Copy SMS

ՍՏՐԵՍԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՏԱՍՆՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

ՍՏՐԵՍԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՏԱՍՆՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ -
Հանրահայտ հումորիստներից մեկն ասել է . «Խոցի պատճառն այն չէ , թե ինչ եք ուտում ,այլ այն` թե ինչն է տանջում , «կրծում» ձեզ » : Եվ իրոք , եթե մի գեղեցիկ օր դուք կարողանաք թոթափել ստրեսը , անհանգստությունը , ապա անհանգստությունը , ապա կհամոզվեք ,որ ձեզ անհանգստացնող շատ հիվանդություններն էլ են վերացել:
Հոգեբանների և բժիշկների կարծիքով ` էմոցիոնալ լարվածությունը , տարածվելով մկանների վրա , հանգեցնում է գլխացավերի, մկանային ու հոդային ցավերի, օստեոխոնդրոզի և արթրոզի:
Եթե վշտացած եք , տխուր , բայց չեք կարողացել ազատություն տալ ձեր արցունքերին , ապա այդ արցունքները կարող են պատճառ դառնալ բռոնխիալ ասթմայի : Տևական նյարդային լարվածությունը պատձառ է դառնում ստամոքսային զանազան հիվանդությունների , տագնապը , ներքին վախը խախտում են սրտի նորմալ ռիթմը , զայրութը վատացնում է լյարդի և լեղապարկի աշխատանքը , հարկադրված շփումը տհաճ մարդկանց հետ առաջ է բերում քրոնիկ հարբուխ : Սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորության բացակայության , քնքշության պակասի պատճառով կարող են առաջանալ մաշկային հիվանդություններ :
Ուրեմն , հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է չմտածել տհաճ բաների մասին , հնարավորինս խուսափել անցանկալի շփումներից: Սակայն մի բան է ասելը , այլ բան ` ասածն անելը : Այսօր կյանքն այնքան արագ է ընթանում , որ շատերը չեն հասցնում նույնիսկ նկատել , թե ինչն է ազդում տրամադրության անկման վրա : Չգիտակցված բացասական զգացմունքները (հոգեբանները դրանք անվանում են դիմակավորված կամ ծպտված) , կուտակվում են ենթագիտակցության մեջ և այնտեղից «ճնշում գործում բանականության» վրա : Բացասական զգացմունքերից և դրանց առաջացրած տկարություններից ձերբազատվելու համար խորհուրդ է տրվում օգտվել էմոցիոնալ ինքնապաշպանության կոդեքսից :
ՍՏՐԵՍԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՏԱՍՆՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ -
1. Մի ամաչեք արտահայտել սեփական կարծիքը :
Հոգու խորքում տանջվելը , ինքն իրեն կրծելը վնասակար է առողջության համար: Եթե չեք կարողանում ձեր մտքերն արտահայտել բարձրաձայն , ապա վարեք օրագիր-նոթատետր :Ամերիկացի գիտնականները և բժիշկները հաստատում են , որ նման գրավոր ինքնավերլուծությունը շատ արդյունավետ , ոչ թանկ և գլխավորը ` շատ պարզ ու հասարակ միջոց է ստրսի դեմ պայքարելու համար :
2. Արձակեք «ցասման » նետեր , կատարեք մերսում :
Ափերից դուրս եկած ժամանակ հին հռոմեացիները կոտրում էին այդ պահին ձեռքն ընկած կավե ամանները, իսկ անտիկ հույները բարկացած ժամանակ գնում էին նետ ու աղեղ արձակելու :Այսօր հոգեբանները խորհուրդ են տալիս պատից կախել թիրախ և փոքրիկ նետերով աշխատել խոցել նպատակակետը` միաժամանակ արտանետելով ձեր ներսում կուտակված զայրույթը:Նյարդային լարվածությունն անպայման կթուլանա:Մերսումը ևս լավագույն միջոցներից մեկն է բացասական զգացումներից ձերբազատվելու համար:Երկու ձեռքերի մատները դրեք ճակատին,շրջանաձև շարժումներով մերսելով մոտեցեք քունքերին,ապա մերսեք գլուխը` նախ ճակատից մինչև ծոծրակ, հետո ` հակառակը:
3. Ձեր մտքում թող իշխեն դրական զգացմունքները:Սնվեք` հեևելով որոշակի կանոնների:
Մտածեք այն բաների մասին, ինչ ունեք,այլ թե այն մասին, թե որքան բան չունեք:Աշխատեք չմտահոգվել կորցրածի կամ անիմաստ անցակրած ժամանակի համար:Հիշեք հայտնի օրենքը. եթե ինչ – որ տեղից ինչ-որ բան պակասել է, հաստատ մի ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է:Այն մարդիկ,որոնք հետևում են կյանքի այս փիլիսոփայությանը, չեն տառապում նյարդային լարվածությունից:
Պարզվել է , որ մեր սնունդը նույպես կարող է « կառավարել» մեր տրամադրությունը և պայքարել սթրեսների դեմ:Մեկ գավաթ սուրճը կամ տաք շոկոլադը, մի գդալ մեղրը, որևէ միրգ` տանձ կամ սեկևիլ, կամ պարզապես ձեր ամենասիրած ուտեստը կօգնեն ձեզ մոռանալ մանր-մունր տհաճությունները:
4.Գիտակցեք ձեր հնարավորությունների սահմանը:
Նյարդային սթրեսից համեմատաբար շատ են տառապում մաքսիմալիստները, որոնք ձգտում են կատարելության ամեն ինչում, պատրաստ են ցանկացած զոհաբերության` հանուն հաջողության:Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ փոքր անհաջողությունը, անգամ եթե գիտակցում են, որ ոչ ոք երաշխավորված չէ անհաջողությունից:Աշխատեք ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները, աշխատել ուժերի ներածին չափով:Ուրախացեք ձեր կատարած գործով, գիտակցեք, որ մարդն անսխալական չէ, ընդունեք ձեր անհաջողությունները և մի վազեք անիրականալի երազանքների հետևից:

5.Ախատենք կախվածության մեջ չլինել շրջապատից :
Որքան շատ եք հաշվի առնում շրջապատի մարդկանց կարծիքը , անվստահ եք , չեք պաշտպանում ձեր տեսակետը , այնքան հոգեբանորեն դուք խոցելի եք :Ակտիվացրեք ձեր ներքին «ես »-ը ,ապավինեք ինքներդ ձեր ուժերին , հնարավորինս քիչ դիմեք ուրիշների խորհրդին , փորձեք ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից :
6. Մի ապացուցեք ձեր ճշմարտացիությունը :
Մի փորձեք շրջապատին համոզել ձեր ճշմարտացիության մեջ , եթե նույնիսկ 100%-ով համոզված եք դրանում : Լեոնարդո դա Վինչին մարդկանց բաժանում էր երեք կատեգորիայի : Առաջինները տեսնում են այն , ինչ որ դուք. նրանց հետ հեշտ է լեզու գտնել : Եկրորդները ունակ են տեսնել քո ցույց տված պատկերի իրական գույները . սրանց հետ , համենայն դեպս , կարելի է բանակցություններ վարել:Երրոդները նայում են ամբողջ ուշադրությամբ և ոչինչ չեն տեսնում . նրանց որևէ բան ապացուցելը նույն է ,ինչ կույրին սովորեցնեք սպեկտրալ անաիզ:
7 . Սովորեք իրապես գնահատել ձեզ
Ամերիկացի հոգեբանները ունեն մի մասնագիտական անեկդոտ . այցելուին հարցնում են .« Ո՞վ եք դուք » : Շիզոֆրենիկը առանց մտածելու պատասխանում է . «Ես Աբրահամ Լինքոլնն եմ » : Սթրեսից ընկճված նեվրոտիկը ասում է .«Ես կուզեի նախագահ դառնալ , բայց չեմ` կարող փող չունեմ , ամեն ինչը վերահսկում են օլիգարխները» : Նորմալ մարդը դատում է այսպես .«Ես ես եմ , Աբրահամ Լինքոլնը`Աբրհամ Լինքոլնը:Ես իմ խնդիրներն ունեմ, նա` իր»:Կարողացեք գնահատել ձեր ունեցածը . դա է կյանքի գլխավոր իմաստությունը և միակ միջողը` պայպանելու ներքին ներդաշնակությունը, առանց որի հնարավոր չէ երազել ամուր առողջության մասին:
8. Մի մոռացեք բուժիչ խոտաբույսերի մասին
Շատ բույսեր կան,որոնք օժտված են բուժիչ հակասթրեսային հատկություններով:Ալոչենու 50 գ. պտուղների վրա լցրեք 0.5 լ եռջուր, թողեք թերմոսի մեջ ամբողջ գիշեր և խմեք օրվա ընթացքում 3-4 անգամ 0.5 –ական բաժակ:Հոգնածությունը վանելու համար խորհուրդ է տրվում 1-2 թեյի գդալ հնդկական թեյը լցնել թերմոսի մեջ, վրան լցնել 0.5 լ. եռացրած ջուր, թողնել ամբողջ գիշեր, խմել օրը 2 անգամ 1- ական բաժակ:
Համաձայն ժողովրդական հավատալիքների սթրեսը հանում են կեչու և ուռենու ճյուղերը:Մի քանի չյուղ դրեք ծաղկամանի մեջ և դրեք ձեր ննջարանում ` մահճակալի մոտ:
9.«Լվացեք» ձեր սթրեսը ծորակի ջրով
Ոչ մի միջոց այդքան շուտ չի կարող «լվանալ» սթրեսը, որքան ջուրը:Տաք լոգանք ընդունեք կամ կանգնեք ցնցուղի տակ, և տաք ջրի հաճելի շիթերը կլվանան – կտանեն օրվա ընթացքում կուտակված լարվածությունը:Լոգանք ընդունելիս խորը շունչ քաշեք, դեմքի կզակը և քիթն ընկղմեք ջրի մեջ և արտաշնչեք քիչ բացված շրթունքների արանքից. մտածեք, որ դուք արտամղում եք օրվա ընթացքում կուտակված զայրույթը, լարվածությունը:Եթե լոգանքի կամ ցնցուղի հնարավորություն չունեք, ապա լայն շիթով բացեք ծորակը և թողեք, որ ջուրը հոսի` ցայտեր անելով:Նստեք լվացարանին այնքան մոտ, որ կաթիլները ցայտեն ձեզ վրա, շնչեք այդ օդը 10 րոպե:
10. Մի խնայեք ձեր ժպիտը
Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է. բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձանան, հենց այդ պահին ուղեղին է հասնում ռեֆլեկտորային ազդակը ` կյանքը հիասքանչ է: Դրանից հետո սթրեսն այլևս անելիք չունի: Կատարեք ամենապարզ ու հասարակ հակասթրեսային վարժությունը. փակեք աչքերը և ժպտացեք 5-10 րոպե ` կրկնելով կախարդական արտահայտությունը. « Ամեն ինչ լավ կլինի»:Եվ, իրոք, կլինի:
11. Լաց եղեք ու թեթևացեք
Գիտնականները պարզել են, որ արցունքները շատ հուսալի դեղամիջոց են սթրեսի դեմ։ Տղաները, որոնց մանկությունից ներշնչում են, որ լաց լինելը ամոթ է եւ վայել չէ տղամարդուն, մեծանալով՝ սկսում են տառապել փնջաձեւ գլխացավերից, որը կոչվում է այրական միգրեն։ Գլխացավի այս տեսակը կանանց չի սպառնում, որովհետեւ նրանց չի արգելվում լաց լինել։ Նրանք կարող են արցունքներին ազատության տալ թե՛ ուրախության, թե տխրության պահին։ Մինչդեռ տղամարդն իրավունք չունի թեկուզ մեկ կաթիլ արցունք թափել։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում բարձր բղավել։ Դա նույնպես օգնում է թոթափել ներսում կուտակված լարվածությունը։ Բարձր ձայնը սարսափեցնելու միջոց չէ, այլ հոգեբանական այլընտրանք է արցունքներին։
12. Առավոտյան վաղ արթնացեք
Թանկարժեք ժամանակի պակասը զգում է մեզանից յուրաքանչյուրը, եւ դրա սղությունը, անկախ մեզանից, ազդում է մեր նյարդային համակարգի վրա։ Երբ աշխատանքի գնալուց առաջ ժամանակի պակաս եք զգում, վաղ առավոտից նյարդային լարված վիճակի մեջ եք ընկնում։ Նման վիճակում դուք առավել խոցելի եք, եւ սթրեսի առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Նման իրավիճակներից խուսափելու համար ժամացույցի սլաքը առաջ տարեք 10-15 րոպեով, եւ օրը կսկսեք լավ տրամադրությամբ։

13. Ականջ դրեք ձեր ներքին ձայնին

Անհաջողության շրջանը լավ առիթ է մտքիդ եկածն անելու համար։ Գուցե ինչ-որ ժամանակ ցանկացել եք որեւէ գործով զբաղվել, բայց ոչ մի կերպ ժամանակ չէիք գտնում, հիմա մի կորցրեք այդ հնարավորությունը։ Ինքներդ ձեզ հրահանգ տվեք՝ հիմա կամ երբեք։ Առաջարկում ենք մեկ այլ տարբերակ, նոր զգեստ գնեք, կտրուկ փոխեք սանրվածքը, մի խոսքով, ինքներդ ձեզ համար ավելի հաճախ կազմակերպեք փոքրիկ տոներ, քանի որ արժանի եք։ Եվ, վերջապես, կարոդ եք մեծ մաքրություն կազմակերպել։ Թափթփված, անհարմարավետ բնակարանը, անկախ ձեր կամքից, ազդում է ձեր մտքերի եւ տրամադրության վրա։
14. Ձգտեք միայնության
Ամեն օր գոնե կես ժամ փորձեք մնալ ինքներդ ձեզ հետ։ Մեծ քաղաքների բնակիչները ավելի հաճախ են տառապում նյարդային լարվածությամբ, որի պատճառը «անձնական» տիրույթի բացակայությունն է։ Ցանկալի է, որ օրվա մեջ մենակ մնաք ինչ-որ մի ժամանակ, որը, ըստ նախասիրության, կանցկացնեք լռության մեջ կամ ձեզ հաճելի երաժշտության ընկերակցությամբ։
Այսօր մարդու տրամադրության եւ նյարդային համակարգի վրա, անկախ իր կամքից, կարող են ազդել շրջապատի շատ ու շատ մեծ ու փոքր դեպքեր ու հանգամանքներ։ Երբեմն ազատություն տվեթ ձեր երևակայությանը, կատարեք մտքով անցած քայլը, արեք այն, ինչ այդ պահին ուզում եք։ Դրանով իսկ կխուսափեք լարվածության բեռը ամբողջ օրը կրելուց։

Լավատես եղեք եւ վայելեք ձեր բաժին ուրախությունը։



22

7

4146

  • Sevak
    2011-04-13 23:08:53
    (լավ)
  • Hasika
    2011-04-13 23:44:50
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (:| (:| (:| (:|
  • anyut95
    2011-04-14 13:41:00
    (լավ) (լավ) (լավ)
  • ANNY
    2011-04-14 13:41:30
    շաաաատ լավ էր... (ուռա) (ուռա) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • annnagjuk
    2011-04-14 14:15:38
    (լավ) (լավ) (լավ) (ժպիտ)
  • Rima555
    2011-04-15 19:36:58
    10. Մի խնայեք ձեր ժպիտը-փակեք աչքերը և ժպտացեք 5-10 րոպե ` կրկնելով կախարդական արտահայտությունը. « Ամեն ինչ լավ կլինի»:Եվ, իրոք, կլինի: (ժպիտ) (ժպիտ) 11. Լաց եղեք ու թեթևացեք :'( :'( (ժպիտ) (ժպիտ) 12. Առավոտյան վաղ արթնացեք/ինչքան էլ որ դժվարա/ ;) ;)
  • Marish
    2011-04-30 11:39:23
    (բռավո) (լավ)