Copy SMS

Առանց քեզ...

Առանց քեզ... - Կյանքում առաջին անգամ սիրեցի ձյունը....առանց քեզ:


Նախկինում այն սառն էր, ինչպես քո ձեռքերը, անտարբեր` ինչպես հայացքդ, անհյուրընկալ` սրտիդ խորքի այն գողտրիկ պատառիկի նման, որը հետագայում պետք է դառնար իմը, ձուլվեր քո ողջ էությանը և արտացոլվեր հոգուդ հայելում:



Ատում էի ձմեռը, որովհետև չկար քո ջերմությունը, ատում էի և ձյունը. իր պաղությամբ այն հիշեցնում էր քեզ, ուրվագծում բոլոր այն տեսարաններն ու հիասթափությունները, որոնք ստիպված կլինեմ հաղթահարել քեզ հետ, թե առանց քեզ:

Փոխարենը սիրում էի անձրևը: Այն իմ միակ ապավենն էր, որ իր խոնավ գրկում ծածուկ պատսպարում էր հոգուս հեղեղը, որն ավելի հուզախռով ու սիրառատ էր, քան դու` քո սիրո ողջ վեհությամբ:

Հիմա էլ եմ սիրում անձրևը, սակայն ոչ թե արցունքներս թաքցնելու համար, այլ հոգուս խռովքը, հոգուս, որն անհունի մեջ ագահաբար որոնում է իմաստության այն կետը, ինչը կոչում ենք ՍԵՐ, ինչին ակամայից ձգտում է էությունս` չենթարկվելով բանականության խստաշունչ ձայնին:

Գուցե կհարցնես ինչու՞:

Ինչու՜.........

Վախենում եմ:

Թույլ տուր գոնե ասելու, որ ժամանակին մեծն Դրայզերն այս խոսքերն ի պատիվ այդ վախի է գրել. Թռչունը շատ թանկ կհատուցի, եթե փորձի թափանցել ձկան համար նախատեսված թագավորությունը:

Թերևս չափազանցության է նմանվում ինձ թռչնի հետ համեմատելը, բայց վախենում եմ ինքս էլ շատ թանկ հատուցել սրտիդ թագավորություն թափանցելու համար: Վախենում եմ այդ տիրույթի հետագա հնարավոր թուլությունից, այն ուրիշի հետ կիսելու խելացնոր մտքից:

Քավ լիցի՛....

Կյանքում առաջին անգամ սիրեցի նաև ձյունը, սակայն դու կողքիս չէիր, թեպետ յուրաքանչյուր բջիջս առ լեցուն էր քեզանով:

Այս անգամ այն ինձ թվաց պակաս սառը, քան էր: Ավելին` այն ջերմ էր, ինչպիսին որ լինելու է մեր սերը, ավելի դողդոջուն-ինչպիսին լինելու է իմ ձեռքը, երբ դու առաջին անգամ կհամարձակվես այն առնել ափերիդ մեջ և ավելի հեքիաթային-ինչպիսին կձգտեն լինել մեր շուրթերը առաջին համբույրի պահին: Ես կստիպեմ ձյանը զգալ նաև այն, ինչ սիրտս բարեբախտություն կունենա ճաշակելու, երբ նայես կարոտից այրված աչքերիս ու ասես, որ սիրում ես... Ու ահա այդ ժամանակ ձյունը կամաչի իր սառնության համար, որովհետև իմ սիրտն արդեն հալել է: Արեգակը գլուխ կխոնարհի մեր առջև, չէ որ իմ նվիրվածությունը նրանից առավել զորեղ է լինելու: Քեզ անգամ հրեշտակներն են նախանձելու, որովհետև իմ սերը քեզ թևեր է տալու, իմ շունչը քո շնչի հետ մեկտեղ է արտաբերվելու և ես համակ ուշադրություն դարձած կդողամ նրա յուրաքանչյուր թրթիռի համար:


Հաղթանակն իմն է....




17

11

2851

  • Manen
    2011-04-14 21:02:53
    (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)
  • HASMIK
    2011-04-14 21:30:22
    ՇԱՏ ԼԱՎ ՊՈՍՏ ԷՐ ԻՐԻՆԱ ՋԱՆ,ԱՊՐԵՍ (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
    • Irina
      2011-04-14 21:34:50
      Շնորհակալ եմ կարծիքի համար Հասմիկ և Մանեն... O:)
  • Arpi
    2011-04-14 21:36:35
    Շատ գեղեցիկ էր , ապրես Իրինա ջան (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (ժպիտ)
  • Մոնտե Քրիստո
    2011-04-14 21:38:41
    (ծաղիկ) (բռավո)
  • Sona77
    2011-04-14 21:54:56
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • arusyak12
    2011-04-14 22:49:32
    ինձ թվաց վերջը տխուր է լինելու...բայց մերսի ահագին հույս տվեց այս տվեց...
  • Աննա
    2011-04-15 11:43:03
    (լավ) (լավ)
  • Rima555
    2011-04-15 15:27:57
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • meline_avetisyan
    2011-04-15 17:11:26
    (լավ) (լավ)
  • Աստղ
    2011-04-15 20:35:18
    լավն էր (լավ) (գինի)