-25 11:59:32
    շատ հետաքրքիր պոստ էր,ինձ շատ դուր եկավ,շհնորհավորում եմ ANNY ջան (բռավո) (ծաղիկ) (լավ)
    • ANNY
      2011-03-25 12:20:09
      շատ-շատ շնորհակալություն :) :)
  • Chanel
    2011-03-25 12:03:00
    (:| այ քեզ բաաաան...շատ դուրս եկավ... (լավ) .առաջին կետի երեխան երկնքից ընկած պարգև էր (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (լավ)
  • I am a REAL fan of MADRID
    2011-03-25 12:59:54
    Շատ լավ պոստ էր . : (լավ) (լավ) (լավ) > Շնորհավոր առաջին պոստտ (գինի) (գինի) (գինի) (ծաղիկ)
  • Sona
    2011-03-25 13:11:55
    Շաաաաաաաաաատ լավն էր......Շնորհավոր առաջին պոստտ.... (լավ) (լավ) (լավ)
  • GAYUSH...
    2011-03-25 13:18:16
    ANNY ջան շնորհավորում եմ առաջին պոստդ.....շատ հետաքրքիր տեղեկություններ էին ..մեծ հետաքրքրությամբ կարդացի...ԲՐԱՎՈ (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • TatevCr7
    2011-03-25 13:34:23
    Ես մի տեսակ այս ամենին թերահավատորեն եմ մոտենում, անկեղծ ասած չեմ հավատում.... (:| (:| (:| Բայց համենայն դեպս շաաատ հետաքրքիր պոստ էր, շնորհավորում եմ առաջին գրառումդ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
  • ANNY
    2011-03-25 13:56:40
    մերսիներ շաաատ (ծաղիկ) ուրախ եմ, որ հավանել եք
  • Arsen
    2011-03-25 14:11:04
    Շատ հետաքրքիր թեմա էիր ընտրել, մի քանիսը ծանոթ էին, իսկ երվորյակների պատմությունները միշտ զարմացնում են, շշմելու բան ա :O (լավ) (լավ) (լավ) Շնորհավորում եմ Շատ լավ պոստ էր!!! (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • SYUZI
    2011-03-25 14:45:27
    Շաաաաաաաաաաատ լավ պոստ էր.................
  • charliz
    2011-03-25 15:00:17
    շատ հետաքրքրիր էր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Աստղ
    2011-03-25 15:47:03
    (ախ) շատ հետաքրքիր էր (ժպիտ) ապրես (ժպիտ) շնորհավոր առաջին պոստդ (ժպիտ) (ժպիտ) (բռավո)
  • Narinka
    2011-03-25 16:12:08
    Շաաաաաաաաաաաաաաաաատ հետաքրքիր էր ամեն մի պատմությունը, ճիշտն ասած ես հավատում են զուգադիպություններին :O :O :O
  • Alina
    2011-03-25 17:26:09
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Christine
    2011-03-25 17:26:48
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Tinga
    2011-03-25 21:35:33
    Շնորհավոր ANNY ջան.... (բռավո) (բռավո) (բռավո) Շատ հետաքրքիր էր... (լավ) (լավ)
  • SEVAK
    2011-03-26 16:35:40
    :O :O :O :O