Copy SMS

Odnoklassniki.ru կամ հայ իրականությունը 2

Odnoklassniki.ru կամ հայ իրականությունը 2 - Նույն սկզբունքով ներկայագնենք նաև տղաների հետաքրքիր կերպարներ՝

  1. լուսանկարներնում լինել ՝անպայման, պարտադիր՝ սրճարանում, անպայման երևան կադրում գարեջրի որքան հնարավոր է շատ դատարկ շշեր, ծխաքոտի տուփը, եթե ուսին դաջվածք կա դա պարտադիր պետք է երևա, անկախ այն բանից, թե այդ պահին ինչ կլիմայական պայմաններ են:

  2. Օրիգինալությունից զուրկ ստատուսների մասին ավելորդ եմ համարում խոսել, ուղղակի մի քանի տարածված օրինակներ՝ «Կյանքս քեզ շատ եմ սիրում», «դու հեռացար կոտրելով իմ դյուրագրգիռ սրտի փոքրիկ բեկորները»(չնայած վերջինիս դեպքում պարզ երևում է, որ հեղինակը կարգին սերիալի մոլի երկրպագուներից է):

  3. Անվան կողքը իհարկե պետք է խաչեր  ու սրտեր լինեն, իսկ ազգանունի փոխարեն իրենց բնակության վայրն է նշած մեզ՝ հայերիս քաջ հայտնի  -ցի վերջավորությամբ կամ որ ամենատարածվածն է անունների մեջ՝ դե իհարկե «սրտակեր տղա»:

  4. Ֆոտոալբոմների մեջ գողական աշխարհի մեծ հեղինակությունների նկարներ են և նկարներ  Ж.В.С.С հապավմամբ:

  5. Ֆորումում անպայման գրած է «իմացի որ ես ախպերդ միղտ քո մեջքին կանգնածա»:

  6. Գրելիս բոլոր բառերի վերջում բաց է թողնում լ տառը՝ օրինակ «ինչա էլէ, խի ես տենց բան արէ» ու հարց է ծագում ինչ է իրենից ներկայացնում լ տառը, որ մարդ խուսափում է գործածել այն:

  7. Ունի խմբակային նկարներ, որտեղ մոտ 25-30 մարդ են ու ինքը չի ալարում բոլորի անունները գրում է, բայց կան նաև ավելի զարգացածներ ովքեր գրում են ուղղակի՝ ախպերներով, լավերով, ախպերություն, բռատվա, ցավոք անգլերեն չգիտեն թե չէ կգրեն նաև brotherhood:

  8. Նկարներում ժպիտը բացառապես բացակայում է ու անպայման արևային ակնոցներով են, որոնք կարծես տաքցնում են երիտասարդի առանց այդ էլ շատ տառապած հոգու արտահայտությունը:

  9. Страна – Армения, Город – օրինակ՝ «@nde vorde uzem», «imacoxnyri hamar», «um petqa giti» և իհարկե «qo srtum»:

  10. Ինքը մտնում նկարներիդ հինգ է դնում, պատասխան չստանալով՝ նեղանոոմ, կարծես, խնդրել էին, որ ինքը գնահատի:

  11. Ծանոթանալիս առաջին նախադասությունն է «Բարև գեղեցկուհի, ինչպես ես» և «ծնողներդ գիտեն, որ հրեշտակ են մեծացնում», «Կներես, մի հարց կարելիա» ու ոչ երանի եթե դրական պատասխան ստանան քանի որ իրենց բառապաշարը դրանով արդեն սահմանափակվել է:

  12. Ինքը չի էլ ուզում իմանա facebook-ն ինչ է, քանի որ. «տենց ղզիկական բաները չի դզում»:

  13. Ինքը նույնիսկ չգիտի որ այս ամենը գրվել է Sulami նիկով մարդու խնդրանքով ու լրիվ իմպրովիզացիոն տարբերակ է:Odnoklassniki.ru կամ հայ իրականությունը 2 -

43

18

3501

  • mariposa
    2011-04-05 16:12:19
    (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) ]:) ]:) ]:) ]:) ]:)
  • charliz
    2011-04-05 16:15:53
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Seto Real Madrid
    2011-04-05 16:19:17
    :D :D :D :D :D :D :D :D
  • GAYUSH...
    2011-04-05 17:00:30
    սա էլ էր շատ դիպուկ,.....բոլորի հետ համաձայն եմ.... (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) վերջերս ինձ ասացին որ տղաները տխուր ստատուսներ են գրում որ աղջիկները կոմենտ գրեն և այդպես շարունակեն շփվել. և միայն ընկերական.բայց մի քանի օր հետո տղեն աղջկան ասում է որ սիրահարվել է և իր միջոցով կյանքը փոխվել է.և որոշ աղջիկներ դրան հավատում են.. :( (ժպիտ) (ժպիտ) (ոչոչ) բայց դեմք են (ժպիտ)
  • sweet L
    2011-04-05 17:01:47
    :D :D դու դեմք ես ;)
  • anyut95
    2011-04-05 19:12:16
    :D :D :D
  • Jomardyan Hayk
    2011-04-05 19:21:23
    :) :) :) :) :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Աստղ
    2011-04-05 20:24:44
    ]:) ]:) (լավ)
  • Hasika
    2011-04-05 20:31:51
    Վաաաաաաաաաաաաայ ինչ լավն էր (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
  • skyurik
    2011-04-05 20:38:55
    :D :D :D :D
  • arm24arm
    2011-04-05 20:46:25
    :D :D :D ]:) ]:) ]:) ]:)
  • Aram19
    2011-04-05 22:07:34
    Ժողովուրդ ջան ուղղակի շտապում էի ոտքի վրա 5 րոպեում գրեցի, որովհետև խոստացել էի, թե չէ եթե երկար մտածենք կետերի քանակը 100-ը կանցնի: (խփո)
  • Hermine
    2011-04-05 23:16:29
    Ժողովուրդ.... Իսկ ով չկա եդ կայքւմ????? Իմչի համար ա էս "պատերազմը" :@
    • Aram19
      2011-04-05 23:47:59
      Որովհետև ստեղ հավաքված մարդիկ մտնում են էտ կայք իրանց ծանոթների հետ խոսելու, ոչ թե ինտերնետով ամուսնանալու ու աղջիկ, առավել ևս տղա «կպցնելու» համար: Ու սա պատերազմ չի, քանի որ միակողմանի պատերազմ պատմության մեջ դեռ չի գրանցվել, սա ուղղակի հումորային էջ ա, որտեղ մարդիկ մտքեր փոխանակելու հնարավորություն ունեն:
    • Hasika
      2011-04-06 00:13:01
      Հերմինե ջան օրինակ ես չկամ..... ;) Իսկ ինչ վերաբերվումա գրածներին, ասեմ, որ բոլորը ճիշտ էին (լավ) ու մի քիչ էլ մեղմացրած տարբերակով...... :^)
      • Aram19
        2011-04-06 00:23:28
        Թասիբ եմ ասել (բռավո) O:) (ծաղիկ)
  • Լիլիթ
    2011-04-06 11:46:36
    վերջն էր :D :D :D :D
  • Rima555
    2011-04-08 01:25:22
    Ես էլ չկամ ու առհասարակ էտ կայքը չեմ սիրում.....կարծում եմ կարելի է գրանցվել, բայց մարդիկ կան որ սխալ նպատակների համար են օգտագոծում այդ կայքը...բայց հատկապես 11-րդ կետը դուրս շաաաաաաաատ եկավ..... ու ոչ երանի, եթե դրական պատասխան ստանան քանի որ իրենց բառապաշարը դրանով արդեն սահմանափակվել է: ]:) ]:) ]:) ]:) ]:) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) Շաաաաաաաաաաաաաատ լավն էին է....... (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)