92-այա ամերիկուհին գնդակոծել Է հարեւանի տունն այն բանից հետո, երբ նա հրաժարվել Է համբուրել իրեն

Մերժված կնոջ ցասումից ավելի ահավոր ոչինչ չկա: Անցած երեքշաբթի օրն այս պնդման իրավացիությունն իր վրա զգացել Է Ֆլորիդայի նահանգի 53-ամյա բնակիչ Դուայթ Բեթները: Օրերս նա հրաժարվել Էր համբուրել իր մոտ եկած 92-ամյա հարեւանուհուն՝ Հելեն Ստոդինգերին: Վերադառնալով տուն՝ տիկինը հանել Է 38-րդ տրամաչափի կիսաավտոմատ ատրճանակը եւ մի քանի անգամ կրակել այն տղամարդու տան ուղղությամբ, որը, տիկիոջ խոսքով, իրեն հոգեկան ցնցման Է հասցրել:
Բեթներն իր կանչով ժամանած ոստիկաններին պատմել Է, որ հարեւանուհին այդ օրն անսպասելիորեն իրեն հյուր Է եկել: Տղամարդը նրան խնդրել Է հեռանալ, սակայն Ստոդինգերը սեթեւեթանքով պատասխանել Է, թե չի հեռանա նրա տնից՝ մինչեւ որ Բեթներն իրեն չհամբուրի: Վերջինս կտրականապես հրաժարվել Է եւ տիկնոջը խնդրել Է անմիջապես հեռնալ: Երբ ոստիկանները գնացել են Ստոդինգերի մոտ, նա չի սկսել ժխտել:
Դեռ ավելին, տարեց կինը հայտնել Է, որ ցանկացել Է ոչ թե պարզապես «կրակել» Բեթների «տան կողմն», այլ «գնդակներով մաղ սարքել նրա սիրելի ավտոմոբիլը»: Ներկայումս Ստոդինգերը ձերբակալված Է: Նրան ներկայացվել են ծանրացուցիչ հանգամանքներով հարձակման եւ բնակելի շենքի, որտեղ մարդիկ են եղել, գնդակոծման մեղադրանքներ:
TatevCr7
2011-03-24 19:48:024frms
2011-03-24 19:56:25I am a REAL fan of MADRID
2011-03-24 20:58:14HASMIK
2011-03-24 21:20:46Hasika
2011-03-24 22:47:01rozik
2011-03-24 22:58:23k!tT!k
2011-03-24 23:20:50sweet L
2011-03-24 23:27:57Աստղ
2011-03-24 23:35:00KLOR111
2011-03-25 00:07:52Hermine
2011-03-25 08:52:55Աստղ
2011-03-25 09:06:33Tinga
2011-03-25 10:05:41GAYUSH...
2011-03-25 13:11:51