Copy SMS

Վերջին հանդիպում

Գեղեցիկ արևոտ օր էր սպասվում: Գարուն էր, և արևը այնքան էլ չէր ջերմացնում: Բոլորը բողոքում էին, թե եղանակը ցուրտ է: Բայց ես դա չէի զգում, որովհետև իմ հոգին ջերմ էր, որովհետև իմ հոգում վառվում էր և դեռ երբեք մայր չէր մտել սիրո արևը: Իմ հոգում այդ արևը ծագել էր մոտ մեկ տարի առաջ: Եվ ես, բոլորի նման մտածում էի, որ այն երբեք չի մոտենա իր մայրամուտին: Բայց այդ օրը եկավ, եկավ այն ժամանակ, երբ իմ հոգու արևը գտնվում էր իր զենիթում:

… Զանգեց հեռախոսը: Նայեցի, տեսա, որ նա է զանգում: Արագ պատասխանեցի.
- Ալո~…(ուրախ ձայնով)
- Ալո, ես եմ:
- Գիտեմ որ դու ես: Ո՞նց ես, ի՞նչ ես անում:
- Գիտես, մենք պետք է հանդիպենք (սառը ձայնով ասաց նա):
- Հա, գիտեմ, ժամը 6-ին` սրճարանում (մի քիչ տարակուսած ասացի ես):
- Չէ, բեր հանդիպենք ժամը 3-ին` այգում:
- Լավ, բայց ինչի՞ համար (մի փոքր դադարից հետո):
- Կհանդիպենք, կխոսենք:
Ու նա անջատեց հեռախոսը: Ես մի պահ ուշքի չէի գալիս, չէի հասկանում, թե ինչ կատարվեց: Զանազան տարբերակներ էի մտածում, թե ինչ էր պատահել և ինչ էր պատահելու: Ժամացույցին նայեցի, քիչ ժամանակ էր մնացել մեր հերթական հանդիպմանը, որը և դարձավ վերջինը…
Նստած սպասում էի ու հանկարծ հեռվում տեսա նրան: Ուրախ ժպիտով ընդառաջ գնացի: Բայց տեսա, որ նա առաջվա իր գեղեցիկ ժպիտով չդիմավորեց ինձ: Ես ել լրջացա:
- Բարև: Ո՞նց ես:
Նորից իմ հարցը մնաց անպատասխան:
- Արի նստարանին նստենք: Ես քեզ ասելու բան ունեմ:
Ես շփոթված նայում էի նրան, չէի հասկանում, թե ինչ էր կատարվում:
- Գիտես, երբ առաջին անգամ հանդիպեցինք, ինձ թվաց, թե ես գտել եմ իմ երկրորդ կեսին: Այն կեսին, որը միակն է ամեն մարդու համար: Եվ ես մոռացա բոլոր նրանց, ովքեր քեզանից առաջ եղել էին իմ կյանքում:
- Ինչու՞ հանկարծ հիշեցիր:
- Խնդրում եմ ինձ մի ընդհատիր: Ես քեզ շատ եմ սիրել. մինչև անգամ այն ժամանակ, երբ վիճել էինք, ու թվում էր, թե էլ երբեք չենք հաշտվի: Շատ էի սիրում: Բայց հիշու՞մ ես իմ առաջին սերը:
- Հա, հիշւմ եմ, դու ինձ այդ մասին պատմեցիր այն ժամանակ, երբ դեռ նոր էինք ծանոթացել: Ու կարծես արդեն հասկանում եմ, թե ինչ ես ուզում ինձ ասել: Արի քայլենք (արցունքներս զսպելով մի կերպ արտասանեցի այդ բառերը):
Եվ մենք սկսեցինք քայլել, ու նա շարունակեց:
- Դու ինձ ճիշտ հասկացիր ու ներիր: Միշտ էլ առաջին սերը, եթե դադարում էլ է, ապա փոքրիկ կայծից անգամ մի օր կրկին կարող է գլուխ  բարձրացնել: Մի ամիս առաջ ես նորից հանդիպեցի նրան, նորից խոսեցինք, նորից զգացի, որ …
Մենք քայլում էինք դանդաղ: Ես արդեն չէի լսում, թե ինչ էր ասում նա: Միայն իմ գլխում անընդհատ այն միտքն էր, որ << առաջին սերը, եթե դադարում էլ է, ապա փոքրիկ կայծից անգամ մի օր կրկին կարող է գլուխ  բարձրացնել >>: Ես քայլում էի նրա կողքով: Ես հպարտ էի քայլում, գլուխս բարձր, նա ` չգիտեմ: Ես նայում էի առաջ, նա ` չգիտեմ: Իմ աչքերից արցունքներ էին հոսում, նրա աչքերից` չգիտեմ: Միայն գիտեմ այն, որ ես սիրում էի նրան, իսկ նա` արդեն ոչ:
Իմ հոգու արևը այդ պահին մոտեցավ իր մայրամուտին, բայց մայր չմտավ. ինչպես ասում էր նա` առաջին սերը միշտ էլ գլուխ է բարձրացնում: Երևի իմ առաջին սիրո արևն էլ սպասում էր կրկին իր արևածագին: Բայց նա այդպես էլ մնաց իր մայրամուտում և այդպես էլ գլուխ չբարձրացրեց . . .
Վերջին  հանդիպում - հանդիպում, պատմություն, վերջին
Եկավ ամառը: Արդեն եղանակը շատ շոգ էր: Հիմա էլ մարդիկ շոգ եղենակից էին բողոքում: Բայց ես չէի զգում այդ տաքությունը, քանի որ իմ հոգու սիրո արևը մայրամուտում էր և էլ չէր ջերմացնում իմ միայնակ հոգին…
Վերջին  հանդիպում - հանդիպում, պատմություն, վերջին Մի փոքրիկ դրվագ Անծանոթուհու կյանքիցՎերջին  հանդիպում - հանդիպում, պատմություն, վերջին
19

18

2937

  • asatryannune
    2011-03-29 19:42:10
    :'( :'(
  • Hasika
    2011-03-29 19:47:59
    :( :( :( :( :( :(
  • sweet L
    2011-03-29 20:40:21
    Ինչ տխուր էր :'( բայց չեմ հասկանում ինչի են բաժանվում, էս վերջերս անընդհատ լսում եմ , որ էն զույգերը բաժանվել են,հա բա լսել ես էն մեկը իրա սիրած տղուն ուրիշի հետա տեսել բաժանվել են...ահավորա...չեմ հասկանում այդքան խոստումներից հետո ոնց են կարողանում ասեն, որ քեզ էլ չեմ սիրում,,,խարզապես չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ... :'( :'( :'(
    • Manen
      2011-03-29 20:46:11
      Ասա է ,, ասա :(
  • meline_avetisyan
    2011-03-29 20:43:26
    :( :( :'( :'(
  • Rima555
    2011-03-29 20:54:47
    :'( :'( :'( :'( :'( (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • magnolia
    2011-03-29 21:17:16
    կյանքում մենք միշտ կորցնում ենք նրանց ում ՊԻՏԻ կորցնենք, իրենք փորձություններ են, որ մեզ են ուղարկվում, որ մենք սովորենք գնահատել էն միակին ում դեռ պիտի գտնենք............կյանքում պիտի սովորես զոհաբերել շատը, որ փրկես ամբողջը......... ;) ;) ;) ;) ;) ;) ;) ;) ;) ;)
  • sweet L
    2011-03-29 21:23:43
    Հա լավ միտք էր, բայց սիրես սիրես...ու մի պայծառ օր գա ու ասես չեմ սիրում ոնց որ քեզ գիտես :^) ու տենց մինչև զգաս, որ մեկին սիրում ես... բայց հաստատ մեջդ կմտածես, վայ բա որ իրան էլ չսիրեմ...հետո...չգիտեմ էլի երևի իրական սեև չկա...բոլորը սիրահարվում են...հրապուրվում...հետո ինչ որ բանում իրար չեն հասկանում ու բաժանվում են...ինչքան բարդացրեցի չէ??? (լուսնաքայլ)
  • MAR
    2011-03-29 21:55:02
    ես շատ լավեմ հասկանում այս անծանոթուհուն նմանապիտ պատմությունել հիմա իմ հետե կատարվում ցավոք սրտի եսելեմ իրան  սիրում ու ավելի շատ քան նախկինումեի սիրում
  • MAR
    2011-03-29 21:57:31
    :'( :'( :'( :'( :'( :'( :O
  • Zarulymik
    2011-03-29 23:17:07
    Ի~նչ լավն էր... :'( :'( :'(
  • Nocturnal Depression
    2011-03-30 01:51:53
    :'( :'( :'( :'( :'( :'(
  • Tinga
    2011-03-30 08:57:12
    Սիրուն էր մտքերը շատ...շատ սիրուն էին շարադրած... :( :( Մանեն ջան ապրես...
  • Narinka-92
    2011-03-30 11:08:23
    :'( :'( :'(
  • Մոնտե Քրիստո
    2011-03-30 15:59:36
    Իրոք որ, առաջին սերը երբեք չի մոռացվում, ուղղակի պետքա ժամանակին մտածել ու հենց էտ առաջին սերը չկորցնել:Իսկ հետո ուրիշին դատարկ խոստումներ տալ ու տեր չլինել խոսքերին, դա արդեն մարդու էությունից է գալիս:Խորհուրդ չեմ տա միանգամից մոռանաս նրան, սակայն մյուս անգամ համօզված եղիր, որ սիրված ես
  • Manen
    2011-03-31 20:27:45
    Ափսոս որ նմանատիպ բաներ կյանքում շաատ են լինում . . . :(
  • anyut95
    2011-03-31 21:53:52
    :( :( :( :'( :'( :'( :'(
  • Սոնա
    2011-04-15 21:22:34
    :'( :'( :'( :'(