Դրսում անձրևում է …
Դրսում անձրևում է, աչքերս հառել եմ գրասեղանիս շարված գրքերն: Գրելու կամ կարդալու տրամադրություն չունեմ… Սիրելիս… անձրև է գալիս, մառախլապատ իրիկուն է…

Վերջերս միայն քո մասին եմ մտածում! Չգիտեմ ինչ եմ ուզում ասել քեզ, միայն զգում եմ, որ պետք է խոսեմ հետդ, սիրտս դատարկեմ… այլևս առանց քեզ չեմ դիմանում…
Պատկերացնու՞մ ես, որ քո առաջին սերը կարող է վերածվել մի մեծ ու իսկական սիրո` քնքուշ, ցնորացուցիչ ու խենթացնող…
Մի քանի տարի առաջ դու մագլցում էիր դեպի սիրո գագաթը, բայց անընդհատ սայթաքում էրի… Ի՞նչն էր պատճառը: Ասեմ: Պատճառն այն էր, որ ես երբեք չձգտեցի մագլցել քեզ հետ: Ես սիրում էի նայել քեզ մագլցելիս:
Իսկ հիմա պատկերացնու՞մ ես, մենք նորից գտանք իրար ու այս անգամ ես ինքս էլ ձգտում եմ մագլցել քեզ հետ… ու թե ցանկանաս, մենք կհասնենք այդ գագաթին: Աստծո կամքով կհաստատենք մեր սիրո բույնը, կսիրենք իրար, կդողանք մեկմեկու համար և… և ոչ փոթորիկը, ոչ մահը այլևս չեն կարող մեզ բաժանել:
. . .
Սիրտս` կիսովին տխուր, կիսովին երջանիկ է այս խենթ երեզանքներից: Հիմա նորից պատուհանից դուրս եմ նայում ու աչքերս ակամայից հառում եմ մեր մանկության` իմ և քո առաջին սիրո խոստովանության վկային` այն փոքրիկ կրպակին, որին կից հիմա հպարտորեն կանգնած է մեր դպրոցը…
. . .
Հետաքրքիր է չէ՞, ես մինչև հիմա չեմ նկատել քեզ, բայց միշտ խանդել ու զայրացել եմ, երբ ինձ չես նկատել ու անտարբեր անցել… Ինչու՞ : Ինքս էլ չեմ հասկացել: Իսկ հիմա, հիմա դու օդի նման անհրաժեշտ ես ինձ. չէ, չեմ սիրում, ուղղակի ես… չգիտեմ, հավատա չգիտեմ…
Շատ ես փոխվել, այն փոքրիկ, համով մանկիկից ոչինչ չի մնացել: Չէ, չէ կներես, մանցել է` աչքերդ ու հայացքդ, որոնք հիմա ինձ հանգիստ չեն տալիս ու այրում են իմ ամբողջ հարստությունս` սիրտս, որ մինչ այդ թեև ծխացել է, բայց չի այրվել…
Անծանոթուհու կյանքի խոհերից

Hasika
2011-04-14 20:40:23Arpi
2011-04-14 20:50:04Tinga
2011-04-14 21:08:56Manen
2011-04-14 21:10:05Irina
2011-04-14 21:10:22charliz
2011-04-14 21:14:38Manen
2011-04-14 21:16:49Anahit
2011-04-14 22:36:17Աննա
2011-04-15 11:42:04Rima555
2011-04-15 15:41:06meline_avetisyan
2011-04-15 17:19:59Աստղ
2011-04-15 20:34:32